Basic information
Number
N 1978-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (05.12.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
03.12.2020
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
04.12.2020
Effective date
05.12.2020

 

04.12..2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2020 թվականի N 1978-Ա

     

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, Աշտարակ համայնք, Գիտավան 2 հասցեում գտնվող շարժական գույքից 19649 դրամ սկզբնական արժեքով «Կամերա ՏՎ-1000» և 3116 դրամ սկզբնական արժեքով «Տերմոկամերա T-25/1.2» (գործարանային համարը՝ 88 09 00383) սարքավորումները հետ վերցնել կազմակերպությունից:

2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել 2010 թվականին կնքված գույքի անհատույց օգտագործման N 06/0010 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի կնքման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` կազմակերպության միջոցների հաշվին:

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան