Գլխավոր տեղեկություն
Համար
N 1098-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.07.2021-12.02.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.28-2021.07.11 Պաշտոնական հրապարակման օրը 02.07.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.07.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
01.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հուլիսի 2021 թվականի N 1098-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 57-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակում կատարել փոփոխություն, N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9,1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի «Անտառների կառավարում» ծրագրի «Անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ» միջոցառման համար նախատեսված 413,781.5 հազար դրամից 375,421.5 հազար դրամը հատկացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով), իսկ 38,360.0 հազար դրամը՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին կնքել համաձայնագիր` 2020 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի և «Ուայթ Գեյթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված N ՇՄՆԱԿ-ԲՄԱՇՁԲ-20/1-2 պայմանագրով սահմանված ժամկետը մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը երկարաձգելու վերաբերյալ:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին «Անտառների կառավարում» ծրագրի «Անտառկառավարման պլանների կազմում» միջոցառման համար նախատեսված գումարից 46,785.0 հազար դրամ գումարը 2020 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի ու «Ուայթ Գեյթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված N ՇՄՆԱԿ-ԲՄԱՇՁԲ-20/1-2 պայմանագրի և 2020 թվականի դեկտեմբերի 18-ի N ՇՄՆԱԿ-ԲՄԱՇՁԲ-20/1-2-1 համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման համար տրամադրել «Ուայթ Գեյթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է սույն որոշման 3-րդ կետի հիման վրա կնքված՝ 2020 թվականի դեկտեմբերի 18-ի N ՇՄՆԱԿ-ԲՄԱՇՁԲ-20/1-2-1 համաձայնագրից փաստացի ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


01.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 1-ի N 1098-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 1-ի N 1098-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 1-ի N 1098-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 1-ի N 1098-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 1-ի N 1098-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 1-ի N 1098-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 1-ի N 1098-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 1-ի N 1098-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2021 թվական: