Basic information
Number
N 669
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (25.12.1996-06.08.1997)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
25.12.1996
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
25.12.1996
Effective date
25.12.1996
Interrupt date
06.08.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 1996 թվականի N 669

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳՐԱՆՏՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված` ձեռնարկությունների զարգացման ծրագրի մաս հանդիսացող ձեռնարկությունների աջակցման հիմնադրամի շրջանակներում ձեռնարկություններին գրանտների տրամադրման գործընթացի կանոնակարգման նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`

 

Ն. Խաչատրյան ՀՀ սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Սաֆարյան ՀՀ արդյունաբերության նախարար
Ա. Դարբինյան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ա. Դարբինյան ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Հ. Մարգարյան ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարի տեղակալ
Ա. Վարդանյան ՀՀ արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ
Գ. Պողոսյան Հայ գործարարների ընկերակցության գործադիր տնօրեն
Տ. Սարգսյան Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ

 

2. Հանձնաժողովի նախագահ Ն. Խաչատրյանին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի կանոնադրությունը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. ՍԱՐԳՍՅԱՆ