Գլխավոր տեղեկություն
Համար
N 402-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 30.06.2021
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
22.06.2021
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

22 հունիսի 2021 թ.
Երևան

N 402-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔ ՎՃԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՉԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔ ՎՃԱՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԿԱՄ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄ ԿԱՄ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևան համայնքի վարչական տարածքում տեղական տուրք վճարողի կողմից համապատասխան թույլտվություն ստանալուց հետո գործունեությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան չկազմակերպելու դեպքում տեղական տուրք վճարողի նկատմամբ նախազգուշացում կամ թույլտվության կասեցում կամ թույլտվության դադարեցում կիրառելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Երևանի քաղաքապետ

Հ. Մարության

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2021 թվականի հունիսի 22-ի

N 402որոշման

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔ ՎՃԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՉԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔ ՎՃԱՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԿԱՄ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄ ԿԱՄ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Երևան համայնքի վարչական տարածքում տեղական տուրք վճարողի կողմից համապատասխան թույլտվություն ստանալուց հետո գործունեությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան չկազմակերպելու դեպքում տեղական տուրք վճարողի նկատմամբ նախազգուշացում կամ թույլտվության կասեցում կամ թույլտվության դադարեցում կիրառվում է Երևանի քաղաքապետի կողմից:

2. Տեղական տուրք վճարողի նկատմամբ նախազգուշացում կամ թույլտվության կասեցում կամ թույլտվության դադարեցում կիրառելու համար Երևանի քաղաքապետի կողմից հարուցվում է վարչական վարույթ՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։

3. Վարչական մարմնի կողմից վարչական վարույթ սեփական նախաձեռնությամբ հարուցվում է՝ հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից վարչական վարույթ հարուցելու մասին միջնորդությունը, որը ներկայացվում է էլեկտրոնային կամ թղթային տարբերակով:

 4. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից վարչական վարույթ հարուցելու մասին միջնորդությունը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.

1) վարչական վարույթ հարուցելու մասին միջնորդությունը ներկայացնող ստորաբաժանման և դրա ղեկավարի տվյալները, ամիս, ամսաթիվ և տարեթիվը, միջնորդության հասցեատեր,

2) այն փաստական հանգամանքները, որոնք վկայում են թույլտվություն ստացողի կողմից գործունեությունը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան չկազմակերպելու դեպքերի մասին,

3) տեղական տուրք վճարողի կողմից թույլ տրված իրավախախտման նկարագրությունը և ուսումնասիրության արդյունքները՝ հղում կատարելով այն իրավանորմին, որի պահանջները խախտվել են,

4) մասնագիտական կարծիքը կամ փորձագիտական եզրակացությունները,

5) առաջարկություն՝ տեղական տուրք վճարողի նկատմամբ կիրառման ենթակա միջոցի վերաբերյալ։

5. Վարչական վարույթ հարուցելու մասին միջնորդությունը քննարկվում է այն ստանալուց հետո եռօրյա ժամկետում, ինչի մասին հայտնվում է միջնորդության նախաձեռնողին։

6. Այն դեպքում, երբ վարչական վարույթը հարուցվում է թույլտվություն տված Երևան քաղաքի համապատասխան վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ, ապա կիրառման ենթակա միջոցի վերաբերյալ անհրաժեշտ է ստանալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագիտական ստորաբաժանման կարծիքը։

7. Վարչական վարույթի հարուցման մասին միջնորդության քննարկման ընթացքում, եթե առաջացել են այնպիսի հարցեր, որոնց պատասխանելու համար անհրաժեշտ են հատուկ մասնագիտական գիտելիքներ, ապա վարույթն իրականացնող մարմինը կարող է դիմել և ստանալ այլ մարմինների մասնագետների կարծիքներ կամ փորձագետների եզրակացություններ։

8. Տեղական տուրք վճարողի նկատմամբ կիրառվում է նախազգուշացում կամ թույլտվության կասեցում կամ թույլտվության դադարեցում՝ հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2021 թվական: