Գլխավոր տեղեկություն
Համար
N 945-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2021-20.08.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.06.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
10.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 2021 թվականի N 945-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից Ծրագրասարքավորումների համակարգի մատակարարման N Բի Լայն2020 պայմանագրով 2020 թվականին ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող 442,880,000.0 (չորս հարյուր քառասուներկու միլիոն ութ հարյուր ութսուն հազար) դրամ` ներառյալ ԱԱՀ-ն, արժողությամբ սարքավորումները (այսուհետ` գույք)՝ համաձայն հավելվածի, ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» փակ բաժնետիրական ընկերությանը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` տասնօրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքը «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու վերաբերյալ պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան

10.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

հունիսի 10-ի N 945-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

Չ/Հ

 

Առաջարկվող ապրանքի

Անվանումը

ֆիրմային անվանումը

ապրանքային նշանը

արտադրողի անվանումը

Քանակը

(հատ)

տեխնիկական բնութագրերը

1.

Ծրագրասար- քավորումների համակարգ, այդ թվում՝

HPE Synergy 12000

HPE

Hewlett Packard Enterprise

1

HPE Synergy 12000 Սերվերային համալիր համակարգ, ներառում է՝

HPE 6x2650W Performance Hot Plug Titanium Plus Power Supply Kit – Հոսանքի սնուցման կոմպլեկտ

HPE Synergy Composer Management Appliance ղեկավարման սարք -2 հատ | HPE Virtual Connect SE 100Gb F32 Module – միացման մոդուլ – 2 հատ | HPE Synergy 4-port Frame Link Module մոդուլ – 2 հատ | HPE Synergy Frame Rack Rail Kit | Արտադրողի կողմից 3 տարվա տեխ. աջակցում 24/7 ռեժիմում սերվիս դեպք գրանցելու հնարավորություն | Ներառում է միացումները իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր

մալուխները և փոխակերպիչները

HPE 3PAR StoreServ 8400 Storage

HPE

Hewlett Packard Enterprise

1

HPE 3PAR StoreServ 8400 Տվյալների Պահպանման Համակարգ, համալրված՝

HPE 3PAR StoreServ RPS Service Processor – ՏՊՀ ղեկավարման սերվիս պրոցեսոր – 1 հատ | 1.8TB SAS 10K SFF (2.5in) HDD սկավառակ – 12 հատ | 920GB SAS SFF (2.5in) SSD

– սկավառակ – 8 հատ|

Արտադրողի կողմից 3 տարվա տեխ. աջակցում 24/7 ռեժիմում սերվիս դեպք գրանցելու հնարավորություն | Ներառում է

բոլոր անհրաժեշտ ծրագրային արտոնագրերը | Ներառում է միացումները իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր մալուխները և փոխակերպիչները

   

HPE Synergy 480 Gen10 Server

Hewlett Packard Enterprise

Hewlett Packard Enterprise

8

HPE Synergy 480 Gen10 Server 8 հատ, յուրաքանչյուրը համալրված՝

Պրոցեսոր՝ Intel Xeon-Gold 6248– 2 հատ | Օպերատիվ հիշողություն՝ - 384GB Dual Rank DDR4-2933 | Դիսկային Կոնտրոլեր՝ Smart Array E208i-c SR 12G SAS | Ցանցային քարտ՝ HPE Synergy 4820C 10/20/25Gb Converged Adapter| Կրիչ՝ HPE 32GB microSD Flash Memory Card |

Արտադրողի կողմից 3 տարվա տեխ. աջակցում 24/7 ռեժիմում սերվիս դեպք գրանցելու հնարավորություն | Ներառում է բոլոր անհրաժեշտ ծրագրային արտոնագրերը | Ներառում է միացումները իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր

մալուխները և փոխակերպիչները

HPE Synergy 480 Gen10 Server

Hewlett Packard Enterprise

Hewlett Packard Enterprise

2

HPE Synergy 480 Gen10 Server, 2 հատ, համալրված ՝ Պրոցեսոր՝ Intel Xeon-Gold 6248– 2 հատ | Օպերատիվ հիշողություն՝ - 768GB Dual Rank DDR4-2933 | Դիսկային Կոնտրոլեր՝ Smart Array E208i-c SR 12G SAS | Ցանցային քարտ՝ HPE Synergy 4820C 10/20/25Gb Converged Network Adapter | Կրիչ՝ HPE 32GB microSD Flash Memory Card Արտադրողի կողմից 3 տարվա տեխ. աջակցում 24/7 ռեժիմում սերվիս դեպք գրանցելու հնարավորություն | Ներառում է բոլոր անհրաժեշտ ծրագրային արտոնագրերը | Ներառում է միացումները իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր

մալուխները և փոխակերպիչները

HPE SN6600B 32Gb FC

Switch

HPE

Hewlett Packard Enterprise

2

HPE SN6600B 32Gb FC SAN տիպի կոմուտատոր Ներառում է բոլոր անհրաժեշտ ծրագրային արտոնագրերը | Ներառում է միացումները իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր մալուխները և փոխակերպիչները |

Արտադրողի կողմից 3 տարվա տեխ. աջակցում 24/7 ռեժիմում սերվիս դեպք գրանցելու հնարավորությամբ

   

HPE G2 R6000 UPS

HPE

Hewlett Packard

Enterprise

1

HPE G2 R6000 Անխափան սնուցման սարք

Fortinet

Fortinet

FortiGate-300E

2

Առկա Fortinet համակարգին ինտեգրվող FortiGate-300E տիպի ցանցային անվտանգության համակարգ.

Սարքավորումը պետք է ներառի 1 Year 8x5 FortiCare and FortiGuard Unified (UTM) Protection

արտոնագիր/ծառայություն

Fortinet

Fortinet

FortiGate-300E - UTM

2

Առկա Fortinet FortiGate-300E տիպի ցանցային անվտանգության համակարգի 1 Year Unified Threat Protection (UTP) (24x7 FortiCare plus Application Control, IPS, AMP, Web Filtering and Antispam Service) արտոնագիր/ծառայության

երկարացում մեկ տարով

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի առաջին տեղակալ

Ծ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

10.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.08.2021, N 1344-Ա 20.08.2021, N 945-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան