ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 1996 թվականի N 641
քաղ. Երևան
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ» ԵՎ «ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հանրապետության հանրակրթական դպրոցներում «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների ուսումնական ծրագրերի ընտրության նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
| Ա. Պետրոսյան | - ՀՀ կրթության և գիտության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
| Ռ. Ադուգումցյան | - Երևանի պետական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու |
| Գ. Անանյան | - Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
| Ս. Աչոյան | - Երևանի N 165 դպրոցի ուսուցչուհի |
| Վ. Գաբրիելյան | - Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
| Ս. Գյուլբուդաղյան | - Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր |
| Մ. Խաչատրյան | - Երևանի N 143 դպրոցի ուսուցչուհի |
| Լ. Հովսեփյան | - ՀՀ ԳԱԱ-ի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի աշխատակից, բանասիրական գիտությունների թեկնածու |
| Գ. Մուսայելյան | - Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պրոռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
| Օ. Պետրոսյան | - Երևանի N 19 դպրոցի տնօրեն |
| Գ. Ջահուկյան | - ՀՀ ԳԱԱ-ի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս |
| Է. Ջրբաշյան | - ՀՀ ԳԱԱ-ի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս |
| Ա. Ավետիսյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության ընդհանուր միջնակարգ կրթության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
2. Հանձնաժողովին` մեկշաբաթյա ժամկետում լուծել «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների ուսումնական ծրագրերի ընտրության հարցը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 06.03.1997, N 61 | 20.03.1997, N 641 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|