Գլխավոր տեղեկություն
Համար
N 462-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.06.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
11.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 462-Ա

 

«ՄԱՐԳԱՀՈՎԻՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆԵՐԱՌԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԵՎ ՄԱՐԶԱՀՐԱՊԱՐԱԿԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 10,220,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ներառական խաղահրապարակի և մարզահրապարակի ստեղծում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ՝ 06951543) կողմից կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Մագնոն» ԲԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 05501766) հետ 2021 թվականի մարտի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խաղահրապարակի սարքավորումների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 9,840,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Լոնդոն Բիզնես Գրուպ» ՀՁ ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01223655) հետ 2021 թվականի ապրիլի 30-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում` 380,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան

 

11.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 462-Ա որոշման

 

«Ներառական խաղահրապարակի և մարզահրապարակի ստեղծում»

 

ԾՐԱԳԻՐ

1.

Ծրագրի նպատակը

Ֆիզկուլտուրայի դասաժամերին կրթության որակի, ֆիզիկական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու, բացօթյա դասեր անցկացնելու, առողջ ապրելակերպի խրախուսման համար Մարգահովիտի դպրոցի հարակից տարածքում խաղահրապարակի և մարզահրապարակի կառուցում: Այն ծառայելու է նաև հարակից համայնքների ներկայացուցիչների համար՝ ակտիվացնելու միջհամայնքային կապերը և շփումները տարբեր համայնքների միջև, այդ թվում մոլոկանաբնակ։

Խաղահրապարակը լինելու է ներառական, հնարավորություն է տալու խաղալ և վայելել մանկությունը նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին, սրանով ստեղծելով հնարավորություն նրանց և հաշմանդամություն չունեցող երեխաների համար ինտեգրվելու և

ապագայում ավելի ներառական հասարակություն ունենալու։

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքեր և այլ պարտադիր վճարների արտոնություններից

3.

Բարեգործը

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատուն

4.

Ծրագիրը կատարողը

«Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ, ՀՎՀՀ 06951543, հասցե՝ Լոռու մարզ, Մարգահովիտ համայնք, առաջին փողոց, 96 շենք

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Լոռու մարզ, Մարգահովիտ համայնք, կրթական

6.

Ծրագրի բյուջեն

10.220.000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Մարգահովիտի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց ՊՈԱԿ, 3-րդ փողոց, 20 շենք, ՀՎՀՀ՝ 06910883

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունիսի 16-ց 2021 թվականի սեպտեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Դպրոցի հարակից տարածքում բացօթյա մարզվելու և խաղալու համար անհրաժեշտ պայմանների ապահովման նպատակով խաղասարքերի, մարզասարքերի /թվով 15 հատ/ և նստարանների /մետաղյա նստարան՝ 2 հատ, ծածկով նստարան՝ 2 հատ/ ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 9.840.000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունիսի 20-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը։

2. Ծրագրի աուդիտ՝ 380.000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները

և նախատեսվող գինը

1. Նստարանների, խաղասարքերի և մարզասարքերի պատվիրման, տեղափոխման, տեղադրման աշխատանքների իրականացում՝ 9.840.000 դրամ

2. Ծրագրի աուդիտ՝ 380.000 դրամ արժողությամբ։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Ծրագրի աուդիտի իրականացում՝ 380.000 դրամ արժեքով

12.

Համագործակցությունը պետական

կառավարման, տեղական

ինքնակառավարման մարմինների,

այլ կազմակերպությունների հետ

Մարգահովիտի տեղական ինքնակառավարման մարմինների՝ ավագանու և համայնքի ղեկավարի հետ, Մարգահովիտի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի հետ

13.

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին։

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

11.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ