| 
 03.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2020 թվականի N 1927-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ հաստատված կարգի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)՝ 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում կատարվող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլ փոփոխություններ) ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզպետներին, համապատասխան համայնքների ղեկավարներին և Կադաստրի կոմիտե` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` անտառշինական ծրագրերի իրականացման ժամանակ հայտնաբերված հողային ֆոնդի բաշխման անճշտությունները, անտառային հողերի, ինչպես նաև ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի սահմաններն ու տարածքները կառավարման պլաններին համապատասխան ճշգրտելուց հետո` համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության մարզպետների, համայնքների ղեկավարների հետ և ներկայացնել Կադաստրի կոմիտե` ընթացիկ հողային հաշվեկշռում ընդգրկելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ն. Փաշինյան | 
| 
 03.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
| 
 Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1927-Ն որոշման  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ)
| 
 Տարածքը   | 
 որից ոռոգվող  | ||
| 
 Հայաստանի Հանրապետության տարածքը  | 
 2974.26  | 
 208.89  | |
| 
 այդ թվում`  | 
|||
| 
 1.  | 
 Հողային ֆոնդն ըստ նպատակային նշանակության  | 
||
| 
 1)  | 
 գյուղատնտեսական նշանակության հողեր  | 
 2043.51  | 
 155.39  | 
| 
 որից`  | 
|||
| 
 ա.  | 
 վարելահողեր  | 
 444.00  | 
 117.45  | 
| 
 բ.  | 
 բազմամյա տնկարկներ  | 
 37.34  | 
 36.44  | 
| 
 գ.  | 
 խոտհարքներ  | 
 121.11  | 
 1.50  | 
| 
 դ.  | 
 արոտավայրեր  | 
 1050.54  | 
|
| 
 ե.  | 
 այլ հողատեսքեր  | 
 390.52  | 
|
| 
 2)  | 
 բնակավայրերի հողեր  | 
 151.94  | 
 53.10  | 
| 
 որից`  | 
|||
| 
 ա.  | 
 տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողեր  | 
 94.61  | 
 52.96  | 
| 
 3)  | 
 արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր  | 
 38.64  | 
|
| 
 4)  | 
 էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր  | 
 13.56  | 
|
| 
 5)  | 
 հատուկ պահպանվող տարածքների հողեր  | 
 335.64  | 
|
| 
 6)  | 
 հատուկ նշանակության հողեր  | 
 30.51  | 
|
| 
 7)  | 
 անտառային հողեր  | 
 334.02  | 
 0.4  | 
| 
 8)  | 
 ջրային հողեր  | 
 25.82  | 
|
| 
 9)  | 
 պահուստային հողեր  | 
 0.62  | 
|
| 
 2.  | 
 Հողային ֆոնդն ըստ սեփականության սուբյեկտների  | 
||
| 
 1)  | 
 քաղաքացիների  | 
 538.86  | 
 180.42  | 
| 
 2)  | 
 իրավաբանական անձանց  | 
 37.32  | 
 5.75  | 
| 
 3)  | 
 համայնքային  | 
 1024.19  | 
 20.94  | 
| 
 4)  | 
 պետական  | 
 1373.23  | 
 1.62  | 
| 
 5)  | 
 օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների  | 
 0.66  | 
 0.16  | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Է. Աղաջանյան | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 դեկտեմբերի 2020 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|