ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի հունիսի 11-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 8-րդ հոդվածի 2-րդ մասը չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Ապահովագրության բնագավառում լիցենզավորման առանձնահատկությունները սահմանվում են նաև «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, դրա համաձայն ընդունված լիցենզավորման կարգերով, իսկ պարտադիր ապահովագրության տեսակների դեպքում` նաև համապատասխան պարտադիր ապահովագրության մասին օրենքներով և դրանց համաձայն ընդունված լիցենզավորման կարգերով:»:
Հոդված 2. օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 6-րդ կետի 4-րդ և 6-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4. | կյանքի ապահովագրության իրականացում | ԿՄ | Բ | - | Փ | - | Ո | Հ | -» |
«6. | ապահովագրական բրոքերային գործունեություն | ԿՄ | Բ | - | Փ | - | Ո | Հ | -» |
Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 6-րդ կետը 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 41 -րդ ենթակետով`
«41 | ոչ կյանքի ապահովագրության իրականացում | ԿՄ | Բ | - | Փ | - | Ո | Հ | -» |
Հոդված 4. Սույն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո ապահովագրության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տրված ապահովագրական գործունեության բոլոր տեսակների լիցենզիաները համարվում են օրենքի 43-րդ հոդվածով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 6-րդ կետի 41-րդ ենթակետով նախատեսված ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիաներ:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|