Գլխավոր տեղեկություն
Համար
N 684-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
29.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ապրիլի 2021 թվականի N 684-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 233-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղին տարածք հանձնելու մասին» N 233-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) վերնագրում, նախաբանում և 1-ին կետում «Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղին» բառերը փոխարինել «Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտին» բառերով.

2) 1-ին կետում «տասնհինգ տարի ժամկետով» բառերը փոխարինել «մինչև 2024-2025 ուսումնական տարվա ավարտն» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, եռամսյա ժամկետում, «Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտ» առանձնացված ստորաբաժանման (այսուհետ՝ ինստիտուտ) հետ կնքել 2004 թվականի հունվարի 27-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝

1) ինստիտուտը պարտավոր է համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2024-2025 ուսումնական տարվա ավարտը կատարել 3600000 (երեք միլիոն վեց հարյուր հազար) դրամ ներդրումներ՝ համաձայն իր կողմից ներկայացված ծրագրի.

2) ինստիտուտը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում.

3) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50% կատարելու դեպքում ինստիտուտը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20%-ի չափով.

4) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ներդրումները սահմանված ժամկետում 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում ինստիտուտը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 %-ի չափով.

5) ինստիտուտի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում ինստիտուտի հետ կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.

6) համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ինստիտուտի միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 24.06.21 N 1040-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան

 

29.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.06.2021, N 1040-Ա 25.06.2021, N 684-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան