Գլխավոր տեղեկություն
Համար
N 1163-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 19.07.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.07.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
19.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 2021 թվականի N 1163-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը, «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» N 1129-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) Ցուցակ N 1-ում՝ «Կանեփ բոլոր տեսակների» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Ցուցակ N 2-ում նշված կանեփի տեսակների: Առանց լիցենզիայի կամ լիցենզիայի պայմանների խախտմամբ արտադրված Ցուցակ N 2-ում նշված կանեփի տեսակը նույնպես համարվում է արգելված: » բառերով.

2) Ցուցակ N 1-ում «Կաննաբիս` կանեփի տարբեր տեսակներից ստացվող պատրաստուկները, որոնք պարունակում են տետրահիդրոկաննաբինոլներ` անկախ այն բանից, թե որ անվանմամբ են հանդես գալիս» բառերը փոխարինել «Կաննաբիս` կանեփի տարբեր տեսակներից ստացվող պատրաստուկները, որոնք պարունակում են Ցուցակ N2-ում նախատեսված կանեփի տեսակների համար թույլատրված տետրահիդրոկաննաբինոլի կոնցենտրացիայից ավելի` անկախ այն բանից, թե որ անվանմամբ են հանդես գալիս: Առանց լիցենզիայի կամ լիցենզիայի պայմանների խախտմամբ արտադրված Ցուցակ N 2-ում նշված կանեփի տեսակը նույնպես համարվում է արգելված:».

3) Ցուցակ N 2-ում՝

ա) «Ամֆեպրամոն» բառից հետո՝ հաջորդ պարբերությունը լրացնել « արտադրական կանեփ՝ «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված նպատակների համար նախատեսված լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման պայմանների համաձայն արտադրված կանեփի մշակաբույս, որում կանաբիդիոլի (CBD) պարունակությունը գերազանցում է տետրահիդրոկաննաբինոլի (THC) պարունակությանը, ընդ որում՝ տետրահիդրոկաննաբինոլի (THC) տոկոսային պարունակությունը նմուշառված զանգվածում հավասար կամ ցածր է 0,3 տոկոսից»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2021 թվական: