Գլխավոր տեղեկություն
Համար
N 625-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.07.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
28.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 625-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N Մ-648-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01266593) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 19-ի «Յանգ լայֆ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Փյունիկ» ամառային ճամբար» ծրագրի մասին» N Մ-648-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Ինտեր Մաստեր» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01011141) հետ 2021 թվականի հունիսի 23-ին կնքված N IM-06/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ճամբարի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացում՝ 18,044,380 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 08417251) հետ 2021 թվականի հունիսի 23-ին կնքված N HC-06/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ճամբարի կառուցապատման տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայության մատուցում` 1,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Թերմոռոս-Ար» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02566649) հետ 2021 թվականի հունիսի 24-ին կնքված N TRM-06/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ճամբարի օդափոխության և ջեռուցման համակարգերի, ջրամատակարարման և կոյուղու ներքին ցանցերի, կաթսայատան ջերմամեխանիկական մասի մոնտաժման, թողարկման և կարգաբերման լրացուցիչ աշխատանքների իրականացում՝ 5,997,414 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Նիկօ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00100623) հետ 2021 թվականի հունիսի 22-ին կնքված N F/NK-06/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ճամբարի ճաշարանային և ժամանցային կենտրոնի համար փափուկ կահույքի մատակարարում՝ 3,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Լավատեկա» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝00908725) հետ 2021 թվականի հունիսի 23-ին կնքված N L-06/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ճամբարի լվացքատան համար սարքավորումների մատակարարում՝ 12,404,700 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան


28.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան