Basic information
Number
N 722-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.12.2020-17.12.2020)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ փոխվարչապետ
Enactment date
30.11.2020
Signing organisation
ՀՀ փոխվարչապետ
Signing date
30.11.2020
Effective date
01.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 2020 թվականի N 722-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, անհատ բարերար Սերժիկ Ղազարյանի (հասցե՝ 10605 Walnut Drive Sunland, CA 91040) կողմից՝ Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած երեխաներին անհատույց բաշխելու նպատակով «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության հասցեով ստացված մանկական կոշիկների (306.1 կգ ընդհանուր քաշով, 14,484 ԱՄՆ դոլարի համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ 2,024 ԱՄՆ դոլարի համարժեք դրամ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:

2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. նոյեմբերի 30

Երևան