Գլխավոր տեղեկություն
Համար
N 629-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.07.2021-17.09.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.07.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
28.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 629-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Մարտիգ համայնքի Ֆրանս-հայկական ասոցիացիայի կողմից աջակցության նպատակով` «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռի (3,720 կգ ընդհանուր քաշով, 4,940 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,720 եվրո, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան


28.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 629-Ա որոշման

 

ԲԵՌԻ ՑԱՆԿ

N

Ապրանքի անվանումը

Տեղ

Քաշ բրուտտո
(կգ)

Գին
(եվրո)

1

Անվասայլակ, քայլակ, հենակ (օգտ.)

3

845

550

2

Հագուստ (նոր)

1

60

100

3

Բժշկական պարագաներ (դիմակներ, դիֆիբրիլյատոր, կատետոր)

7

2125

4140

4

Բժշկական (շարժական) զննման մահճակալ, ներքնակ

3

690

150

 

Ընդամենը՝

 

3720

4940

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան


28.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ