01.10.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2020 թվականի N 1108-Ա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրությունն իրականացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով):
2. Հաստատել՝
1) հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
01.10.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2020 թ. սեպտեմբերի 30-ի N 1108-Ա որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Է. Հովհաննիսյան |
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ) |
Ռ. Մաշադյան |
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ |
Ա. Մուրադյան |
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ |
Շ. Ներսիսյան |
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ |
Ա. Մանուկյան | - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ |
Ա. Գասպարյան | - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ |
Է. Գևորգյան | - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար |
Վ. Սիմոնյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Դ. Սահակյան | - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ |
Ա. Պողոսյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Ք. Գրիգորյան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Լ. Ավետիսյան |
- «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Բարխուդարյան | - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քարտուղարության պետ (քարտուղար) |
(հավելվածը փոփ., լրաց. 16.04.21 N 402-Ա, փոփ. 04.06.21 N 612-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
01.10.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2020 թ. սեպտեմբերի 30-ի N 1108-Ա որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝ hանձնաժողով) աշխատանքների կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
2. Հանձնաժողովն իր գործունեության իրականացման ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, միջազգային պայմանագրերով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
3. Հանձնաժողովի առաջին նիստն անցկացվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
4․ Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են, ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով։ Հանձնաժողովն իր արտահերթ նիստերը գումարում է հրատապ հարցերի ու խնդիրների լուծման համար` hանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ: Հանձնաժողովի նիստերին, անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովի նախագահի կողմից կարող են հրավիրվել այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, համապատասխան մասնագետներ և փորձագետներ։ Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են hանձնաժողովի անդամների կեսից ավելին։
5. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպում է hանձնաժողովի նախագահը, որը`
1) ղեկավարում է hանձնաժողովի գործունեությունը.
2) հրավիրում, վարում և նախագահում է hանձնաժողովի նիստերը կամ իր բացակայության դեպքում hանձնաժողովի նախագահի լիազորությունների կատարումը հանձնարարում է hանձնաժողովի անդամներից որևէ մեկին.
3) նշանակում է hանձնաժողովի նիստի անցկացման վայրը և օրը, հաստատում է օրակարգը.
4) հաստատում է hանձնաժողովի անդամին փոխարինող անձի թեկնածությունը.
5) ամփոփում է hանձնաժողովի նիստերի օրակարգում ընդգրկվող հարցերի առաջարկները.
6) որոշում է ընդունում նիստերի աշխատանքներին փորձագետներ ներգրավելու մասին։
6. Հանձնաժողովի քարտուղարության իրավասությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին։ Հանձնաժողովի քարտուղարը՝
1) նախապատրաստում է hանձնաժողովի հերթական նիստի օրակարգը, նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և նիստի կայացման օրվանից 2 աշխատանքային օր առաջ էլեկտրոնային եղանակով դրանք տրամադրում հանձնաժողովի նախագահին և անդամներին, իսկ, անհրաժեշտության դեպքում, նաև նիստին հրավիրված անձանց.
2) մշակում և նախապատրաստում է աշխատանքային խմբի հերթական նիստի քննարկմանը ներկայացվող հարցերը և կազմում է hանձնաժողովի նիստերի արձանագրությունները:
7. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա hանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում hանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Եթե հանձնաժողովի որոշման վերաբերյալ որևէ անդամ ունի հատուկ կարծիք, ապա այն գրավոր կցվում է hանձնաժողովի նիստի արձանագրությանը և հանդիսանում է վերջինիս անբաժանելի մասը: Հանձնաժողովի որոշումների բովանդակությունն արտացոլվում է արձանագրության մեջ:
8. Հանձնաժողովի նիստերն արձանագրում է քարտուղարը, իսկ նրա բացակայության դեպքում՝ hանձնաժողովի նախագահի կողմից նշված՝ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը:
9. Հանձնաժողովի նիստերի արձանագրություններն ստորագրում են hանձնաժողովի նախագահը, քարտուղարը և նիստին ներկա անդամներն ու ոչ ուշ, քան ստորագրման օրվան հաջորդող աշխատանքային օրն էլեկտրոնային եղանակով ուղարկվում են hանձնաժողովի անդամներին:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |