ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի նոյեմբերի 9-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
Հոդված 2. Մինչև օրենսգիրքը գործողության մեջ դնելը ծագած աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, և դրանց նկատմամբ կիրառվում են օրենսգրքի դրույթները:
Հոդված 3. Օրենսգիրքը գործողության մեջ դնելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, անհրաժեշտ է օրենսգրքին համապատասխանեցնել աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող օրենքները և այլ իրավական ակտեր:
Մինչև աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող օրենքները և այլ իրավական ակտեր օրենսգրքին համապատասխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում օրենսգրքին:
Մինչև օրենսգրքի գործողության մեջ դնելը հրապարակված այլ նորմատիվ իրավական ակտեր, գերատեսչական և տեղական ինքնակառավարման մարմինների այն ակտերը, որոնցով կարգավորվող հարաբերություններն օրենսգրքի համաձայն պետք է կարգավորվեն միայն օրենքով, գործում են մինչև համապատասխան օրենքները գործողության մեջ դնելը:
Հոդված 4. Օրենսգիրքը գործողության մեջ դնելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, գործատուները պարտավոր են առանց աշխատանքային պայմանագրի աշխատանքային հարաբերությունների մեջ մտած աշխատողների հետ կնքել աշխատանքային պայմանագրեր` օրենսգրքով սահմանված կարգով:
Հոդված 5. Գործատուն պարտավոր է օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո` երեք տարվա ընթացքում, ապահովել օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասի, 243-րդ, 245-րդ, 249-255-րդ հոդվածների պահանջների կատարումը:
Հոդված 6. Աշխատանքային վեճերի նկատմամբ օրենսգրքի դրույթները տարածվում են այն դեպքում, եթե աշխատանքային վեճն առաջացել է օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո:
Հոդված 7. Օրենսգիրքը գործողության մեջ դնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1972 թվականի հունիսի 16-ի` «Հայկական ՍՍՀ աշխատանքային օրենսգիրքը հաստատելու մասին» Հայկական ՍՍՀ օրենքը և դրանով հաստատված Հայկական ՍՍՀ աշխատանքային օրենսգիրքը` հետագա փոփոխություններով և լրացումներով, «Հայկական ՍՍՀ աշխատանքային օրենսգիրքը կիրառելու կարգի մասին» Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1972 թվականի սեպտեմբերի 29-ի հրամանագիրը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|