Գլխավոր տեղեկություն
Համար
N 670-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67) 21.06.2021
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.06.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
21.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 670-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 564-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշման N 1 հավելվածի 51-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 1880-Լ որոշմամբ նախատեսված` վարչապետի աշխատակազմի գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման, զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման աշխատանքները։».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 9-րդ ենթակետով.

«9) իրականացնում է վարչապետի աշխատակազմում զորահավաքային նախապատրաստության շրջանակներում կազմակերպվող ուսումնավարժական հավաքներին և պարապմունքներին մասնակցության նախապատրաստության ապահովման աշխատանքները, մասնակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում անցկացվող ուսումնավարժական հավաքների և պարապմունքների կազմակերպման հարցերով մեթոդական օգնության ցուցաբերման և մշտադիտարկման աշխատանքներին։».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 10-րդ ենթակետով.

«10) աջակցում է Կադրերի և անձնակազմի կառավարման վարչությանը՝ աշխատակազմի աշխատողների զինապարտության հաշվառման և ամրագրման հարցերում։»:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


21.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան