Գլխավոր տեղեկություն
Համար
N 1007-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 18.06.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.06.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
17.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 2021 թվականի N 1007-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը, 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2. Անհետաձգելի համարել Հ-46, /Մ-2/-Տաթև-Աղվանի-/Մ-2/(Սյունիք) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ37+500-կմ55+000 ու կմ55+000կմ68+000 և Տ-8-22, /Մ-2/ Վարդավանք-Խդրանց Ագարակ ավտոճանապարհի կմ0+000 կմ13+100 հատվածների հիմնանորոգման աշխատանքների և տեխնիկական ու հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման գնման կարիքը:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝

1) Հ-46, /Մ-2/-Տաթև-Աղվանի-/Մ-2/(Սյունիք) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ37+500-կմ55+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքները ձեռք բերել համատեղ գործունեության պայմանագրով (կոնսորցիումով) գործող «Ոսմար» և «Արարատ-Ճանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից՝ մեկ անձից գնման ընթացակարգով, 2,786,000,000 դրամ պայմանագրային արժեքով.

2) Հ-46, /Մ-2/-Տաթև-Աղվանի-/Մ-2/(Սյունիք) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ55+000-կմ68+000 հատվածների հիմնանորոգման աշխատանքները ձեռք բերել «Քարավան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով, 1,220,000,000 դրամ պայմանագրային արժեքով.

3) Տ-8-22, /Մ-2/ Վարդավանք-Խդրանց Ագարակ ավտոճանապարհի կմ0+000 կմ13+100 հատվածի հիմնանորոգման աշխատանքները ձեռք բերել «Ապառաժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով, 1,095,411,605 դրամ պայմանագրային արժեքով:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը սույն որոշման 2-րդ կետում նշված տեխնիկական հսկողության ծառայությունները ձեռք բերել սույն որոշման 3-րդ կետի՝

1) 1-ին ենթակետում նշված ավտոմոբիլային ճանապարհի շինարարական աշխատանքների մասով «Սուֆետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով, 27,600,000 դրամ պայմանագրային արժեքով.

2) 2-րդ ենթակետում նշված ավտոմոբիլային ճանապարհների շինարարական աշխատանքների մասով «Սուֆետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով, 12,000,000 դրամ պայմանագրային արժեքով.

3) 3-րդ ենթակետում նշված ավտոմոբիլային ճանապարհի շինարարական աշխատանքների մասով «Սուֆետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով, 10,800,000 դրամ պայմանագրային արժեքով:

5. Սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերում նշված գնման առարկաների ձեռքբերումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի, բացառությամբ նույն ենթակետի «զ» պարբերության պահանջի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան

 

17.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

հունիսի 17-ի N 1007-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

հունիսի 17-ի N 1007-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

հունիսի 17-ի N 1007-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

հունիսի 17-ի N 1007-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2021 թվականի

հունիսի 17-ի N 1007-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2021 թվականի

հունիսի 17-ի N 1007-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունիսի 2021 թվական: