ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2020 թվականի N 357-Ա
«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՇԱՐԺԱԿԱՆ ՌԵՆՏԳԵՆ ՍԱՐՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 10,200 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ «Շարժական ռենտգեն սարքի նվիրաբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` նշված ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հունիսի 25 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հունիսի 25-ի N 357-Ա որոշման |
«ՇԱՐԺԱԿԱՆ ՌԵՆՏԳԵՆ ՍԱՐՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ»
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. |
Ծրագրի նպատակը |
«Մուրացան» համալսարանական hիվանդանոցային համալիր ՊՈԱԿ-ին շարժական ռենտգեն սարքի նվիրաբերում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Մասիսի 31, ՀՎՀՀ՝ 02269952) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Մասիսի 31, ՀՎՀՀ՝ 02269952) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
«Մուրացան» համալսարանական hիվանդանոցային համալիր ՊՈԱԿ (ՀՀ, ք. Երևան 0075, Մուրացանի փող., 114 շենք)՝ առողջապահության բնագավառ: |
6. |
Ծրագրի բյուջեն |
10 200 (տասը հազար երկու հարյուր) եվրոյին համարժեք ՀՀ դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր ՊՈԱԿ (ՀՀ, ք. Երևան 0075, Մուրացանի փող., 114 շենք): Ընտրությունը կատարվել է համաձայն բարեգործությունը ստացողի աջակցության խնդրանքի: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 1-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Առողջության խանգարումներ ունեցող երեխաների համար նախատեսվում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր ՊՈԱԿ-ին նվիրաբերել թվով 1 հատ SAXO 4T շարժական ռենտգեն սարք 10 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ: Միջոցառումը նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Տվյալ ծրագրի շրջանակներում նախատեսվում է թվով 1 հատ SAXO 4T շարժական ռենտգեն սարքի ներմուծում 10 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից; Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թ-ի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին: |
(հավելվածը փոփ. 22.12.20 N 823-Ա, 18.06.21 N 500-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |