Գլխավոր տեղեկություն
Համար
N 447-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.06.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
01.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 447-Ա

 

«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԱՀՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 22,729,330 դրամ ընդհանուր արժողությամբ «Կահույքի տրամադրում Հայաստանի Հանրապետության մարզային համայնքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 00130776) «Վարդանյան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04427644) 2021 թվականի մայիսի 6-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի մատակարարում՝ 22,729,330 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան


01.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 447-Ա որոշման

 

ԿԱՀՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Կահույքի տրամադրում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից

3.

Բարեգործը

«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպություն, 6850 Քենդի պողոտա, սենյակ 102, Ռեսեդա, Կալիֆորնիա 91355, Լոս Անջելես

4.

Ծրագրի կատարողը

«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» ԲԿ հայաստանյան մասնաճյուղ, ք.Երևան,Վ. Համբարձումյան 2շ, 37 բն, ՀՎՀՀ՝ 00130776

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Սյունիքի մարզ՝ Տեղ համայնք,Գորիս քաղաք , Տավուշի մարզ՝ Դեբետավան համայնք, Ներքին Կարմիրաղբյուր համայնք, Լոռու մարզ՝ Եղեգնուտ համայնք, Արմավիր մարզ,՝ Մրգաշատ համայնք, Գեղարքունիքի մարզ՝ Լճաշեն համայնք, Կոտայքի մարզ՝ Բարի Տնակ, Հրազդան քաղաք, Երևան քաղաք՝ սոցիալական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

22,729,330 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ Սյունիքի մարզ՝ Տեղ համայնքի մանկապարտեզ, Գորիս քաղաքի թիվ 6 մանկապարտեզ, Խնձորեսկ համայնքի մանկապարտեզ, Բարձրավան համայնքի մանկապարտեզ, Տավուշի մարզ՝ Դեբետավան համայնքի մանկապարտեզ, Ներքին Կարմիրաղբյուր համայնքի 5 բնակելի տուն արցախցիների համար, Լոռու մարզ՝ Եղեգնուտ համայնքի մանկապարտեզ, Արմավիր մարզ՝ Մրգաշատ համայնքի մանկապարտեզ, Գեղարքունիքի մարզ՝ Լճաշեն համայնքի մանկապարտեզ, Կոտայքի մարզ՝ Բարի Տնակ, Հրազդան քաղաքի N 5 մանկապարտեզ, Երևան քաղաքի N 154 մանկապարտեզ, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի պալիատիվ կենտրոն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

07.06.2021 թ. – 25.11.2021 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1 փուլ - 07.06.2021 թ. -30.06.2021 թ. կահույքի պատվիրում և պատրաստում, 15,000,000 դրամ

2 փուլ - 01.07.2021 թ. -30.09.2021 թ. կահույքի տեղադրում, 7,729,330 դրամ 3 փուլ - 01.10.2021 թ. - 01.11.2021 թ. կահույքի հանձնումը համայնքին

4 փուլ - 01. 11.2021 թ.- 25.11.2021 թ. ընդունման–հանձնման ակտերի ստորագրում

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու

ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Պայմանագրերը կնքված՝ 06․05․2021 թ. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» ԲԿ-ի և «Վարդանյան» ՍՊԸ-ի միջև - կահույքի մատակարարման արժեքը՝ 22.729.330 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Համագործակցություն է նախատեսվում տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան


01.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան