Գլխավոր տեղեկություն
Համար
N 489-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.06.2021-03.07.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.06.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
17.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 489-Ա

 

ԻԶՄԻՐԼՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԻ ԻԶՄԻՐԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՏԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԻՔՆԵՐՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 11,450,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն Մարի Իզմիրլյանի անվան մանկատան հատուկ կարիքներով երեխաներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 02819088) կողմից «Մագնոն» ԲԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 05501766) հետ 2021 թվականի մարտի 21-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խաղահրապարակի սարքավորումների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 11,450,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Իզմիրլյան բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան

 

17.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 489-Ա որոշման

 

«Աջակցություն Մարի Իզմիրլյանի անվան մանկատան հատուկ կարիքներով երեխաներին»

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

1.

Ծրագրի նպատակը

ՄԻՄ երեխաների սոցիալական ներառման և ինտեգրման համար բարենպաստ միջավայրի ստեղծում՝ ներառական խաղահրապարակի ստեղծման միջոցով, որտեղ տարբեր տարիքային խմբերի և տարբեր կարողություններով երեխաներ ու ընտանիքներ կարող են խաղալ և սովորել մանկատան երեխաների հետ միասին:

2004 թվականից ի վեր «Իզմիրլյան հիմնադրամն» աջակցում է «Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը», որտեղ ապրում են հաշմանդամություն ունեցող շուրջ 103 երեխաներ: Հիմնադրամը մշտապես իրականացնում է երեխաների կենսապայմանների, կրթական և այլ կարիքների բարելավմանն ուղղված տարատեսակ նախաձեռնություններ, որոնք համաձայնեցվում են տվյալ ոլորտը

կարգավորող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ:

2․

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Իզմիրլյան Բարեգործական հիմնադրամ, Մելիք-Ադամյան 2/1, կենտրոն 0010 Երևան, Հայաստան,

ՀՎՀՀ՝ 02819088

4.

Ծրագիրը կատարողը

Իզմիրլյան Բարեգործական հիմնադրամ, Մելիք-Ադամյան 2/1, կենտրոն 0010 Երևան, Հայաստան,

ՀՎՀՀ՝ 02819088

5.

Ծրագրի իրականացման վայրը

և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Յաղուբյան փողոց, նրբանցք 13, բնագավառ` սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

11,450,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն ՊՈԱԿ, Հայաստան, Երևան Յաղուբյան փողոց, նրբանցք 13, ՀՎՀՀ՝ 00841035

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների

ծավալը

Մանկատան հարակից տարածքում կառուցել խաղահրապարակ՝ խաղասարքերի, մարզասարքերի, անվասայլակների համար հատուկ համալիրների, ռետինե ծածկի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 11,450,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

Խաղասարքերի, մարզասարքերի, անվասայլակների համար հատուկ համալիրների, ռետինե ծածկի պատվիրման, տեղափոխման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 11,450,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն

12.

Համագործակցություն պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որի հետ 2021 թվականի ապրիլի 5-ին ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է օժանդակել Մարի Իզմիրլյան մանկատան հատուկ կարիքներ ունեցող երեխաների (Շահառուներ) համար հարմարեցված տրանսպորտային միջոցների անվտանգ և պատշաճ հասանելիության ապահովմանը, մանկատան վերականգնողական կարողությունների բարձրացմանը, ինչպես նաև Շահառուների սոցիալական ներառման և ինտեգրման համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատասխանատու է ներառական խաղահրապարակում տեղադրվելիք խաղասարքերի ցանկի հաստատման, ծրագրին աջակցություն ցուցաբերելու և նվիրաբերված գույքի պահպանումը ծրագրի ավարտից հետո ապահովելու համար:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի թիվ 66-ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

17.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ