Գլխավոր տեղեկություն
Համար
N 183-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.07.2021-09.04.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2020

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 ապրիլի 2020 թվականի N 183-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) իրականացվող՝ 2,010,338,337 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Մալաթիա-Սեբաստիա հայորդյաց տան վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 24.08.20 N 484-Ա)

2. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

  

2020 թ. ապրիլի 1

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

ապրիլի 1-ի N 183-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, 32/2 հասցեում գտնվող Հայորդյաց տան շենքի հիմնովին վերանորոգումը։ Հաշվի առնելով, որ շենքը շատ հին է (կառուցվել է 1970-ականներին) և այդ պատճառով կան դժվարություններ շենքում կրթադաստիարակչական գործունեություն ծավալելու համար՝ անհրաժեշտություն է առաջացել ստեղծել ժամանակակից ու հարմարավետ պայմաններ ու ամբողջովին վերանորոգել այն։ Վերանորոգման ենթակա տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 6500 քառ. մետր:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։

3.

Բարեգործը

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) (գրանցված` ԱՄՆ, Դելավերի նահանգ, Նյու Քեսլ համայնք, 19808 ք. Վիլմինգտոն, Սենթրվիլ փ. 2711, #400 հասցեում, «29» մարտի 1955 թ., գրանցման թիվ` 0486313)

4.

Ծրագրի կատարողը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, հոգևոր

6.

Ծրագրի բյուջեն

2,010,338,337 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպություն, Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ քաղաք Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՀՎՀՀ 04703401

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2020 թվականի մարտի 10-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Շենքի վերանորոգման նախագծային աշխատանքներ 2020 թվականի ապրիլի 10-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 14,570,000 դրամի չափով

2. Շենքի վերանորոգման հեղինակային հսկողության աշխատանքներ։ Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մարտի 10-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 21,600,000 դրամի չափով:

3. Շենքի շինարարական աշխատանքներ (շենքի ու շենքը պարփակող շերտերի ուժեղացման աշխատանքներ)՝ 780,000,000 դրամի չափով,

- ապրանքների ներմուծում` 69,000,000 դրամի չափով:

Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մարտի 10-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:

4. Կաթսայատան կառուցման աշխատանքներ՝ 26,000,000 դրամի չափով,

Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի մարտից 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը։

5. Շենքի ներքին հարդարման աշխատանքներ՝ 260,868,337 դրամի չափով,

- ապրանքների ներմուծում՝ 49,000,000 դրամի չափով

6. Շենքի էլեկտրամատակարարման համակարգի շինմոնտաժային աշխատանքներ՝ 102,000,000 դրամի չափով,

- ապրանքների ներմուծում՝ 100,000,000 դրամի չափով

Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:

7. Շենքի ջերմասառնամատակարարման ցանցի, օդափոխության, ջեռուցման համակարգերի տեղադրման և կաթսայատան սարքավորումների մոնտաժային աշխատանքներ՝ 97,300,000 դրամի չափով,

- ներմուծվող ապրանքներ՝ 90,000,000 դրամ

Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:

8. Ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքներ՝ 70,000,000 դրամի չափով, Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:

9. Լողավազանի երեսպատման և սարքավորումների մոնտաժման աշխատանքներ՝ 30,000,000 դրամի չափով։

Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում։

10. Շենքի լուսամուտների և ճակատների բացվածքների ապակեպատման աշխատանքներ՝ 105,000,000 դրամի չափով։

Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում։

11. Վերելակի մոնտաժման աշխատանքներ՝ 4,000,000 դրամի չափով,

- վերելակի ներմուծում՝ 18,000,000 դրամի չափով։

Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում

12. Հրդեհամարման, տեսահսկման, հակահրդեհային համակարգերի և համակարգչային ցանցի մոնտաժային աշխատանքներ ՝ 55,000,000 դրամի չափով

- ապրանքների ներմուծում՝ 13,000,000 դրամի չափով:

Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:

13. Բարեկարգման աշխատանքներ՝ 105,000,000 դրամի չափով։

Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու

ծառայությունների

համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1․ Շենքի վերանորոգման նախագծային աշխատանքներ՝ 14,570,000 դրամ առանց ԱԱՀ-ի

2․ Շենքի վերանորոգման հեղինակային հսկողություն՝ 21,600,000 դրամ առանց ԱԱՀ-ի

3․ Շենքի շինարարական աշխատանքներ (շենքի ու շենքը պարփակող շերտերի ուժեղացման աշխատանքներ)՝ 780,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի

- ապրանքների ներմուծում` 69,000,000 առանց ԱԱՀ-ի

4. Կաթսայատան կառուցման աշխատանքներ՝ 26,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի

5. Շենքի ներքին հարդարման աշխատանքներ՝ 260,868,337 դրամ առանց ԱԱՀ-ի

- ապրանքների ներմուծում՝ 49,000,000 առանց ԱԱՀ-ի

6. Էլեկտրամատակարարման համակարգի շինմոնտաժային աշխատանքներ՝ 102,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի

- ապրանքների ներմուծում՝ 100,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի

7․ Շենքի ջերմասառնամատակարարման ցանցի, օդափոխության, ջեռուցման համակարգերի տեղադրման և կաթսայատան սարքավորումների մոնտաժային աշխատանքներ՝ 97,300,000 առանց ԱԱՀ-ի

- ներմուծվող ապրանքներ՝ 90,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի

8․ Ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքներ՝ 70,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի

9. Լողավազանի երեսպատման և սարքավորումների մոնտաժման աշխատանքներ՝ 30,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի

10. Շենքի լուսամուտների և ճակատների բացվածքների ապակեպատման աշխատանքներ՝ 105,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի

11.Վերելակի մոնտաժման աշխատանքներ՝ 4,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի

- վերելակի ներմուծում՝ 18,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի

12. Հրդեհամարման, տեսահսկման, հակահրդեհային համակարգերի և համակարգչային ցանցի մոնտաժային աշխատանքներ՝ 55,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի

- ապրանքների ներմուծում՝ 13,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի

13. Բարեկարգման աշխատանքներ՝ 105,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչական ժողովի և ՀՀ կառավարության 2003 թ․ հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

(հավելվածը խմբ. 24.08.20 N 484-Ա, 07.07.21 N 570-Ա)

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան