ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի հունիսի 11-ին
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 ապրիլի 2001 թվականի, ՀՕ-169) 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ մասով`
«31. Եթե գրանցման հայտ ներկայացնողն ապահովագրական ընկերություն է, և վերջինս գրանցման հայտի հետ չի ներկայացրել սույն օրենքի 24-րդ հոդվածի «գ1» ենթակետով սահմանված տեղեկանքը, ապա պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը եռօրյա ժամկետում հարցում է ուղարկում լիազորված պետական կառավարման մարմին` տվյալ ապահովագրական ընկերության կողմից ապահովագրվողների (ապահովադիրների), ապահովագրված անձանց, շահառուների և պետության (միայն պետական տուրքի մասով) նկատմամբ պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է ստացականով: Լիազորված պետական կառավարման մարմինը պատասխանում է հարցմանն այն ուղարկելու օրվանից 30 օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հարցմանը լիազորված պետական կառավարման մարմնի կողմից սահմանված ժամկետում չպատասխանելը դիտվում է որպես տվյալ ապահովագրական ընկերության կողմից ապահովագրվողների (ապահովադիրների), ապահովագրված անձանց, շահառուների և պետության (միայն պետական տուրքի մասով) նկատմամբ պարտավորությունների բացակայության հավաստում:»:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1» կետով`
«գ1) ապահովագրական ընկերությունների լուծարման դեպքում` նաև տեղեկանք լիազորված պետական կառավարման մարմնից` ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրվողների (ապահովադիրների), ապահովագրված անձանց, շահառուների և պետության (միայն պետական տուրքի մասով) նկատմամբ պարտավորությունների բացակայության մասին.»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|