ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 402-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 24,142,710 դրամ ընդհանուր արժողությամբ «Սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման կենտրոնի ստեղծում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ՝ 03534085) կողմից կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Դուստր Մարգարիտա» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 04220276) հետ 2021 թվականի ապրիլի 5-ին կնքված N 03-21/01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 23,642,710 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Քրոու ընդ Ասատրյանս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02618043) հետ 2021 թվականի ապրիլի 5-ին կնքված N AM-AS-21-065 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
14.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 402-Ա որոշման |
«Սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման կենտրոնի ստեղծում»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի հիմնական նպատակը սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման մոդելային կենտրոնի ստեղծումն է` հաշմանդամություն ունեցող անձանց, հատկապես երիտասարդներին և կանանց ոլորտային գիտելիքներ փոխանցելու և նրանց զբաղվածությանն օժանդակելու համար: Ծրագրի նպատակն է աջակցել այն ֆիզիկական անձանց (հաշմանդամներին, գործազուրկներին, խոցելի խմբերի ներկայացուցիչներին), որոնք չեն կարող ինքնուրույն ապահովել իրենց նյութական և հոգևոր պահանջները։ Ծրագիրը կենտրոնանալու է հաշմանդամություն ունեցող անձանց կրթություն տալու վրա՝ վերջիններիս համար աշխատաշուկայում ինտեգրվելու հնարավորություն և նոր աշխատատեղեր ստեղծելով: Ծրագրի իրականացման առաջին տարվա ընթացքում խոցելի խմբերի 270-360 ներկայացուցիչներ անցնելու են վերապատրաստում այնպիսի թեմաներով, ինչպիսիք են «Սոցիալական ձեռնարկատիրություն», «Ստարտափ գաղափարի զարգացում» , «Բիզնես մոդելի մշակում» և այլն։ 4-ամսյա վերապատրաստումներից հետո ծրագրի շահառուները հնարավորություն են ստանալու նաև 2-ամսյա խորհրդատվություններ ստանալու ոլորտի փորձագետներից։ Վերապատրաստման ընթացքում ստացած գիտելիքները շահառուները հնարավորություն կունենան կիրառելու պրակտիկայում՝ հնարավորություն ստանալով ինտեգրվելու աշխատաշուկայում։ Այսպիսով՝ ծրագրի նպատակն է նաև աշխատատեղերի ստեղծման և գործազուրկների վերապատրաստման ճանապարհով աջակցել սոցիալական օգնության կարիք ունեցող գործազուրկներին՝ աշխատանքի տեղավորման հարցում։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Հայաստանի համայնքների միությունը նախատեսում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Հայաստանում Ճապոնիայի դեսպանություն ք․ Երևան, Բաբայան 23/4 |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստանի համայնքների միություն» ՀԿ Հասցե՝ ՀՀ, Ք․ Երևան, Բարեկամության 1 ՀՎՀՀ՝ 03534085 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Իրականացման վայրը՝ ՀՀ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք Բնագավառը՝ սոցիալական։ |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն՝ 24,142,710 դրամ։ Ֆինանսական միջոցները ստացվել են 2021 թ․ մարտի 29-ին։ ● Շինարարական աշխատանքների իրականացում` 23,642,710 դրամ (2021 թ․ երկրորդ-երրորդ եռամսյակներ) ● Ծրագրի աուդիտի իրականացում` 500,000 դրամ (2022 թ․ երկրորդ եռամսյակ) |
7. |
Բարեգործություն ստացողը |
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում խոցելի խմբերի ներկայացուցիչներ` ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալների։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
15 մայիսի 2021 թ․- 18 մարտի 2022 թ․ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Վերապատրաստման կենտրոնի վերանորոգման աշխատանքների իրականացում` 23,642,710 դրամ (1 հունիսի - 15 սեպտեմբերի, 2021 թ․) 2. Աուդիտորական ծառայությունների ստացում՝ 500,000 դրամ (19 մարտի 2022 թ․ - 19 ապրիլի 2022 թ. ) |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Շինարարական աշխատանքներ 1.1. Համաշինարարական աշխատանքների իրականացում՝ 21,926,610 դրամ 1.2. Էլեկտրական լուսավորության անցկացում՝ 979.450 դրամ 1.3. Ջրագծի ներքին տեղամասի անցկացում՝ 736.650 դրամ 2. Աուդիտորական ծառայությունների ստացում՝ 500,000 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի աուդիտի իրականացում՝ 500,000 դրամ։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
«Սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման կենտրոնի ստեղծում» ծրագրի գործընկերներն են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ Տավուշի մարզպետարանը, Դիլիջանի համայնքապետարանը։ Ծրագրի գործընկեր կազմակերպություններ են հանդիսանում նաև «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հ/կ-ն, Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան, «Միջմշակութային հետազոտությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն» հ/կ-ն, ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնը: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի իրականացման անմիջական վերահսկողություն իրականացվելու է «Հայաստանի համայնքների միություն» ՀԿ-ի խորհրդի, վարչության ու վերստուգիչ հանձնաժողովի կողմից։ Ծրագրի իրականացման ընթացքում ստեղծվելու է ծրագրի ղեկավար կոմիտե, որի կազմում ընդգրկվելու են մեկական ներկայացուցիչ գործընկեր բոլոր կառույցներից և կազմակերպություններից, որի անմիջական վերահսկողության ներքո իրականացվելու է ծրագիրը։ Ամենամսյա ֆինանսական ու ծրագրային հաշվետվություններ են ներկայացվելու դոնորին՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությանը։ Հոգաբարձուների խորհուրդն ունենալու է ծրագրի արդյունավետության վերահսկման գործառույթ։ Ծրագրի շրջանակներում իրականացվելու է արտաքին աուդիտ։ Ծրագրի արդյունավետության վերահսկման գործընթացում կիրառվելու են գնահատման (կարճաժամկետ, երկարաժամկետ), մշտադիտարկման, հաշվետվությունների ներկայացման մեխանիզմներ ՀՀ Կառավարության 2003 թ-ի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով։ |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
14.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |