Գլխավոր տեղեկություն
Համար
N 197-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2021
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
26.05.2021
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

26 մայիսի 2021 թվականի
ք. Երևան

N 197-Ն

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ      

       

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 374-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                  

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 374-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) Կարգի 37-րդ կետի 2-րդ ենթակետում «2020» թիվը փոխարինել «2021» թվով.

2) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 37.1 կետով.

«37.1. Կենսազանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրվում և Հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի N 88-Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայի համաձայն սակագին սահմանվում է՝

1) եթե լիցենզիայի տրամադրման արդյունքում կենսազանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանների գումարային հզորությունը 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չի գերազանցում 0.9 ՄՎտ-ը.

2) 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ առանց գումարային հզորության սահմանափակման՝ մինչև 30 ՄՎտ տեղակայվող (տեղակայված) հզորությամբ կայանների համար:».

3) Կարգի 38-րդ կետում «30 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ» բառերից հետո լրացնել «կենսազանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայաններում, 30 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ» բառերով․

4) Կարգի 39-րդ կետում «հունվարի 1-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 31-ը» բառերով․

5) Կարգի 41-րդ և 42-րդ կետերում «35-րդ և 37-րդ» բառերը փոխարինել «35-րդ, 37-րդ և 37.1-րդ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

                  

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

          

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական: