Գլխավոր տեղեկություն
Համար
N 735-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.07.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2013 թվականի N 735-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ Երևան քաղաքի Արշակունյաց 4 հասցեում գտնվող շենքից 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ հանձնել Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնություններին ներկայացնող կազմակերպություններին (այսուհետ` կազմակերպություններ)` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 20.05.21 N 809-Ա)

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպությունների հետ կնքել սույն որոշման հավելվածում նշված տարածքների անհատույց օգտագործման մասին պայմանագրեր (այսուհետ` պայմանագրեր)` սահմանելով, որ պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` կազմակերպությունների միջոցների հաշվին:

 (2-րդ կետը փոփ. 20.05.21 N 809-Ա)

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի «Անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնելու մասին» N 217-Ա որոշման 1-ին կետի հիման վրա «Միր» միջպետական հեռուստաընկերության Հայաստանի մասնաճյուղին անհատույց օգտագործման իրավունքով 538.5 քառ. մետր մակերեսով տարածք անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու վերաբերյալ պայմանագրում կատարել փոփոխություն՝ 538.5 քառ. մետր մակերեսով տարածքը փոխարինելով 393.2 քառ. մետր մակերեսով տարածքով՝ համաձայնագրում սահմանելով, որ համապատասխան փոփոխությունների կատարման և դրանց պետական գրանցման ծախսերը կատարվում են «Միր» միջպետական հեռուստաընկերության Հայաստանի մասնաճյուղի հաշվին:

(3-րդ կետը փոփ. 20.05.21 N 809-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 15

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 10-ի N 735-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵրԵՎան քաղաքի Արշակունյաց 2ա հասցեում գտնվող շենքից Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնություններին ներկայացնող կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող տարածքների

NN

 ը/կ

Կազմակերպության անվանումը

Հարկը Մակերեսը (քառ. մետր)

1.

«Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» հասարակական կազմակերպություն

9-րդ

16.2

2.

(կետն ուժը կորցրել է 20.05.21 N 809-Ա)

3.

«Ռյա Թազա» թերթի խմբագրություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

12-րդ

56.4

4.

«Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպություն

12-րդ

19

(հավելվածը փոփ. 20.05.21 N 809-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.05.2021, N 809-Ա 21.05.2021, N 735-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան