Գլխավոր տեղեկություն
Համար
N 931-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 12.06.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.06.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
10.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 2021 թվականի N 931-Լ

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-934-15.04.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան

 

10.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-934-15.04.2021-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 120-րդ հոդվածում կատարել փոփոխություն և լրացում՝ արդյունքում նախատեսելով, որ Կանոնակարգի 36-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներում գումարվող յուրաքանչյուր հերթական նիստերի չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում Կառավարության անդամները պարտադիր կերպով պետք է մոտենան Ազգային ժողովի ամբիոնին և բանավոր պատասխանեն պատգամավորների բանավոր հարցերին կամ բանավոր ներկայացնեն հիմնավորում՝ պատգամավորների բանավոր հարցերին բանավոր չպատասխանելու պատճառների մասին:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 120-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է, որ Կանոնակարգի 36-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներում գումարվող յուրաքանչյուր հերթական նիստերի չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների բանավոր հարցերին: Սակայն գործնականում Կառավարության անդամները, գտնվելով ԱԺ նիստերի դահլիճում, երբեմն բանավոր չեն պատասխանում պատգամավորների բանավոր հարցերին՝ փոխարենը նիստը վարողի միջոցով առաջարկելով հարցը ներկայացնել գրավոր: Ուստի, ներկայացված նախագծի ընդունումը նպատակ ունի սահմանել պարտադիր պահանջ Կառավարության անդամների համար՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «պարտադիր մոտենալ ԱԺ ամբիոնին և բանավոր պատասխանել պատգամավորների հարցերին կամ բանավոր ներկայացնել հիմնավորում՝ պատգամավորների հարցերին բանավոր չպատասխանելու պատճառների մասին …:»:

Այս առումով հարկ ենք համարում նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ փորձաքննության ներկայացվող նորմատիվ իրավական ակտին կցվող հիմնավորման մեջ շարադրվում են կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, առկա իրավիճակը (եթե կիրառելի է), կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը, ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը:

Վերոգրյալ իրավակարգավորման բովանդակությունից պարզ է դառնում, որ նորմատիվ իրավական ակտի ընդունման հիմնավորման ճիշտ կառուցվածքն ու բովանդակությունն ունեն առանցքային և կարևոր նշանակություն, հետևաբար, նորմատիվ իրավական ակտի նախագծի հիմնավորման մեջ պետք է ներառվեն նախագծով առաջարկվող կարգավորումների նպատակի վերաբերյալ համապատասխան վերլուծություններ, մինչդեռ ներկայացված նախագծի հիմնավորումից պարզ չէ, թե նախագծով առաջարկվող կարգավորումներն ինչ իրավաչափ նպատակ են հետապնդում և ոլորտում առկա ինչ խնդրի լուծմանն են ուղղված:

Այս առումով հարկ ենք համարում նշել, որ երբեմն պատգամավորների հնչեցրած հարցերին առավել պատշաճ պատասխանելու համար կառավարության անդամների կողմից պատգամավորներին առաջարկվում է նշված հարցով կառավարությանը դիմել գրավոր տարբերակով: Հիշյալ հանգամանքը սովորաբար պայմանավորված է լինում տրված հարցերի բնույթով (երբ օրինակ հարցի ակնկալվող պատասխանը պահանջում է լրացուցիչ տեղեկատվություն)։ Հարկ է նշել նաև, որ հիշյալ պրակտիկան կիրառվել է նաև 6-րդ գումարման Ազգային ժողովում։

Բացի այդ, մեր կարծիքով պատգամավորի կողմից տրված հարցին ցանկացած եղանակով (բանավոր, գրավոր) պատասխանելու արդյունքն առաջին հերթին հայցվող տեղեկատվության փոխանցումն է պատգամավորին և հասարակությանը բովանդակային առումով, այլ ոչ թե զուտ ձևական կողմի պահպանումը: Ուստի Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունումը պատշաճ չափով հիմնավորված չէ և առաջարկում է նախագծով քննարկվող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան