Basic information
Number
N 535
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (26.09.1996-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
26.09.1996
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
26.09.1996
Effective date
26.09.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 1996 թվականի N 535

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻ ՉԱՓԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. 1996 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած անօրինական գործողությունների հետևանքով պետական ունեցվածքին հասցված վնասի չափերը որոշելու համար, ֆինանսների նախարար Լ. Բարխուդարյանին և քաղաքաշինության նախարար Ֆ. Փիրումյանին` ստեղծել հանձնաժողով և 5-օրյա ժամկետում գնահատել պետությանը պատճառված վնասի մեծության ու վերականգնման համար պահանջվող աշխատանքների ծավալը:

2. Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազ Ա. Գևորգյանին` հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել պետությանը հասցված վնասը մեղավոր անձանցից գանձելու ուղղությամբ:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation