Basic information
Number
N 1040-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (13.11.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 12.11.2020
Enactment organisation
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Enactment date
06.11.2020
Signing organisation
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Signing date
06.11.2020
Effective date
13.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

6 նոյեմբերի 2020 թ.

N 1040-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 692-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի նոյեմբերի 14-ի «Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հայտերի, օգտագործման մասին հաշվետվությունների, չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձման դիմումների, չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձման ժամկետի երկարաձգման դիմումի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 692-Ն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի «Ներմուծված» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հայտի, օգտագործման մասին հաշվետվության լրացման կարգի՝

1) 6-րդ կետի 8-րդ ենթակետումուղղ. «համարը,» բառից հետո լրացնել «բացառությամբ՝ ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող անասնաբուժական դեղերի, որոնց դեպքում լրացվում է «անասնաբուժական» բառը,» բառերը,

2) 6-րդ կետի 9-րդ ենթակետումուղղ. «համարը» բառից հետո լրացնել «բացառությամբ՝ ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող անասնաբուժական դեղերի, որոնց դեպքում լրացվում է «0» թիվը» բառերը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 նոյեմբերի 2020 թվական: