ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2019 թվականի N 1125-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1511-Ն ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1562-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվող՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կողմից իրականացվող՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 1511-Ն և 2012 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 1562-Ն որոշումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. սեպտեմբերի 2 Երևան |
Հավելված |
Ը Ն Դ Հ Ա Ն ՈՒ Ր Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն մեթոդաբանությամբ կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կողմից տնտեսավարող սուբյեկտների` ռիսկի (այսուհետ` ռիսկ) վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը:
2. Ռիսկայնության գնահատման մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը տեսչական մարմնին հնարավորություն կտան`
1) վերլուծել, գնահատել և դասակարգել վերահսկման ենթակա տնտեսավարող սուբյեկտները՝ ըստ դրանց գործունեության արդյունքում շրջակա միջավայրի վրա թողած ազդեցության ռիսկի խմբերի.
2) ձևավորել տվյալների բազա` ըստ գործունեության ոլորտների և տնտեսավարող սուբյեկտների.
3) ձևավորել շրջակա միջավայրի վրա թողած ազդեցության և հետևանքների տվյալների բազա, որը հնարավորություն կընձեռի հզորացնելու տեսչական մարմնի վերլուծական կարողությունները.
4) բարձրացնել առկա տեսչական ռեսուրսների (մարդկային, նյութական և ֆինանսական) բաշխման արդյունավետությունը՝ դրանք կենտրոնացնելով վերահսկվող առավել ռիսկային ոլորտների վրա.
5) մշակել և ներդնել ստուգումների առավել օպտիմալ և արդյունավետ մեխանիզմներ:
II. ՌԻՍԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
3. Սույն մեթոդաբանության իմաստով ռիսկը` տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքում շրջակա միջավայրին, բնական և էներգետիկ պաշարների խնայողությանը վնաս հասցնելու հավանականությունն է` հաշվի առնելով դրա բացասական հետևանքները:
4. Ըստ ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշների գնահատման` տնտեսավարող սուբյեկտները դասակարգվում են հետևյալ երեք խմբերից որևէ մեկում`
1) բարձր ռիսկայնության.
2) միջին ռիսկայնության.
3) ցածր ռիսկայնության:
5. Բարձր ռիսկայնության խմբում ընդգրկվում է ստուգման ենթակա և ռիսկի ամենաբարձր միավորներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների քսան տոկոսը:
(5-րդ կետը փոփ., լրաց. 20.05.21 N 811-Ն)
5.1. Ցածր ռիսկայնության խմբում ընդգրկվում է ստուգման ենթակա և ռիսկի ամենացածր միավորներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների 30 տոկոսը:
(5.1-ին կետը լրաց. 20.05.21 N 811-Ն)
5.2. Միջին ռիսկայնության խմբում ներառվում են բարձր և ցածր խմբերում չներառված մնացած բոլոր վերահսկվող տնտեսավարող սուբյեկտները:
(5.2-րդ կետը լրաց. 20.05.21 N 811-Ն)
6. Ստուգումների տարեկան ծրագիրը կազմվում է հետևյալ համամասնությամբ`
1) բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտները կազմում են տվյալ տարում ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների առնվազն յոթանասուն տոկոսը.
2) ցածր ռիսկայնության խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտները կազմում են տվյալ տարում ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների առավելագույնը հինգ տոկոսը:
6.1. Ռիսկի գնահատման արդյունքում հավասար միավորներ ստացած տնտեսավարող սուբյեկտները չեն կարող ընդգրկվել ռիսկայնության տարբեր խմբերում: Տվյալ դեպքում հավասար միավորներ ունեցող բոլոր տնտեսավարողներն ընգրկվում են նվազ ռիսկայնության խմբում:
(6.1-ին կետը լրաց. 20.05.21 N 811-Ն)
III. ՌԻՍԿԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
7. Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը ենթադրում է տեսչական մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնության գնահատում և դրանց վերահսկողության հաճախականության բաշխում՝ ըստ տվյալ սուբյեկտների ռիսկայնության աստիճանի:
8. Տեսչական մարմնի առումով` տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնությունը հաշվարկվում է որպես ոլորտային և անհատական ռիսկայնության միավորների գումար:
9. Ռիսկի համակարգի միջոցով տնտեսավարող սուբյեկտների ընդհանուր ռիսկայնության գնահատումն իրականացվում է հետևյալ քայլերի հաջորդականությամբ՝
1) քայլ 1-ին. նախնական ոլորտային ռիսկի գնահատում` ըստ տնտեսավարող սուբյեկտների գործունեության տեսակների.
2) քայլ 2-րդ. ստուգման արդյունքում տնտեսավարող սուբյեկտների անհատական ռիսկայնության որոշում.
3) քայլ 3-րդ. ընդհանուր ռիսկայնության միավորի որոշման արդյունքներով` տնտեսավարող սուբյեկտների դասակարգում` ըստ ռիսկայնության խմբերի:
10. Տնտեսավարող սուբյեկտի գործունեության ռիսկը հավասար է ոլորտային և անհատական ռիսկերի հանրագումարին, որն ունի առավելագույնը 250 միավոր ընդհանուր կշիռ:
11. Մինչև ստուգումը՝ ռիսկը հաշվարկվում է 170 միավորի մեջ, ստուգումից հետո ռիսկն սկսում է հաշվարկվել 220 միավորի մեջ, տրված հանձնարարականի կատարողականի ստուգումից հետո 250 միավորի մեջ.
1) մինչև ստուգումը (170 միավորի մեջ) ռիսկը հաշվարկվում է ոլորտային և անհատական ռիսկերի հանրագումարով.
2) ստուգումից հետո (220 միավորի մեջ) ռիսկն սկսվում է հաշվարկվել ոլորտային ռիսկի, անհատական ռիսկի և ստուգաթերթի հանրագումարով.
3) տրված հանձնարարականի կատարողականի ստուգումից հետո (250 միավորի մեջ) ռիսկն սկսվում է հաշվարկվել ոլորտային ռիսկի, անհատական ռիսկի և ստուգաթերթի, ինչպես նաև հանձնարարականի կատարման արդյունքների գնահատման հանրագումարով։
(11-րդ կետը փոփ. 20.05.21 N 811-Ն)
11.1. Եթե տնտեսավարող սուբյեկտը գործունեություն է իրականացնում մի քանի ոլորտներում, ապա հիմք է ընդունվում այն ոլորտի ցուցանիշը, որտեղ տնտեսավարող սուբյեկտն ստացել է գործունեության ռիսկի առավել բարձր միավոր:
(11.1-ին կետը լրաց. 20.05.21 N 811-Ն)
IV. ՈԼՈՐՏԱՅԻՆ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ
12. Շրջակա միջավայրի վրա թողած ազդեցության հավանականության տեսանկյունից նախնական ոլորտային ռիսկի առավելագույն արժեքը 100 միավորն է:
13. Նախնական ոլորտային ռիսկը տեսչական մարմնի համար հաշվարկվել է այդ նպատակով տեսչական մարմնի կողմից ստեղծված աշխատանքային խմբի կողմից, որը թիրախավորել է տեսչական մարմնի վերահսկման ոլորտները` համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործող տնտեսական գործունեության տեսակների դասակարգչում (այսուհետ` ՏԳՏԴ) նշված գործունեության տեսակների` հաշվի առնելով տնտեսավարող սուբյեկտների գործունեության արդյունքում շրջակա միջավայրի վրա թողած առավել ռիսկային չափանիշների հավանական բացասական ազդեցությունը:
14. Սույն մեթոդաբանությամբ տնտեսավարող սուբյեկտների գործունեության արդյունքում շրջակա միջավայրի վրա թողած բացասական ազդեցության տեսանկյունից առավել ռիսկային են ընդունվել հետևյալ չափանիշները (աղյուսակ N 1):
Աղյուսակ N 1
NN |
Չափանիշը |
Ազդեցությունը |
1. |
Ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն |
մակերևութային ջրային ռեսուրսների օգտագործում |
ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունահանում և (կամ) օգտագործում | ||
ջրային ավազան կեղտաջրերի արտահոսք | ||
ջրային համակարգ արտադրական կեղտաջրերի արտահոսք | ||
ջրային ռեսուրսների հաշվառում | ||
2. |
Մթնոլորտային օդի պահպանություն |
անշարժ և շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումներ |
օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների գործածություն | ||
շրջակա միջավայրի վրա ֆիզիկական վնասակար ներգործություններ | ||
մթնոլորտային օդի վրա ազդող օբյեկտների նախագծում, կառուցապատում և գործարկում | ||
մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու և նվազեցնելու միջոցառումներ, մթնոլորտային օդ վնասակար արտանետումների հաշվառում | ||
3. |
Հողերի օգտագործում և պահպանություն |
հողի օգտագործումը՝ ըստ նպատակային և գործառնական նշանակության |
հողամասի թույլատրված օգտագործում | ||
հողերի պահպանություն՝ վնասակար քիմիական նյութերով արտադրական և կենցաղային թափոններով աղտոտումից | ||
հողերի պահպանություն ջրային, հողմային աղտոտումից, ողողումներից, ճահճացումից, կարծրացումից | ||
հողի բերրի շերտի օգտագործում և վերականգնում | ||
4. |
Թափոնների գործածություն |
շրջակա միջավայրում սահմանված (արգելված) կարգով թափոնների գործածություն |
թափոնների հաշվառման, գոյացման հեռացման (ոչնչացման, վնասազերծման, տեղադրման) և օգտահանման կարգի ապահովում | ||
ընդերքօգտագործման թափոնների կառավարում և վերամշակում | ||
վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիայի պահանջների կատարում | ||
վտանգավոր թափոնների ապօրինի շրջանառություն | ||
5. |
Ընդերքի օգտագործում և պահպանություն |
ընդերքօգտագործման տրամադրման սահմանված կարգի պահպանում |
արդյունահանման նախագծերով և կամ երկրաբանահետախուզական աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ապահովում | ||
երկրաբանական, մարկշեյդերական և այլ փաստագրության վարում | ||
օգտակար հանածոների քանակի, որակի և այլ հատկությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվության ապահովում | ||
օգտակար հանածոների պաշարների շարժի, իսկ երկրաբանական ուսումնասիրության ընթացքում փորձնական հանույթի քանակի և որակի, հավաստի հաշվառման ապահովում | ||
6. |
Բուսական աշխարհի օբյեկտների օգտագործում և պահպանություն |
բուսական աշխարհի օբյեկտների օգտագործում, պաշտպանություն և վերարտադրություն |
բուսական աշխարհի օբյեկտների՝ այդ թվում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանություն | ||
հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բուսատեսակների և նրանց աճելավայրերի պահպանություն | ||
բուսատեսակների, բուսաբանական հավաքածուների, անկախ սեփականության ձևից, պահպանություն, ապօրինի ներմուծում և արտահանում | ||
անտառային տարածքների պահպանություն և անտառային օրենսդրության նորմերի կիրարկում | ||
7. |
Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում և պահպանություն |
կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում |
կենդանական աշխարհի օբյեկտների պահպանություն | ||
կենդանական աշխարհի օբյեկտների պաշտպանություն | ||
կենդանաբանական հավաքածուների, ինչպես նաև առանձին նմուշների, անկախ սեփականության ձևից, պահպանություն, ապօրինի ներմուծում, արտահանում և վերաբնակեցում | ||
հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող կենդանիների և նրանց ապրելավայրերի պահպանություն և ապօրինի օգտագործում |
15. Տեսչական մարմնի կողմից վերահսկման ենթակա ոլորտների նախնական ոլորտային ռիսկի հաշվարկման համար կիրառվում է ռիսկի հավանականության մակարդակն ու ազդեցությունը սահմանող ցուցանիշներից և համապատասխան բալերից բաղկացած հաշվեկարգ (աղյուսակ N 2):
Աղյուսակ N 2
NN |
Ոլորտային ռիսկի գնահատում |
1 |
2 |
3 |
4 |
5 | |
Ազդեցություն | |||||||
Աննշան |
Ոչ էական |
Չափավոր |
Էական |
Զգալի | |||
A |
Հավանականություն |
Գրեթե անխուսափելի |
10 |
15 |
20 |
25 |
30 |
B |
Հավանական |
5 |
10 |
15 |
20 |
25 | |
C |
Հնարավոր |
3 |
5 |
10 |
15 |
20 | |
D |
Հազվադեպ |
2 |
3 |
5 |
10 |
15 | |
E |
Ոչ հավանական |
0 |
2 |
3 |
5 |
10 |
16. Տեսչական մարմնի կողմից վերահսկման ենթակա տարբեր գործունեության տեսակներ տարբեր ռիսկի մակարդակ են ենթադրում, հետևաբար ամեն մի գործունեության տեսակ գնահատվում է ընտրված չափանիշների հավանական ազդեցության ռիսկայնության բալերով: Ռիսկային համարվող յուրաքանչյուր ազդեցության գնահատումից հետո՝ ընտրված չափանիշի ստացված գումարային միավորը բաժանվում է 5 գործակցի: Հաշվարկված չափանիշների միավորների հանրագումարի արդյունքում ստացվում է գործունեության տեսակի նախնական ոլորտային ռիսկի գնահատականը: Գնահատման արդյունքները ներկայացված են N 3 աղյուսակում:
Աղյուսակ N 3
Ծածկա- գիրը |
Տնտեսական գործունեության ոլորտը՝ ըստ ՏԳՏԴ-ի |
Միավորը |
01 |
Բուսաբուծություն ու անասնաբուծություն, որսորդություն և հարակից ծառայություններ |
|
01.1 |
Ոչ բազմամյա մշակաբույսերի աճեցում |
44 |
01.2 |
Բազմամյա մշակաբույսերի աճեցում |
44 |
01․3 |
Տնկիների և այլ տնկանյութերի աճեցում. բոլոր խմբերը |
44 |
01.4 |
Անասնաբուծություն |
50 |
01.6 |
Գյուղատնտեսության բնագավառում օժանդակ գործունեություն և բերքի մշակում բերքահավաքից հետո՝ ոռոգում |
75 |
01.7 |
Որսորդություն, վայրի կենդանիների որսում որոգայթներով և ծառայությունների մատուցում այդ բնագավառում |
84 |
02 |
Անտառային տնտեսություն և փայտամթերումներ |
|
02.1 |
Անտառաբուծություն, անտառային տնտեսության բնագավառում այլ հարակից գործունեություն |
84 |
02.2 |
Փայտամթերումներ |
84 |
02.3 |
Վայրի բույսերի և անտառամթերքի հավաքում |
84 |
03 |
Ձկնորսություն և ձկնաբուծություն |
|
03.2 |
Ձկնաբուծություն |
77 |
05 |
Քարածխի և գորշ ածխի արդյունահանում |
|
05․1 |
Գորշ ածխի արդյունահանում |
80 |
05.2 |
Գորշ ածխի (լիգնիտի) արդյունահանում |
80 |
06 |
Անմշակ նավթի և բնական գազի արդյունահանում |
|
06․1 |
Անմշակ նավթի արդյունահանում |
80 |
06․2 |
Բնական գազի արդյունահանում |
80 |
07 |
Մետաղական հանքաքարի արդյունահանում |
|
07.1 |
Երկաթի հանքաքարի արդյունահանում |
97 |
07.2 |
Գունավոր մետաղների հանքաքարերի արդյունահանում |
97 |
08 |
Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղեր |
|
08.1 |
Քարի, ավազի և կավի արդյունահանում |
80 |
08.9 |
Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղեր՝ չներառված ուրիշ խմբավորումներում |
73 |
09 |
Հանքագործական արդյունաբերության հարակից գործունեություն |
|
09.1 |
Նավթի և բնական գազի արդյունահանման բնագավառում օժանդակ ծառայությունների մատուցում |
77 |
09.9 |
Հանքագործական արդյունաբերության այլ ճյուղերում օժանդակ ծառայությունների մատուցում |
77 |
10 |
Սննդամթերքի արտադրություն |
|
10.1 |
Մսի մշակում և պահածոյացում, մսամթերքի արտադրություն |
40 |
10.2 |
Ձկների, խեցեմորթների և կակղամորթների մշակում և պահածոյացում |
40 |
10.3 |
Մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում |
35 |
10.4 |
Բուսական և կենդանական յուղերի և ճարպերի արտադրություն |
35 |
10.5 |
Կաթնամթերքի արտադրություն |
37 |
10.6 |
Ալրաղաց արդյունաբերության, օսլայի և օսլա պարունակող մթերքի արտադրություն |
36 |
10.7 |
Հացի և ալյուրե հրուշակեղենի արտադրություն |
32 |
10.8 |
Այլ սննդամթերքի արտադրություն |
21 |
10.9 |
Պատրաստի անասնակերի արտադրություն |
36 |
11 |
Խմիչքների արտադրություն |
|
11.0 |
Խմիչքների արտադրություն |
47 |
12 |
Ծխախոտային արտադրատեսակների արտադրություն |
|
12.0 |
Ծխախոտային արտադրատեսակների արտադրություն |
44 |
13 |
Մանածագործական արտադրատեսակների արտադրություն |
|
13.1 |
Մանածագործական թելքի նախապատրաստում և մանում |
31 |
13.2 |
Մանածագործվածքի արտադրություն |
31 |
13.3 |
Մանածագործվածքի վերջնամշակում |
31 |
13.9 |
Այլ մանածագործական արտադրատեսակների արտադրություն |
40 |
14 |
Հագուստի արտադրություն |
|
14.2 |
Մորթե արտադրատեսակների արտադրություն |
40 |
15 |
Կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրություն |
|
15.1 |
Կաշվի դաբաղում և վերջնամշակում, ճամպրուկների, պայուսակների և թամբալծասարքային արտադրատեսակների արտադրություն, մորթու վերջնամշակում և ներկում |
80 |
16 |
Փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն, բացի կահույքից |
|
16.1 |
Բնափայտի սղոցում և ռանդում |
32 |
16.2 |
Փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն |
32 |
17 |
Թղթի և թղթե արտադրատեսակների արտադրություն |
|
17.1 |
Թաղանթանյութի, թղթի և ստվարաթղթի արտադրություն |
44 |
17.2 |
Թղթե և ստվարաթղթե արտադրատեսակների արտադրություն |
44 |
18 |
Պոլիգրաֆիական գործունեություն, գրառված կրիչների բազմացում |
|
18.1 |
Պոլիգրաֆիական գործունեություն և ծառայությունների մատուցում այդ բնագավառում |
40 |
19 |
Կոքսի և թորած նավթամթերքի արտադրություն |
|
19.2 |
Թորած նավթամթերքի արտադրություն |
76 |
20 |
Քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրություն |
|
20.1 |
Հիմնային քիմիական նյութերի, պարարտանյութերի և ազոտական միացությունների, նախնական ձևերով պլաստմասսաների և սինթետիկ կաուչուկի արտադրություն |
79 |
20.2 |
Թունաքիմիկատների և այլ ագրոքիմիական նյութերի արտադրություն |
79 |
20.3 |
Ներկերի, լաքերի և համանման պատվածքների, տպագրական ներկերի և մածիկի արտադրություն |
79 |
20.4 |
Օճառի և մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցների, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրություն |
79 |
20.5 |
Այլ քիմիական նյութերի արտադրություն |
79 |
20.6 |
Արհեստական թելքի արտադրություն |
79 |
21 |
Դեղագործական արտադրանքի արտադրություն |
|
21.1 |
Հիմնային դեղագործական մթերքի արտադրություն |
34 |
21.2 |
Դեղագործական պատրաստուկների և նյութերի արտադրություն |
34 |
22 |
Ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրություն |
|
22.1 |
Ռետինե արտադրատեսակների արտադրություն |
61 |
22.2 |
Պլաստմասսայե արտադրատեսակների արտադրություն |
61 |
23 |
Այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրություն |
|
23.1 |
Ապակու և ապակե արտադրատեսակների արտադրություն |
35 |
23.2 |
Հրահեստ արտադրատեսակների արտադրություն |
35 |
23.3 |
Կավե շինանյութի արտադրություն |
35 |
23.4 |
Այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն |
35 |
23.5 |
Ցեմենտի, կրի, գիպսի և գաջի արտադրություն |
70 |
23.6 |
Բետոնից, ցեմենտից և գիպսից շինվածքների արտադրություն |
35 |
23.7 |
Քարի սղոցում, մշակում և հարդարում |
29 |
23.9 |
Հղկանյութերի արտադրություն և այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրություն՝ չներառված ուրիշ խմբավորումներում |
29 |
24 |
Հիմնային մետաղների արտադրություն |
|
24.1 |
Թուջի, պողպատի և ֆեռոհամահալվածքների արտադրություն |
80 |
24.2 |
Պողպատե խողովակների, սնամեջ տրամատների և համանման կցամասերի արտադրություն |
80 |
24.3 |
Պողպատի նախնական մշակում և այլ պողպատե արտադրատեսակների արտադրություն |
80 |
24.4 |
Թանկարժեք և հիմնական գունավոր մետաղների արտադրություն |
80 |
24.5 |
Մետաղների ձուլում |
80 |
25 |
Պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրություն, բացի մեքենաներից և սարքավորանքից |
|
25.3 |
Շոգեկաթսաների արտադրություն, բացի կենտրոնական ջեռուցման համակարգի կաթսաներից |
25 |
25.4 |
Զենքի և զինամթերքի արտադրություն |
25 |
25.5 |
Մետաղի կռում, մամլում, դրոշմում և գլոցում. փոշեմետաղագործություն |
25 |
25.6 |
Մետաղների մշակում և պատում. մեխանիկական մշակում |
25 |
27 |
Էլեկտրական սարքավորանքի արտադրություն |
|
27.1 |
Էլեկտրաշարժիչների, գեներատորների, տրանսֆորմատորների, էլեկտրաբաշխիչ և կարգավորիչ ապարատների արտադրություն |
33 |
27.2 |
Մարտկոցների և կուտակիչների արտադրություն |
33 |
27.3 |
Էլեկտրահաղորդալարերի և դրանց միացման սարքվածքների արտադրություն |
33 |
27.4 |
Էլեկտրական լուսավորման սարքավորանքի արտադրություն |
33 |
27.9 |
Այլ էլեկտրական սարքավորանքի արտադրություն |
33 |
28 |
Մեքենաների և սարքավորանքի արտադրություն՝ չներառված ուրիշ խմբավորումներում |
|
28.1 |
Ընդհանուր նշանակության մեքենաների արտադրություն |
30 |
28.4 |
Մետաղագործության համար մեքենաների և հաստոցների արտադրություն |
30 |
31 |
Կահույքի արտադրություն |
|
31.0 |
Կահույքի արտադրություն |
33 |
32 |
Արտադրատեսակների արտադրություն՝ չներառված ուրիշ խմբավորումներում |
|
32.1 |
Ոսկերչական արտադրատեսակների, ոչ թանկարժեք զարդերի արտադրություն, մետաղադրամների և շքանշանների հատում |
26 |
32.4 |
Խաղերի և խաղալիքների արտադրություն |
26 |
32.5 |
Բժշկական և ատամնաբուժական գործիքների ու սարքերի արտադրություն |
26 |
33 |
Մեքենաների և սարքավորումների նորոգում |
|
33.1 |
Պատրաստի մետաղական արտադրատեսակների, մեքենաների և սարքավորանքի նորոգում |
26 |
35 |
Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում |
|
35.1 |
Էլեկտրաէներգիայի արտադրություն, հաղորդում և բաշխում |
|
35.11 |
Էլեկտրաէներգիայի արտադրություն |
|
35.11.1 |
Էլեկտրաէներգիայի արտադրություն ջերմաէլեկտրակայաններում |
82 |
35.11.2 |
Էլեկտրաէներգիայի արտադրություն հիդրոէլեկտրակայաններում |
85 |
35.11.3 |
Էլեկտրաէներգիայի արտադրություն միջուկային էլեկտրակայաններում |
87 |
35.11.9 |
Էլեկտրաէներգիայի արտադրություն այլ աղբյուրներից |
59 |
35.2 |
Գազի արտադրություն, գազակերպ վառելիքի բաշխում գազամատակարարման համակարգի միջոցով |
81 |
35.3 |
Գոլորշու և լավորակ օդի մատակարարում |
81 |
36 |
Ջրի հավաքում, մշակում և բաշխում |
|
36.0 |
Ջրի հավաքում, մշակում և բաշխում |
75 |
37 |
Կոյուղի |
|
37.0 |
Կոյուղի |
75 |
38 |
Թափոնների հավաքում, մշակում և ոչնչացում, նյութերի վերականգնում |
|
38.1 |
Թափոնների հավաքում |
72 |
38.2 |
Թափոնների մշակում և ոչնչացում |
72 |
38.3 |
Նյութերի վերականգնում |
72 |
39 |
Թափոնների վնասազերծում և այլ մշակում |
|
39.0 |
Թափոնների վնասազերծում և այլ մշակում |
72 |
41 |
Շենքերի շինարարություն |
|
41.1 |
Կառուցապատման նախապատրաստական աշխատանքներ |
57 |
41.2 |
Բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարություն |
57 |
42 |
Քաղաքացիական շինարարություն |
|
42.1 |
Ճանապարհների և երկաթուղիների շինարարություն |
57 |
42.2 |
Կոմունալ կառույցների շինարարություն |
57 |
42.9 |
Քաղաքացիական այլ կառույցների շինարարություն |
57 |
43 |
Մասնագիտացված շինարարական գործունեություն |
|
43.1 |
Շենքերի քանդում, շինարարական հրապարակի նախապատրաստում |
49 |
45 |
Ավտոմեքենաների և Մոտոցիկլների մեծածախ ու մանրածախ առևտուր և նորոգում |
|
45.2 |
Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում |
21 |
45.4 |
Մոտոցիկլների, դրանց մասերի և պարագաների առևտուր, տեխնիկական սպասարկում և նորոգում |
21 |
55 |
Կացության կազմակերպում |
|
55.1 |
Հյուրանոցների և համանման բնակատեղիների տրամադրման ծառայություններ |
23 |
56 |
Հանրային սննդի կազմակերպում |
|
56.1 |
Ռեստորանների և հանրային սննդի շարժական կետերի ծառայություններ |
23 |
58 |
Հրատարակչական գործունեություն |
|
58․1 |
Գրքերի, պարբերական հրատարակությունների հրատարակում և այլ հրատարակչական գործունեություն |
44 |
84 |
Պետության կառավարում և պաշտպանություն․ պարտադիր սոցիալական ապահովագրություն |
|
84.1 |
Պետության կառավարում և հասարակության սոցիալ-տնտեսական քաղաքականություն |
49 |
86 |
Առողջապահություն |
|
86.1 |
Հիվանդանոցների գործունեություն |
38 |
86.2 |
Բժշկական և ստոմատոլոգիական պրակտիկա |
38 |
86.9 |
Առողջապահության բնագավառում այլ գործունեություն |
38 |
91 |
Գրադարանների, արխիվների, թանգարանների և այլ մշակութային կազմակերպությունների գործունեություն |
|
91․0 |
Գրադարանների, արխիվների, թանգարանների և այլ մշակութային կազմակերպությունների գործունեություն |
84 |
93 |
Սպորտի, զվարճությունների և հանգստի կազմակերպման բնագավառում գործունեություն |
|
93․1 |
Սպորտի բնագավառում գործունեություն |
49 |
93․2 |
Զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն |
49 |
95 |
Համակարգիչների, անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգում |
|
95.2 |
Անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգում |
20 |
96 |
Այլ անհատական ծառայությունների մատուցում |
|
96.0 |
Այլ անհատական ծառայությունների մատուցում |
20 |
17. Ռիսկի տեսանկյունից ոլորտը դասակարգվում է բարձր, միջին և ցածր ռիսկային մակարդակների, ինչի արդյունքում տվյալ տնտեսական գործունեության ոլորտն ստանում է իր գործունեության հետևանքով շրջակա միջավայրի վրա թողած բացասական ազդեցության տեսանկյունից բոլոր չափանիշների գումարային միավորը:
18. (կետն ուժը կորցրել է 20.05.21 N 811-Ն)
V. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ
19. Գնահատվող սուբյեկտի գործունեության անհատական ռիսկը բաժանվում է 3 մասի`
1) գնահատվող օբյեկտում առկա տեղեկատվության հիման վրա բնապահպանական հիմնական չափանիշներով հաշվարկված ռիսկայնության գնահատական, որն ունի առավելագույնը 70 միավոր կշիռ (աղյուսակ N 4):
2) ստուգաթերթերի միջոցով հաշվարկված ռիսկայնության գնահատական` առավելագույնը 50 միավոր կշիռ: Միևնույն ոլորտում մեկից ավելի ստուգաթերթերով ստուգում իրականացնելու դեպքում ստուգաթերթերի միջոցով հաշվարկված ռիսկայնության գնահատման հիմքում դրվում է առավելագույն գումարային միավոր ստացած ստուգաթերթի արդյունքը։
3) հայտնաբերված թերությունների և խախտումների վերացմանն ուղղված գործողությունների գնահատական` առավելագույնը 30 միավոր կշիռ (աղյուսակ N 5):
Անհատական ռիսկ = (Ա1/70)*150, եթե գնահատվող օբյեկտում ստուգում չի իրականացվել կամ ((Ա1+Ա2)/120)*150, եթե գնահատվող օբյեկտում ստուգում իրականացվել է, սակայն հայտնաբերված թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ հանձնարարական չի տրվել կամ դրա կատարման ժամկետը դեռ չի լրացել, իսկ մյուս դեպքերում` Ա1+Ա2+Ա3
որտեղ՝
ա. Ա1-ը գնահատվող օբյեկտում առկա տեղեկատվության հիման վրա բնապահպանական հիմնական չափանիշներով հաշվարկված ռիսկայնության գնահատականն է,
բ. Ա2-ը ստուգաթերթերի միջոցով հաշվարկված ռիսկայնության գնահատականն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով՝ Ա2 = (n1/n2)*50, որտեղ n1-ը ստուգման հարցերի շրջանակում այդ հարցերի պատասխաններից ստացված կշիռների գումարի արժեքն է, իսկ n2-ը՝ ստուգման հարցերի շրջանակում այդ հարցերի պատասխաններից ստացված կշիռների գումարի առավելագույն հնարավոր արժեքը,
գ. Ա3-ը տեսչական մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտին օրենքով նախատեսված իրավասությունների շրջանակներում տրված նախկին ստուգմամբ հայտնաբերված թերությունների և խախտումների սահմանված ժամկետում վերացման վերաբերյալ հանձնարարականի (կարգադրագրի) կատարման գնահատականն է:
(19-րդ կետը լրաց. 20.05.21 N 811-Ն)
Աղյուսակ N 4
NN |
Չափորոշիչը |
Ազդեցությունը |
Միավորները | ||||||
10 |
20 |
30 |
40 |
50 |
60 |
70 | |||
1. |
Ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն |
մակերևութային ջրային ռեսուրսների օգտագործում և հաշվառում |
մինչև 5 լ/վրկ քանակություն |
5-10 լ/վրկ քանակություն |
10-15 լ/վրկ քանակություն |
15-20-ից |
20-30 լ/վրկ-ից ավելի քանակություն |
30-50 լ/վրկ-ից ավելի քանակություն |
50 լ/վրկ-ից ավելի քանակություն |
ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունահանում և հաշվառում |
մինչև 1 լ/վրկ քանակություն |
1-10 լ/վրկ քանակություն |
10-15 լ/վրկ քանակություն |
15-20 լ/վրկ քանակություն |
20-30 լ/վրկ-ից ավելի քանակություն |
30-50 լ/վրկ քանակություն |
50 լ/վրկ քանակություն | ||
Մակերևութային ջրային ռեսուրսներ կամ ջրային համակարգ արտադրական կեղտաջրերի արտահոսք |
- |
- |
օրական մինչև |
օրական 1-5 խոր. մ քանակություն |
օրական մինչև 5 խոր. մ-ից բարձր |
1 - 15 խոր. մ քանակություն |
15 խոր. մ-ից ավելի քանակություն | ||
արդյունաբերական կեղտաջրերի արտանետումներ |
- |
- |
- |
- |
- |
շրջակա միջավայր |
պոչամբարներ | ||
2. |
Մթնոլորտային օդի պահպանություն |
անշարժ և շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումներ |
տրանս-պորտային միջոցներ շահագործող-ներ |
օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների |
բույսերի պաշտպանության միջոցների, դրանց աճի խթանիչների, հանքային պարարտա-նյութերի և մյուս պատրաստուկների փոխադրում, պահում և կիրառում |
մեկ տարում |
մեկ տարում |
2 մլրդ խոր. |
մեկ տարում |
մթնոլորտային օդ վնասակար արտանետումներ, օդի աղտոտում |
150 -1000 քառ. մ տարածքով |
1000 -1500 քառ. մ տարածքով |
1500 քառ. մ-ից ավելի տարածքով |
||||||
3. |
Հողերի օգտագործում և պահպանություն |
հողի օգտագործումը՝ ըստ նպատակային և գործառնական նշանակության հողերում, հողի վերին շերտի հանում, և պահում և/կամ աղտոտում (աղբոտում) |
Համայնքային |
գյուղատնտե-սական |
արդյունաբե-րական (արտադրական) էներգետիկ |
ընդերքօգտա-գործման |
անտառային |
բնապահպանական | |
4. |
Թափոնների գործածություն |
շրջակա միջավայրում սահմանված/արգելված կարգով թափոնների գործածություն |
արտադրական հրապարակ |
թափոնակու-տակիչ |
աղբավայր |
ընդերքօգտագործման թափոնների օբյեկտ | |||
թափոնների հաշվառման, գոյացման և օգտահանման կարգի ապահովում և/կամ ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման կարգի ապահովում |
մինչև 1 տ |
1-3 տ |
3-20 տ |
20-50 տ |
50-100 տ |
100 տոննայից ավելի |
1, 2, 3, 4 վտանգավորության դասեր | ||
վտանգավոր թափոնների գործածության լիցենզավորման կարգի պահպանում |
- |
- |
փոխադրում |
շրջանառություն |
պահում |
վերամշակում |
վնասազերծում | ||
5. |
Ընդերքի օգտագործում և պահպանություն (հանքային ջրի արդյունահանում և ածխաթթու գազի կորզում) |
Հորատանցքերի թիվը |
- |
- |
1 |
2 |
3 |
4 |
5 և ավելի |
Նախորդ տարվա ընթացքում արդյունահանված օգտակար հանածոյի ծավալները (խոր. մ) |
- |
- |
մինչև 5 հազ. |
5-10 հազ. |
10-20 հազ. |
20-30 հազ. |
30 հազ. և ավելի | ||
Տարեկան հաշվետվության ծավալների համեմատականը նախորդ տարվա հաշվետվության հետ |
- |
- |
81 տոկոս և ավելի |
81-60 տոկոս |
60-40 տոկոս |
40-30 տոկոս |
մինչև 30 տոկոս | ||
Տրամադրված պաշարների ծավալներ (խոր. մ) |
- |
- |
մինչև 50 հազ. |
50-100 հազ. |
100-150 հազ. |
150-300 հազ. |
300 հազ. և ավելի | ||
6. |
Ընդերքի օգտագործում և պահպանություն (մետաղական օգտակար հանածոյի արդյունահանում) |
Հանքավայրերի թիվը |
- |
- |
1 |
2 |
3 |
4 |
5 և ավելի |
Նախորդ տարվա ընթացքում արդյունահանված օգտակար հանածոյի ծավալները (տ) |
մինչև 10 հազ. |
10-50 հազ. |
50-200 հազ. |
200-1 մլն. |
1-5 մլն. |
5-10 մլն. |
10 մլն. և ավելի | ||
Տարեկան հաշվետվության ծավալների համեմատականը նախորդ տարվա հաշվետվության հետ |
- |
- |
81 տոկոս և ավելի |
81-60 տոկոս |
60-40 տոկոս |
40-30 տոկոս |
մինչև 30 տոկոս | ||
Տրամադրված պաշարների ծավալներ (տ) |
- |
- |
մինչև 100 հազ. |
100-500 հազ. |
500 հազ.-1 մլն. |
1-10 մլն. |
10 մլն. և ավելի | ||
7. |
Ընդերքի օգտագործում և պահպանություն (պինդ ոչ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանում) |
Հանքավայրերի թիվը |
- |
- |
1 |
2 |
3 |
4 |
5 և ավելի |
Նախորդ տարվա ընթացքում արդյունահանված օգտակար հանածոյի ծավալները (խոր. մ) |
- |
- |
մինչև 10 հազ. |
10-25 հազ. |
25-50 հազ. |
50-100 հազ. |
100 հազ. և ավելի | ||
Տարեկան հաշվետվության ծավալների համեմատականը նախորդ տարվա հաշվետվության հետ |
- |
- |
81 տոկոս և ավելի |
81-60 տոկոս |
60-40 տոկոս |
40-30 տոկոս |
մինչև 30 տոկոս | ||
Տրամադրված պաշարների ծավալներ (խոր. մ) |
- |
- |
մինչև 10 հազ. |
10-50 հազ. |
50 -200 հազ |
200-500 հազ. |
500 հազ. և ավելի | ||
8. |
Ընդերքի օգտագործում և պահպանություն (պինդ ոչ օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրություն) |
Թույլտվությամբ տրամադրված ընդերքի տեղամասի մակերես |
- |
- |
մինչև 2 հա |
2-10 հա |
10-50 հա |
50-200 հա |
200 հա և ավելի |
Փորձնական հանույթի չափը (խոր. մ) |
- |
- |
մինչև 500 խոր. մ |
500-1000 խոր. մ |
1000-5000 խոր. մ |
5000-15000 խոր. մ |
15000 խոր. մ -ից ավելի | ||
9. |
Ընդերքի օգտագործում և պահպանություն (մետաղական օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրություն) |
Թույլտվությամբ տրամադրված ընդերքի տեղամասի մակերես |
- |
- |
մինչև 200 հա |
200-500 հա |
500-1000 հա |
1000-5000 հա |
5000 հա և ավելի |
Ընդերքօգտագործման իրավունքով նախատեսվելիք հորատվելիք հորատանցքերի խորությունը |
- |
- |
մինչև 100 մ |
1000-2000 մ |
2000-4000 մ |
4000-6000 մ |
6000 մ -ից ավելի | ||
Նմուշարկումների քանակը |
Մինչև 1000 հատ |
1000-3000 հատ |
3000-5000 հատ |
5000-7000 հատ |
7000 հատ ր ավելի | ||||
10. |
Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում և պահպանություն |
- |
կենդանիների, կենդանաբանական հավաքածուների կամ առանձին նմուշների արտահանում, ներմուծում |
անազատ և կամ կիսաազատ պայմաններում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում |
վերաբնակեցման, կլիմայավար-ժեցման և սելեկցիոն նպատակով օգտագործում |
գյուղատնտե-սական, արդյունագործական նպատակով օգտագործում |
Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործում | ||
11. |
Բուսական աշխարհի օբյեկտների օգտագործում և պահպանություն |
- |
- |
ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ |
բուսական աշխարհի օբյեկտների՝ տարբեր նպատակներով օգտագործում` բացի ՀՊՏ և անտառային տարածքներից |
բուսաբանական այգիներ, դենդրոպարկեր |
անտառային տարածքներ |
հատուկ պահպանվող տարածքներ | |
12. |
Ընդերքի օգտագործում և պահպանություն (հանքային ջրերի երկրաբանական ուսումնասիրություն) |
Ընդերքօգտագործման իրավունքով նախատեսվելիք հորատվելիք հորատանցքերի քանակը |
- |
- |
3 հատ |
4 հատ |
5 հատ |
6 հատ |
6 հատից ավելի |
Ընդերքօգտագործման իրավունքով նախատեսված հորատվելիք հորատանցքերի խորությունը |
- |
- |
60-90 մ |
90-130 մ |
130-170 մ |
170-210 մ |
210 մ -ից ավելի |
(աղյուսակը լրաց. 08.04.21 N 484-Ն)
20. Գնահատվող օբյեկտում առկա անհատական ռիսկը հաշվարկվում է աղյուսակ N 4-ի յուրաքանչյուր չափորոշչի ազդեցության միավորների հանրագումարի բաժանման եղանակով՝ չափորոշչի համար նախատեսված ազդեցության քանակի վրա: Մի քանի չափորոշչի առկայության պարագայում ռիսկայնության գնահատականը հավասար է N 4 աղյուսակի չափորոշիչներից առավելագույնի արժեքին:
(20-րդ կետը փոփ. 20.05.21 N 811-Ն)
Աղյուսակ N 5
Ռիսկի մակարդակը |
Ստուգման արդյունքում հայտնաբերված և (կամ) պարբերական բնույթ կրող խախտումների վերացմանն ուղղված գործողությունները |
Միավորը |
Բարձր |
Տրված հանձնարարականները չեն կատարվել |
30 |
Միջին |
Տրված հանձնարարականները չեն կատարվել լիարժեք |
20 |
Ցածր |
Տրված հանձնարարականները կատարվել են լիարժեք |
0 |
VI. ՌԻՍԿԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱ
21. Տեսչական մարմինը վարում է տվյալների բազա, որը ներառում է տեղեկատվություն իր վերահսկման ոլորտում գործող բոլոր տնտեսավարող սուբյեկտների և ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշներով վերջիններիս տրված գնահատականի վերաբերյալ: Տվյալների բազայի ձևավորման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվում է, տեսչական մարմնի կանոնադրական գործառույթների իրականացման արդյունքում առկա տեղեկատվությունից, ստուգում իրականացնող պետական մարմինների միջև տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների կողմից իրենց տվյալների փոփոխման արդյունքում տվյալների բազաներում առկա համապատասխան տեղեկատվությունից։
22. Տվյալների բազայի նպատակն է որոշել և դասակարգել տեսչական մարմնի կողմից վերահսկվող տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնությունը՝ առկա տեղեկատվության և սահմանված չափորոշիչների հիման վրա։
23. Տվյալների բազան պարբերաբար թարմացվում, լրացվում և ծառայում է տեսչական մարմնի կողմից ռիսկի վրա հիմնված ստուգման համակարգի նպատակներին:
(հավելվածը լրաց. 08.04.21 N 484-Ն, փոփ., լրաց., խմբ. 20.05.21 N 811-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.11.2024, N 1846-Ն | 26.11.2024, N 1125-Ն | |
20.05.2021, N 811-Ն | 31.05.2021, N 1125-Ն | |
08.04.2021, N 484-Ն | 10.04.2021, N 1125-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|