ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 362-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N Մ-086-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Սահմանել, որ «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00222722) «Էրնսթ ընդ Յանգ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00057741) հետ 2021 թվականի ապրիլի 9-ին կնքված N GFS-2021-00050 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի փետրվարի 19-ի «Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի շնորհում» ծրագրի մասին» N Մ-086-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
14.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|