Գլխավոր տեղեկություն
Համար
N 918-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 04.06.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.06.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
03.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունիսի 2021 թվականի N 918-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում տեղակայված՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների), Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների, Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության աշխատողների կողմից իրականացվող այցելությունների համար վճարման կարգերը հաստատելու մասին» N 1183-Ն որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 2014 թվականի N 1183-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԺԻՇԿ-ՓՈՐՁԱԳԵՏԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սոցիալական պաշտպանության համակարգում սոցիալական ծրագրերի իրականացման արդյունավետության, հասցեականության մեծացման, ինչպես նաև սոցիալական ծառայությունների մատչելիության մեծացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության բժիշկ-փորձագետի և տարածքային կենտրոնների աշխատողների (երկուսը միասին այսուհետ՝ աշխատող) կողմից իրականացվող այցելությունների համար վճարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ աշխատողների կողմից՝

1) յուրաքանչյուր ընտանիք, գործատուին, անձին, հիվանդանոցային կամ քրեակատարողական հիմնարկ կատարված այցելության համար վճարվող այցելության վճարի չափը կազմում է`

ա. տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրից դուրս կատարված այցելություն` 500 դրամ,

բ. տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրում կատարված այցելություն` 200 դրամ.

2) կատարված այցելությունների համար սույն որոշման 2-րդ կետով նախատեսված վճարը յուրաքանչյուր աշխատողի վճարվում է օրական ոչ ավելի, քան 10 այցելության համար.

3) յուրաքանչյուր ընտանիք, գործատուին, անձին, հիվանդանոցային կամ քրեակատարողական հիմնարկ կատարված այցելության ժամանակ տրանսպորտային միջոց հատկացվելու դեպքում՝ այցելության համար վճարում չի կատարվում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1183-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԺԻՇԿ-ՓՈՐՁԱԳԵՏԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` ծառայություն) բժիշկ-փորձագետի և տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոններ) աշխատողների (երկուսը միասին այսուհետ՝ աշխատող) կողմից յուրաքանչյուր ընտանիք, գործատուին, անձին, հիվանդանոցային կամ քրեակատարողական հիմնարկ իրականացվող այցելությունների համար վճարման հետ կապված հարաբերությունները:

2. Այցելություն կատարած աշխատողները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշմամբ սահմանված տնային այցելությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ սահմանված այցելությունների և մոնիթորինգների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշմամբ սահմանված այցելությունների թվի վերաբերյալ տվյալները՝ մեկօրյա ժամկետում ներառում են սոցիալական դեպքի վարման տեղեկատվական շտեմարանում, որոնք (այցելությունների թիվ, վայր, ամսաթիվ և գնահատված կարիքներ) մշտադիտարկվում են ծառայության կողմից:

3. Հիմք ընդունելով սոցիալական դեպքի վարման տեղեկատվական շտեմարանում ներառված տվյալները, մինչև յուրաքանչյուր ամսվա 3-րդ աշխատանքային օրը՝ տարածքային կենտրոնների աշխատողները (իսկ ծառայության բժիշկ-փորձագետները՝ տարածքային կենտրոնի բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի փաստաթղթավարի միջոցով) տարածքային կենտրոնի տնօրենին են ներկայացնում N 1 ձևին համապատասխան հաշվետվություն՝ նախորդ ամսվա ընթացքում կատարած`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշմամբ սահմանված տնային այցելությունների թվի վերաբերյալ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ սահմանված այցելությունների և մոնիթորինգների թվի վերաբերյալ.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշմամբ սահմանված` բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվող անձի գտնվելու վայրում (այդ թվում` նաև հիվանդանոցային կամ քրեակատարողական հիմնարկ) իրականացված այցելությունների թվի վերաբերյալ:

4. Տարածքային կենտրոնների տնօրենները՝ սույն կարգի 3-րդ կետով սահմանված հաշվետվություններն ստանալուց հետո՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը ամփոփում և ծառայություն են ներկայացնում նախորդ ամսում աշխատողների կողմից կատարված այցելությունների թվի վերաբերյալ ամփոփ հաշվետվություն՝ համաձայն N 2 ձևի:

5. Ծառայությունը՝ սույն կարգի 4-րդ կետում նշված ամփոփ հաշվետվությունն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան ֆինանսավորման հայտ-պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարան:

6. Ծառայությունը՝ սույն կարգի 5-րդ կետում նշված ֆինանսավորումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, հիմք ընդունելով տարածքային կենտրոնի տնօրենի կողմից սույն կարգի 4-րդ կետում նշված ամփոփ հաշվետվության մեջ տվյալ աշխատողի կողմից կատարված այցելությունների թիվը, վճարման ենթակա գումարի չափը, համադրելով դրանք սոցիալական դեպքի վարման տեղեկատվական շտեմարանում մուտքագրված տվյալների հետ, հաշվարկում և տվյալ աշխատողի բանկային հաշվին է փոխանցում այցելությունների համար վճարման ենթակա գումարը:

7. Սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերում նշված հաշվետվությունները կազմվում են էկզել (excel) ծրագրով:

 

Ձև N 1

 

Ծառայության __________ տարածքային

կենտրոնի ղեկավար

պարոն/տիկին ______________ -ին

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

20 Թ. ______________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳՆԵՐԻ ԹՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

NN

ը/կ

Այցելություն

Այցելությունների/մոնիթորինգների թիվը

1

2

3

 

ՀՀ կառավարության 10.09.2015 թ. N 1061-Ն որոշմամբ սահմանված տնային այցելություններ

 
 

Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրից դուրս կատարած այցելություն

 
 

Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրում կատարած այցելություն

 
 

Ընդամենը

 
 

ՀՀ կառավարության 17.04.2014 թ. N 534-Ն որոշմամբ սահմանված՝

 
 

ա. այցելություններ

 
 

Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրից դուրս կատարած այցելություն

 
 

Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրում կատարած այցելություն

 
 

Ընդամենը

 
 

բ. մոնիթորինգներ

 
 

Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրից դուրս կատարած այցելություն

 
 

Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրում կատարած այցելություն

 
 

Ընդամենը

 
 

ՀՀ կառավարության 02.03.2006 թ. N 276-Ն որոշմամբ սահմանված այցելություններ`

 
 

ա. ընտանիքում գտնվող անձին

 
 

Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրից դուրս կատարած այցելություն

 
 

Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրում կատարած այցելություն

 
 

Ընդամենը

 
 

բ. հիվանդանոցային, կամ քրեակատարողական հիմնարկում գտնվող անձին

 
 

Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրից դուրս կատարած այցելություն

 
 

Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրում կատարած այցելություն

 
 

Ընդամենը

 
 

Ընդամենը

 

Տարածքային կենտրոնի աշխատող/բժիշկ-փորձագետ

___________________

(ստորագրությունը)

   
____ ________________20  թ.  

 

Ձև N 2

 

Ծառայության ղեկավար

պարոն/տիկին                     -ին

 

Ա Մ Փ Ո Փ  Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

20 Թ. _____________ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ____________________ ԲԺԻՇԿ-ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՎԻ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

NN

ը/կ

Աշխատողի

ՀՀ կառավարության 10.09.2015 թ. N 1061-Ն որոշմամբ սահմանված

ՀՀ կառավարության 17.04.2014 թ. N 534-Ն որոշմամբ սահմանված

ՀՀ կառավարության 02.03.2006 թ. N 276-Ն որոշմամբ սահմանված այցելություններ

Աշխատողին վճարման ենթակա ընդհանուր գումարի չափը (դրամ)

անունը, ազգանունը, հայրանունը

այցելության վայրը

տնային այցելություններ

այցելություններ

մոնիթորինգներ

ընտանիքում գտնվող անձին

հիվանդանոցային կամ քրեակա-տարողական հիմնարկում գտնվող

անձին

 

այցելու-թյունների թիվը

վճարման ենթակա գումարը (դրամ)

այցելու-թյունների թիվը

վճարման ենթակա գումարը (դրամ)

մոնիթո-րինգների թիվը

վճարման ենթակա գումարը (դրամ)

այցելու-թյունների թիվը

վճարման ենթակա գումարը (դրամ)

այցելու-թյունների թիվը

վճարման ենթակա գումարը (դրամ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

1.

 

Տարածքային

                     

կենտրոնի

տեղակայման վայրի

բնակավայրից դուրս

կատարած

այցելություն

Տարածքային

կենտրոնի

տեղակայման վայրի

բնակավայրում

կատարած այցելություն

Ընդամենը

                     

2.

 

Տարածքային

                     

կենտրոնի

տեղակայման վայրի

բնակավայրից դուրս

կատարած

այցելություն

Տարածքային

                     

կենտրոնի

տեղակայման վայրի

բնակավայրում

կատարած

այցելություն

Ընդամենը

                     

Ընդամենը

                     

Տարածքային կենտրոնի ղեկավար

___________________

(ստորագրությունը)

___________________

(անունը, ազգանունը)

Կ.Տ.

 
____ ________________20  թ. »:  

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

 

03.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հունիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան