ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի մայիսի 11-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 16-րդ հոդվածի 36-րդ կետի «ժե2» և «ժե3» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ժե2) շարժական գույքի (բացառությամբ գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների) գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցում կատարելու համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
ժե3) գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցում կատարելու համար |
բազային տուրքի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|