Գլխավոր տեղեկություն
Համար
N 16-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.01.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.01.2021

13.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունվարի 2021 թվականի N 16-Ա

 

«ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հաստատել «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրության կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

13.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2021 թ.

հունվարի 13-ի N 16-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառա-

վարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման

աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

ՀՀ

ֆինանսների նախարարություն

2021 թվականի սեպտեմբերի

2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրության N 1 հավելվածի 2-րդ կետի «ա» ենթակետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 8-րդ պարբերությունները,

«բ» ենթակետը,

3-րդ կետի «բ» ենթակետի 1-ին, 2-րդ, 3-րդ պարբերությունները,

4-րդ կետի «բ» ենթակետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ պարբերությունները, 4-րդ կետի «գ» ենթակետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ պարբերությունները; N 2 հավելվածի

3-րդ կետի «ա», «բ»,

«գ» ենթակետերը

2.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1337-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

ՀՀ կադաստրի կոմիտե

 

ՀՀ ոստիկանություն

2021 թվականի սեպտեմբերի

2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրության N 1 հավելվածի 2-րդ կետի «ա» ենթակետի 7-րդ պարբերությունը; N 2 հավելվածի 2-րդ կետի 7-րդ պարբերությունը; N 3 հավելվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ պարբերությունները, 3-րդ կետի բ» ենթակետի 2-րդ, 3-րդ, 4-րդ պարբերությունները և «գ» ենթակետի

4-րդ, 5-րդ, 6-րդ պարբերությունները

3.

1. 03.04.2001 թ. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

2. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1266-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ

արդարադատության նախարարություն

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

2021 թվականի սեպտեմբերի

2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրության N 1 հավելվածի 2-րդ կետի «ա» ենթակետի 5-րդ, 6-րդ պարբերությունները, 3-րդ կետի «ա» ենթակետը, 4-րդ կետի «ա» ենթակետի 5-րդ պարբերությունը, «բ» ենթակետի 5-րդ պարբերությունը; N 2 հավելվածի 2-րդ կետի 6-րդ, 7-րդ պարբերությունները

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան