Գլխավոր տեղեկություն
Համար
N 895-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.31-2021.06.13 Պաշտոնական հրապարակման օրը 03.06.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.06.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
03.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունիսի 2021 թվականի N 895-Ն

 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


03.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

 հունիսի 3-ի N 895-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար անցկացվող մրցույթին (այսուհետ՝ մրցույթ) մասնակցելու համար մրցույթին մասնակցելու հավակնություն ունեցող անձը (այսուհետ՝ հավակնորդ) Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհուրդ (այսուհետ` խորհուրդ) է ներկայացնում՝

1) մրցույթին մասնակցելու նպատակով հավակնորդի կողմից ստորագրված և խորհրդին հասցեագրված դիմում՝ ըստ N 1 ձևի.

2) անձը հաստատող փաստաթղթի պատճեն.

3) երկու գունավոր լուսանկար՝ 3x4 սմ չափսի.

4) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճեն (պատճեններ), այդ թվում՝ օտարերկրյա պետությունում ձեռք բերած համապատասխան որակավորման աստիճանը, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով, հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճեն (պատճեններ).

5) ինքնակենսագրություն, որը պետք է ներառի տվյալներ դիմողի ծննդյան ամսաթվի, ծննդավայրի, կրթության, աշխատանքային գործունեության, ընտանեկան կարգավիճակի (պարտադիր չէ ներառել) մասին.

6) քննչական մարմնի բարձրագույն կամ գլխավոր խմբերի պաշտոն զբաղեցրած լինելու հանգամանքը հավաստող կամ դատավորի, դատախազի, քննիչի կամ փաստաբանի կամ հակակոռուպցիոն ոլորտում քաղաքականության մշակման կամ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կամ օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտներում գործունեության առնվազն հինգ տարվա ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն հինգ տարվա ընդհանուր՝ իրար փոխլրացնող ստաժ ունենալը հավաստող փաստաթղթի պատճեն (պատճեններ).

7) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճեն (ատեստատ, դիպլոմի միջուկ և այլն).

8) պահանջվող օտար լեզուների (ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն)՝ ՀՀ կառավարության սահմանած մակարդակին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր).

9) արական սեռի հավակնորդի դեպքում՝ պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճեն.

10) իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթ՝ դատվածություն չունենալու՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, ոչ արդարացնող հիմքերով քրեական հետապնդումը դադարեցված կամ չիրականացված չլինելու, քրեական հետապնդման բացակայության մասին.

11) ՀՀ կառավարության հաստատած ցանկով նախատեսված՝ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն կամ ֆիզիկական արատ չունենալը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր).

12) իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթ առ այն, որ թեկնածուն, լինելով դատավոր, նախկին դատավոր, դատախազ, նախկին դատախազ, քննիչ, նախկին քննիչ, հետաքննիչ, օպերլիազոր, նախկին հետաքննիչ, նախկին օպերլիազոր, փաստաբան կամ նախկին փաստաբան, վերջին երեք տարվա ընթացքում չի ստացել խիստ նկատողություն կամ օրենքով սահմանված ավելի ծանր կարգապահական տույժ՝ անկախ կարգապահական տույժի՝ սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից.

13) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելը հավաստող փաստաթուղթ.

14) գրավոր հայտարարություն՝ որևէ կուսակցության անդամ չհանդիսանալու մասին՝ ըստ N 2 ձևի.

15) գրավոր հայտարարություն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկված չլինելու մասին՝ ըստ N 3 ձևի.

16) բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ:

2. Սույն հավելվածի 1-ին կետի 8-րդ ենթակետով նախատեսված փաստաթուղթը կարող է չներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար անցկացվող առաջին մրցույթի ժամանակ: Սույն դեպքում հավակնորդը պարտավոր է նշանակումից հետո՝ երեք տարվա ընթացքում, ներկայացնել պահանջվող օտար լեզուների իմացության մակարդակը հավաստող փաստաթուղթ:

 

Ձև N 1

 

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների

ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի նախագահ

 

______________________________ -ին

                                                       (անուն, ազգանուն)

 

ԴԻՄՈՒՄ

 

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու վերաբերյալ

 

Դիմումատուի անունը, ազգանունը

_________________________________________________________________

Հաշվառման հասցեն (և բնակության վայրը՝ տարբեր լինելու դեպքում)

_________________________________________________________________

Հեռախոսահամարը

_________________________________________________________________

Էլ. հասցեն

_________________________________________________________________

 

Կից փաստաթղթերը՝

1) անձը հաստատող փաստաթղթի պատճեն

  _________ թերթ,

2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճեն

  _________ թերթ,

3) հայոց լեզվին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)

  _________ թերթ,

4) պահանջվող օտար լեզվին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)

  _________ թերթ,

5) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճեն (արական սեռի հավակնորդների համար)

  _________ թերթ,

6) իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթ դատվածություն չունենալու (անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից), ոչ արդարացնող հիմքերով քրեական հետապնդումը դադարեցված կամ չիրականացված չլինելու, քրեական հետապնդման բացակայության մասին

  _________ թերթ,

7) ինքնակենսագրություն

  _________ թերթ,

8) ՀՀ կառավարության հաստատած ցանկով նախատեսված՝ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն կամ ֆիզիկական արատ չունենալը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)

  _________ թերթ,

9) աշխատանքային ստաժի վերաբերյալ փաստաթուղթ

  _________ թերթ,

10) կարգապահական պատասխանատվության ենթարկված չլինելու վերաբերյալ փաստաթուղթ

  _________ թերթ,

11) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելը հավաստող փաստաթուղթ

  _________ թերթ,

12) բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ

  _________ թերթ,

13) գրավոր հայտարարություն՝ որևէ կուսակցության անդամ չհանդիսանալու մասին՝ ըստ N 2 ձևի

  _________ թերթ,

14) գրավոր հայտարարություն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկված չլինելու մասին՝ ըստ N 3 ձևի

  _________ թերթ,

15) երկու լուսանկար` 3x4 սմ չափսի

 

 

Ընդամենը _________ թերթ:

 

 Դիմող

_______________________________

(անուն, ազգանուն)

_______________

(ստորագրություն)

 

_____________________________

(օր, ամիս, տարեթիվ)

 

Ձև N 2

 

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների

ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի նախագահ

 

______________________________ -ին

                                                       (անուն, ազգանուն)

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Ես՝ _____________________________________________, սույնով հայտարարում եմ, որ որևէ

                                  (անուն, ազգանուն)

քաղաքական կուսակցության անդամ չեմ հանդիսանում և չեմ զբաղվում քաղաքական գործունեությամբ:

 

_______________

(ստորագրություն)

_______________________

(օր, ամիս, տարեթիվ)

_______________________

(անուն, ազգանուն)

 

Ձև N 3

 

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների

ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի նախագահ

 

______________________________ -ին

                                                       (անուն, ազգանուն)

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Ես՝ _____________________________________, սույնով հայտարարում եմ, որ օրինական

                   (անուն, ազգանուն)

ուժի մեջ մտած դատական ակտով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկված չեմ:

 

_______________

(ստորագրություն)

_______________________

(օր, ամիս, տարեթիվ)

_______________________

(անուն, ազգանուն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

03.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2021 թվական: