ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մայիսի 2021 թվականի N 792-Լ
«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2021-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «բ» կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2021-2023 թվականների ընթացքում կատարման ենթակա պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն N 1 հավելվածի.
2) «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2021-2023 թվականների ընթացքում նախատեսվող միջազգային համագործակցության միջոցառումների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Ծրագրի կատարման վերահսկման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 792-Լ որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2021-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿԸ
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության (այսուհետ` լիազոր մարմին) «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` «ՀՄԿ» ՊՈԱԿ) կողմից 2021-2023 թվականների ընթացքում կատարման ենթակա պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների ծրագիրը (այսուհետ` ծրագիր) մշակվել է «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (այսուհետ` ՀՕԿ) կոնվենցիայի, Անկախ պետությունների համագործակցության (այսուհետ` ԱՊՀ) «Հիդրոօդերևութաբանության բնագավառում փոխգործակցության մասին» և «Անկախ պետությունների համագործակցության միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի մասին» համաձայնագրերի դրույթների հիման վրա:
2. Ծրագրով կանոնակարգվում են «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի կողմից 2021-2023 թվականների ընթացքում կատարման ենթակա պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքները` ուղղված հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների դիտարկումների պետական ցանցում իրականացվող մոնիթորինգի արդյունքում ստացվող տեղեկատվությամբ հասարակության, պետական կառավարման մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց պահանջմունքների բավարարմանը՝ գիտակցելով այդ տեղեկատվության կարևորությունը`
1) վտանգավոր հիդրոօդերևութաբանական պայմաններից, այլ բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից տնտեսության և բնակչության պաշտպանության.
2) տնտեսական և բնապահպանական բնույթի որոշումների ընդունման.
3) պետության հիդրոօդերևութաբանական անվտանգության ապահովման.
4) եղանակակլիմայական պայմանների, այլ հիդրոօդերևութաբանական և հելիոերկրաֆիզիկական երևույթների համընդգրկուն փոփոխությունների ուսումնասիրման.
5) միջազգային հիդրոօդերևութաբանական ցանցի հետ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի գործունեության միասնականացման և այլ հարցերում:
3. Ծրագիրը կազմվել է դիտարկումների ցանցի օբյեկտների գործունեությունը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի հիման վրա` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 10-ի N 1212-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության 2021-2023 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով այդ աշխատանքների համար նախատեսված ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակներն ու ծավալները:
4. Ծրագրում օգտագործված հիմնական հասկացություններն ունեն նույն իմաստը, որոնք ներկայացված են «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:
II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ
5. «ՀՄԿ» ՊՈԱԿ-ը ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, բնակչությանը, տնտեսության տարբեր ճյուղերին հիդրոօդերևութաբանական փաստացի պայմանների և դրանց սպասվող փոփոխությունների, կլիմայի ներկա և ապագա վիճակի մասին տեղեկատվությամբ`
1) անբարենպաստ հիդրոօդերևութաբանական պայմաններից բնակչությանը և տնտեսությունը պաշտպանելու նպատակով.
2) մարդկանց կյանքին և սեփականությանն սպառնացող վտանգի և հնարավոր վնասի նվազեցման նպատակով.
3) շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցության կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով:
III. ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ
6. Հանրապետության տարածքում` մթնոլորտում և գետնի մակերևույթին տեղի ունեցող ֆիզիկական երևույթների ուսումնասիրման նպատակով 46 օդերևութաբանական (այդ թվում` 6 դժվարամատչելի և 3 մասնագիտացված) կայաններում լրիվ ծրագրով, իսկ 25 հիդրոլոգիական դիտակետերում` կրճատ ծրագրով (միայն օդի ջերմաստիճանի, տեղումների, մթնոլորտային երևույթների և ձյան բարձրության), Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից սահմանված կարգով և միջազգային ստանդարտներին համապատասխան Գրինվիչի ժամանակով ժամը 00-ին, 03-ին, 06-ին, 09-ին, 12-ին, 15-ին, 18-ին և 21-ին, իսկ մթնոլորտային երևույթների և եղանակի վիճակի նկատմամբ` շուրջօրյա դիտարկումների իրականացում հետևյալ օդերևութաբանական տարրերի նկատմամբ`
Աշխատանքների (տարրերի) անվանումները |
Ամրագրման հաճախականությունը և (կամ) ժամկետը |
Կայանների քանակը |
1) Օդի ջերմաստիճան՝ |
շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ |
46 կայաններում |
ա. նվազագույն | ||
բ. առավելագույն | ||
գ. ժամկետային | ||
2) Հողի մակերևույթի ջերմաստիճան՝ |
շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ |
43 կայաններում (բացի Երևանի աերոլոգիական, Երևանի Արաբկիր և Ապարանի ջրամբարի կայաններից) |
ա. նվազագույն | ||
բ. առավելագույն | ||
գ. ժամկետային | ||
3) Հողի ջերմաստիճանը 5, 10, 15, 20 սմ խորությունների վրա |
շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ |
21 կայաններում |
4) Հողի 20, 40, 80 (կամ 60), 120 (կամ 100) սմ խորությունների ջերմաստիճանը |
տարվա տաք ժամանակաշրջանում՝ յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ, ցուրտ ժամանակաշրջանում՝ օրական 1 անգամ |
3 կայաններում՝ Երևան Ագրո, Մարտունի, Վանաձոր |
5) Քամի՝ |
շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ |
46 կայաններում |
ա. ուղղությունը դիտաժամին | ||
բ. միջին արագությունը դիտաժամին | ||
գ. առավելագույն արագությունը դիտաժամին | ||
դ. առավելագույն պոռթկումը դիտաժամերի միջև | ||
6) Տեսանելիություն |
շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ |
46 կայաններում |
7) Ամպամածություն՝ |
շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ |
46 կայաններում |
ա. ամպամածության քանակը | ||
բ. ամպերի ձևերը (տեսակները) | ||
գ. ամպերի բարձրությունը | ||
8) Եղանակի բնութագիրը՝ |
շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ |
46 կայաններում |
ա. դիտաժամին | ||
բ. դիտաժամերի միջև | ||
9) Դիտված մթնոլորտային երևույթները՝ |
շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ |
46 կայաններում |
ա. երևույթի սկիզբը | ||
բ. ավարտը | ||
գ. ինտենսիվությունը | ||
10) Օդի խոնավությունը՝ |
շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ |
46 կայաններում |
ա. հարաբերական խոնավություն | ||
բ. հագեցման պակասորդը | ||
գ. ջրային գոլորշու առաձգականությունը | ||
դ. ցողի կետը | ||
11) Մթնոլորտային ճնշումը՝ |
շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ |
46 կայաններում |
ա. կայանի բարձրության վրա | ||
բ. ծովի մակարդակի կամ համապատասխան իզոբարական մակերևույթի վրա |
||
գ. բարոմետրական տենդենցի բնույթը և չափը | ||
12) Տեղումների քանակը |
օրական 2 անգամ |
46 կայաններում |
13) Գոլորշացումը |
օրական 4 անգամ |
7 կայաններում |
14) Ձնածածկույթի՝ |
||
ա. բարձրությունը |
օրական 1 անգամ |
46 կայաններում |
բ. շրջապատի ձնածածկվածության աստիճանը | ||
գ. խտությունը |
տասնօրյակը մեկ |
38 կայաններում |
դ. ջրի պաշարը | ||
15) Վտանգավոր մթնոլորտային երևույթների բնութագիրը՝ |
շուրջօրյա |
46 կայաններում |
ա. սկիզբը | ||
բ. ավարտը | ||
գ. ինտենսիվությունը | ||
16) Սառցակալումը (մերկասառույց, ջինջառ) |
երևույթի առկայության դեպքում ոչ պակաս, քան 1,5 ժամը մեկ անգամ |
3 կայաններում՝ Գյումրի, Անանուն լեռնանցքի, Պուշկինի լեռնանցքի |
ա. սկիզբը | ||
բ. ավարտը | ||
գ. ինտենսիվությունը | ||
17) Արևափայլի տևողությունը |
ըստ տևողության՝ 1-3 անգամ |
27 կայաններում |
18) Հողի մակերևույթի վիճակը |
օրական 1 անգամ |
46 կայաններում |
IV. ԱԵՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ
7. Երևանի աերոլոգիական կայանում օրական մեկ անգամ մթնոլորտի ռադիոզոնդարկման իրականացում Գրինվիչի ժամանակով 00 ժամին՝ մինչև 30 կմ բարձրության մթնոլորտի տարբեր շերտերի հիմնական օդերևութաբանական պարամետրերի` ջերմաստիճանի, խոնավության, ճնշման, քամու ուղղության և արագության ուսումնասիրման նպատակով:
V. ՀԵԼԻՈԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ
8. Ակտինոմետրիական շուրջօրյա դիտարկումների իրականացում 6 կայաններում (Երևան, Տաշիր, Գյումրի, Համբերդ, Մարտունի, Սևան)` օրվա ցերեկային ժամերին` 3 ժամը մեկ անգամ (Գրինվիչի ժամանակով ժամը 06.30, 09.30, 12.30, 15.30, 18.30), գիշերային ժամերին` մեկ անգամ (Գրինվիչի ժամանակով ժամը 21.30-ին), արեգակի և երկրի ճառագայթման հաշվեկշռի բաղադրիչների վերաբերյալ` ուղիղ ճառագայթման, ցրված ճառագայթման, անդրադարձված ճառագայթման, գումարային ճառագայթման հաշվեկշռի, մակերևույթի ալբեդոյի ուսումնասիրման նպատակով:
9. Օզոնոմետրիական դիտարկումների իրականացում Ամբերդի բարձրլեռնային օդերևութաբանական կայանում՝ Դոբսոնի սպեկտրաֆոտոմետրով, օրվա ցերեկային ժամերին պարզ երկնքի դեպքում` 3-5 անգամ:
VI. ԱԳՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ
10. Ագրոօդերևութաբանական դիտարկումների իրականացում Երևանի մասնագիտացված ագրոօդերևութաբանական կայանում, օդերևութաբանական ցանցի 40 կայաններում` 31 գյուղատնտեսական մշակաբույսերի վրա, խոտհարքներում և արոտավայրերում՝
Աշխատանքների (տարրերի) անվանումները |
Ամրագրման հաճախականությունը և (կամ) ժամկետը |
1. ՎԵԳԵՏԱՑԻՈՆ ՇՐՋԱՆՈՒՄ | |
1.1. Բույսերի զարգացման փուլերի որոշում |
2 օրը մեկ անգամ (41 կայան) |
1.2. Բույսերի բարձրության որոշում |
10 օրը մեկ անգամ (19 կայան) |
1.3. Բույսերի խտության որոշում (1 քառ. մ վրա) |
3-5 անգամ (25 կայան) |
1.4. Բույսերի վիճակի և դաշտի մոլախոտային աղտոտվածության որոշում |
10 օրը մեկ անգամ (41 կայան) |
1.5. Բերքատվության տարրերի որոշում |
տարին 3 անգամ (22 կայան) |
1․6. Բերքի կառուցվածքի որոշում |
տարին 1 անգամ (22 կայան) |
1․7. Հողի վերին շերտերի (0-5 սմ) վիճակի որոշում` աչքաչափային մեթոդով |
հարակից չոռոգվող տարածքներում, ամեն օր (15 կայան) |
1․8. Հողի խոնավության գործիքային որոշում |
ամիսը 3 անգամ (2 կայան) |
1․9. Հողի խոնավության որոշում 9 կայաններում՝ մինչև 1 մ խորության 5 մակարդակների վրա |
ըստ ստանդարտներով սահմանված ժամկետների (10 կայան) |
1․10. Ջերմասեր մշակաբույսերի հողի վարելաշերտի ջերմաստիճանի որոշում |
1 ամսվա ընթացքում, 2 օրը մեկ անգամ (20 կայան) |
1․11. Հողի կեղևակալվածության որոշում |
1 ամսվա ընթացքում, 2 օրը մեկ անգամ (20 կայան) |
1․12. Մշակաբույսերի վնասվածության որոշում՝ պայմանավորված օդերևութաբանական անբարենպաստ պայմանների ազդեցությամբ |
երևույթի առկայության դեպքում |
1.13. Արոտավայրերում խոտածածկի և հողի վերին շերտի պայմանների որոշում |
արածեցման սեզոնում, 10 օրը մեկ անգամ (7 կայան) |
1․14. Պտղատուների վիճակի հետազոտություն |
1 անգամ գարնանը` ծաղկման ժամանակաշրջանում (30 կայան) |
2. ՈՉ ՎԵԳԵՏԱՑԻՈՆ ՇՐՋԱՆՈՒՄ | |
2․1. Աշնանացան ցորենի և ցանովի խոտաբույսերի կենսունակության որոշում |
2 անգամ ` հունվարին և փետրվարին (20 կայան) |
2․2. Պտղատուների ճյուղերի կենսունակության որոշում |
-180C ցածր ջերմաստիճանների դեպքում` անմիջապես, մարտ ամսին` պարտադիր կարգով (30 կայան) |
2․3. Աշնանացան ցորենի թփակալման հանգույցի ջերմաստիճանի որոշում |
ձմռան ընթացքում (1 կայան) |
2․4. Հողի սառածության և (կամ) հալվածության խորության որոշում |
ձմռան ընթացքում, (4 կայան) |
VII. ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ
11․ Հիդրոլոգիական ռեժիմային ուսումնասիրությունների իրականացում յոթ գետավազանային (Դեբեդ, Աղստև, Ախուրյան, Քասախ–Սևջուր, Սևան–Հրազդան, Արփա, Հարավային) հիդրոլոգիական կայանների 82 գետային, 5 ջրամբարային (Արփի լճի, Ախուրյանի, Ապարանի, Մարմարիկի և Ազատի) և 4 լճային (Սևանա լճի) դիտակետերում, ինչպես նաև Արաքս-Սուրմալու, Ախուրյան-Հայկաձոր և Ախուրյան-Բագարան հիդրոլոգիական դիտակետերում Թուրքիայի Հանրապետության մասնագետների հետ համատեղ ջրաչափական աշխատանքների կատարում:
Աշխատանքների (տարրերի) անվանումները |
Ամրագրման հաճախականությունը և (կամ) ժամկետները |
1) գետերում` |
|
ա. ջրի ելքը |
վարարման շրջանում ամսական 3-4 անգամ, մյուս ամիսներին` 1-2 անգամ |
բ. ջրի մակարդակը |
յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |
գ. ջրի ջերմաստիճանը |
յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |
դ. սառցային երևույթները |
յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ (երևույթի առկայության դեպքում) |
2) Սևանա լճի ջրի ջերմաստիճանը տարբեր խորություններում, ալիքի բարձրությունը, ջրի թափանցելիության սահմանը |
առնվազն ամսական 1 անգամ |
3) գոլորշացման դիտարկումներ 7 օդերևութաբանական կայաններում (Վանաձոր, Օձուն, Ապարան, Վարդենյաց, Մարտունի, Երևան ագրո, Արարատ) |
շուրջօրյա` 4 ժամը մեկ անգամ |
4) Սևանա լճի 4 դիտակետերում (Սևան թկղզ., Շորժա, Կարճաղբյուր, Մարտունի) լճի մակարդակի և ջերմաստիճանի դիտարկումներ |
յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |
5) Արփի լճի, Ախուրյանի, Ապարանի, Ազատի, Մարմարիկի ջրամբարներում` |
յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |
ա. ջրի ջերմաստիճանը |
յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |
բ. ջրի ծավալը |
յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |
գ. ջրի մակարդակը |
վարարման շրջանում ամսական 3-4 անգամ, մյուս ամիսներին` 1-2 անգամ |
դ. սառցային երևույթները |
երևույթի առկայության դեպքում |
VIII. ՌԱԴԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
12. Հիդրոօդերևութաբանական ցանցի 34 (այդ թվում` 14 հենակետային) կայաններում ռադիոլոգիական իրավիճակի վերաբերյալ ամեն օր, Գրինվիչի ժամանակով ժամը 06.00-ին և 18.00-ին իրականացնել գամմա ֆոնի չափումներ: Երևանյան լաբորատորիայում իրականացնել մթնոլորտից երկրի մակերևույթի վրա տեղացող ռադիոակտիվ փոշու խտության ամենօրյա չափումներ:
13. Իրականացնել օդերևութաբանական կայաններից բերված հողի նմուշների գումարային բետտա-ակտիվության չափումներ:
14. Իրականացնել ատոմակայանի շրջակայքից (Սևջրից) բերված ջրի նմուշներում կոշտ մնացորդների գումարային բետտա-ակտիվության չափումներ:
IX. ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ, ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
15. 2021-2023 թվականների ընթացքում գիտահետազոտական աշխատանքներն իրականացնել հետևյալ հիմնական ուղղություններով՝
1) վերլուծել Հայաստանի Հանրապետության տարածքի եղանակակլիմայական պայմանները ձևավորող սինօպտիկական պրոցեսների փոփոխությունները վերջին տասնամյակում.
2) վերլուծել և առանձնացնել երաշտային պայմաններ ձևավորող սինօպտիկական պրոցեսների հաճախականության փոփոխությունը վերջին տասնամյակում.
3) ուսումնասիրել վաղ գարնանային ցրտահարությունների հաճախակիացման պատճառներն Արարատյան դաշտում.
4) ուսումնասիրել կարկտաբեր ամպերի առաջացման գենետիկական, մորֆոլոգիական կառուցվածքը Հայաստանի Հանրապետության տարածքում.
5) գնահատել տեղատարափ անձրևների դեպքերի փոփոխությունը վերջին տասնամյակում և բացահայտել դրանց պատճառները.
6) վերլուծել և առանձնացնել ուժեղ քամիներ առաջացնող սինօպտիկական պրոցեսների հիմնական տիպերը և ենթատիպերը Հայաստանի Հանրապետության տարածքում.
7) փորձարկել և գնահատել տարբեր մեծությամբ քայլերով եղանակի կանխատեսման թվային մոդելների արդարացման աստիճանը.
8) ներդնել ագրոօդերևութաբանական կանխատեսումների թվային մեթոդներ և ծրագրային փաթեթներ.
9) վերլուծել և ամփոփել նախորդ տարվա դիտարկումների հավաքագրված տվյալները, կազմել Հայաստանի Հանրապետության տարածքի տարվա կլիմայական նկարագիրը, հաշվետվություն ներկայացնել ՀՕԿ-ի VI տարածաշրջանային ասոցիացիայի տարածաշրջանային կենտրոնին և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը.
10) իրականացնել Հայաստանի տարածքի կլիմայական (ամսական, սեզոնային և տարեկան) հիմնական տարրերի (միջին, առավելագույն, նվազագույն ջերմաստիճանների և տեղումների քանակի և նորմայից դրանց շեղումների վերլուծություն՝ քարտեզագրելով ստացված արդյունքները.
11) ապահովել մոնիթորինգի արդյունքների անգլերեն տարբերակի տրամադրումը Գերմանիայի եղանակի ծառայությանը` ՀՕԿ-ի Եվրոպայի տարածաշրջանի կլիմայական մոնիթորինգի համակարգի կայքում տեղադրելու համար.
12) վերանայել կլիմայական բոլոր հարաչափերի նորմերը՝ ավելացնելով նախորդ տարվա դիտարկումների տվյալները, միաժամանակ իրականացնելով որակի կառավարում՝ կիրառելով Մետեոֆրանսի կողմից մշակված (կամ այլ) ծրագրեր ապահովելու շարքերի համասեռությունը.
13) ուսումնասիրել և գնահատել կլիմայի փոփոխության ազդեցությունը քաղաքային կլիմայի ջերմային ռեժիմի փոփոխության վրա.
14) բարելավել Հայաստանի տարածքում տաք և ցուրտ ալիքների հաշվարկային մեթոդիկան և գնահատել այդ ինդեքսների դինամիկան.
15) իրականացնել Հայաստանի տարածքի ագրոկլիմայական գոտիականացում՝ առանձնացնելով շրջանները, որոնք ըստ միջավայրի հիդրոօդերևութաբանական պայմանների, կլիմայական առումով հարմար են որոշակի մշակաբույսերի աճեցման համար պարենի և գյուղատնտեսության կազմակերպության դասակարգման (5 դաս) մեթոդոլոգիայի կիրառմամբ.
16) գնահատել կլիմայի փոփոխության միջկառավարական խմբի կողմից առաջարկված գլոբալ կլիմայական մոդելների տարածաշրջանային կլիման վերարտադրելու ունակությունը՝ ընտրելով լավագույն տարբերակը Հայաստանի տարածքում կլիմայի փոփոխության գնահատականների ճշգրտման համար.
17) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հետ համատեղ իրականացնել կլիմայի փոփոխության գլոբալ և տարածաշրջանային մոդելների տեղայնացման աշխատանքներ՝ բարելավելու կլիմայի կանխատեսվող փոփոխության ճշգրտությունը.
18) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում և առանձին կլիմայական գոտիներում ջերմաստիճանի և տեղումների տարեկան սեզոնային դիտված փոփոխությունների գնահատականները, ինչպես նաև կանխատեսվող փոփոխությունները համաձայն ընդունված սցենարների՝ ըստ գլոբալ և ռեգիոնալ մոդելների.
19) բարելավել եղանակի թվային կանխատեսման մոդելի արդյունքները միկրոֆիզիկական և կոնվեկցիոն պրոցեսների «Եղանակի հետազոտում և կանխատեսում» համապատասխան ֆիզիկական պարամետրիզացիաների տարբեր Կաին Ֆրիտչ, Գրել, Միլլեր-Յանիչ, Զանգ Մակֆարլան փաթեթների փորձարկմամբ բարձրացնելու ջերմաստիճանի, ճնշման դաշտի, տեղումների ինտենսիվության կանխատեսման ճշգրտությունը.
20) փորձարկել «Եռաչափ վարիացիների ասիմիլիացիայի» փաթեթը, որը հնարավորություն է ընձեռում իրականացնելու նաև արբանյակային տվյալների ինտեգրում «Եղանակի հետազոտում և կանխատեսում (WRF)» մոդելին.
21) գործարկել «Կլիմայի կանխատեսման գործիք (CPT)» ծրագրային փաթեթը, գնահատելու ԱՄՆ-ի Միջազգային գիտակիրառական ինստիտուտի կողմից մշակված մթնոլորտի գլոբալ շրջանառության ինդեքսների՝ Էլ Նինյոհարավային տատանումներ, հյուսիս-ատլանտյան տատանումներ, հյուսիս-արկտիկական տատանումներ, արկտիկական տատանումներ, խաղաղ, Հյուսիս-ամերիկյան շրջանառության և տեղական շրջանառության տվյալների վիճակագրական կապերը՝ արդյունքներն օգտագործելու կլիմայի երկարաժամկետ կանխատեսումների համար.
22) իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում երաշտային պայմանների տասնօրյակային, ամսական և սեզոնային մոնիթորինգ՝ օգտագործելով նաև բուսականության աճի գնահատման արբանյակային տեղեկատվությունը: Ներդնել տեղումների ստանդարտացված, բուսականության աճի գնահատման, բուսականության վիճակի միջին սահմանային, արբանյակային ինդեքսները՝ Հայաստանի տարածքում երաշտի գնահատման համար.
23) հաշվարկել և գնահատել Հայաստանի տարածաշրջանում կլիմայական էքստրեմումների ինդեքսները` ներառելով վերջին տարվա տվյալները, արդյունքները կիրառել տարբեր ոլորտներին սպասարկելու համար.
24) իրականացնել կլիմայական առանձին տարրերի բաշխման, դրանց ինտենսիվության, դիտման ժամկետների քարտեզագրում՝ օգտագործելով ժամանակակից քարտեզագրման տեխնոլոգիաները, մասնավորապես, կատարել Հայաստանի տարածքի ցրտահարության միջին և ծայրահեղ ժամկետների քարտեզագրում ըստ գոտիների.
25) առանձին էկոհամակարգերի (անտառ, գյուղատնտեսական հողահանդակներ, արոտավայրեր) համար գնահատել միկրոկլիմայական պատկերը և դրանց բնութագրիչների փոփոխության միտումները՝ կիրառելով նաև բուսականության աճի գնահատման, բուսականության վիճակի միջին սահմանային և այլ արբանյակային ինդեքսների տվյալները՝ գնահատելով էկոհամակարգերի խոցելիությունը.
26) գնահատել Հայաստանի տարածքում արեգակնային ճառագայթման բաշխման պոտենցիալը, քարտեզագրել արդյունքները՝ օգտագործելով ակտինոմետրիական նորացված ցանցի և կլիմայական մոնիթորինգի արբանյակային տվյալները.
27) հիդրոլոգիական վիճակագրական տեղեկատվության մշակման կանխատեսումների արդարացվածության բարելավման նպատակով ներդնել տեղայնացված հիդրոլոգիական մոդելներ.
28) ներդնել Հայաստանի Հանրապետության տարածքում ձնածածկույթի տարածքների քարտեզների կազմման, գարնանային վարարումների ժամանակահատվածում հոսքի ծավալների կանխատեսումների արդարացվածության բարձրացման նպատակով ձնածածկույթի ամենօրյա մոնիթորինգի գործիք ծրագրային փաթեթը.
29) հիմնել օպերատիվ հիդրոլոգիական տեղեկատվության սպասարկման կատարելագործման նպատակով հիդրոլոգիական կայանների և ծառայության միջև տեղեկատվության փոխանակման առցանց համակարգ.
30) լրամշակել և կատարելագործել Սևանա լճի մակարդակի փոփոխության և խոշոր ջրամբարների առավելագույն լցվածության կանխատեսումների մեթոդները.
31) շարունակել «Մերձավոր Արևելքի և Սևծովյան տարածաշրջանի երկրներում հանկարծահաս հեղեղումների կառավարում» ծրագրի միջոցով ստացվող հիդրոօդերևութաբանական արդյունքների կիրառումը, գետերում հանկարծահաս հեղեղումների կանխատեսման և անբարենպաստ ու վտանգավոր իրավիճակների վերաբերյալ նախազգուշացումների կազմման համար, ինչպես նաև արդյունքների և փաստացի արժեքների համեմատությունը և վերլուծությունը.
32) շարունակել «Հայկական ԽՍՀ բնական պայմաններ և ռեսուրսներ (Հիդրոլոգիա)» ատլասի քարտեզների թվայնացման, խմբագրման աշխատանքները և տպագրել.
33) հիդրոլոգիական կայաններում ամենամյա Հիդրոլոգիական տարեգրի կազմման աշխատանքներն ամբողջությամբ իրականացնել Ռուսհիդրոմետի կողմից մշակված հիդրոլոգիական դիտարկումների արդյունքներն ամփոփող և ելքային պատրաստի ինֆորմացիա տրամադրող համակարգչային ծրագրի միջոցով.
34) QGIS ծրագրային հավելվածի կիրառմամբ հաշվարկել Հայաստանի Հանրապետության տարածքի 5 կմ և ավելի երկարություն ունեցող գետերի ավազանների հիդրոգրաֆիական բնութագրիչները և ստացված արդյունքների հիման վրա ծրագրային հավելվածի հիման վրա ստեղծել տվյալների բազա.
35) կազմել և տպագրել «Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրային ռեսուրսների ամենամյա տվյալներ» հիդրոլոգիական ամենամյա տարեգիրը.
36) կազմել և տպագրել Ջրային մակերևույթներից գոլորշացման դիտարկված նյութերի ամենամյա ամփոփագիրը.
37) լրամշակել և տպագրել «ԽՍՀՄ մակերևութային ջրային ռեսուրսներ. 9-րդ հատորի 1 թողարկում» աշխատությունը.
38) բազմաշերտ հիդրոօդերևութաբանական քարտեզների, աղյուսակների, գրաֆիկների կազմում, առանձին քարտեզների ներկայացում ինտերնետում.
39) շարունակաբար ուսումնասիրել հիդրոօդերևութաբանական տվյալներով պետական կառավարման մարմիններին և այլ շահառուներին տրամադրվող տեղեկատվության որակը՝ բարելավելով այն՝ օգտագործելով քարտեզներ, գրաֆիկներ, մետեոգրամներ, առավել հասցեական և պարզ տեղեկատվություն.
40) մշակել տարբեր բիզնես ծրագրերում կլիմայական տեղակատվության անհրաժեշտության, սպասարկման, մասնագիտական խորհրդատվության ձևեր և մեթոդներ.
41) տուրիզմի զարգացման և սպասարկման համար մշակել միջազգային չափորոշիչներին համապատասխան ուղեցույցներ, բուկլետներ:
X. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
16. Կանխատեսումների, տեղեկագրերի, տարեգրերի պատրաստում, ծառայությունների մատուցում և համաշխարհային ու տարածաշրջանային կենտրոններին տեղեկատվության հաղորդում` համաձայն ՀՕԿ-ի կոնվենցիայով, ԱՊՀ միջպետական համաձայնագրերով, սույն ծրագրով ամրագրված, ինչպես նաև երկկողմ պայմանագրերով ստանձնած պարտավորությունների: Այդ թվում`
Տեղեկատվության անվանումը |
Տեղեկատվության տրամադրման հաճախականությունը և (կամ) կատարման ժամկետը |
1) Եղանակի փաստացի քարտեզ |
ամենօրյա |
2) Հիդրոօդերևութաբանական տեղեկագիր |
ամենօրյա |
3) Ամսական եղանակային պայմանների կանխատեսում |
յուրաքանչյուր ամիս |
4) Սեզոնային եղանակային պայմանների կանխատեսում |
հոկտեմբեր, մարտ |
5) Տեսություններ դիտված եղանակային պայմանների մասին |
յուրաքանչյուր ամիս |
6) Տեսություններ դիտված և սպասվող երևույթների մասին |
յուրաքանչյուր շաբաթ |
7) Երևան քաղաքում և մարզկենտրոններում դիտված միջին օրական ջերմաստիճանների տրամադրում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը |
մայիս-հոկտեմբեր |
8) Լիազոր մարմնի ճգնաժամային կառավարման կենտրոնին և ինտերնետ կայքին եղանակի կանխատեսումների և վտանգավոր երևույթների մասին նախազգուշացումների տրամադրում |
ըստ կանխատեսման |
9) Հանրապետության 10 մարզերի համար հիդրոօդերևութաբանական տեղեկագրերի պատրաստում |
ամենօրյա |
10) Հիդրոօդերևութաբանական սպասվելիք կամ դիտված վտանգավոր երևույթների մասին տեղեկատվության պատրաստում |
ամենօրյա |
11) Հանրային լրատվամիջոցների համար կանխատեսումներ և տեսություններ |
ամենօրյա |
12) Աերոսինոպտիկական նյութերի և կանխատեսումների, օդերևութաբանական տեղեկությունների տրամադրում ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչությանը |
ամենօրյա |
13) Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության և գեոմագնիսական դաշտի վիճակի փոփոխությունների գնահատում և կանխատեսում |
ամենօրյա |
14) Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաբաշխված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին հիդրոօդերևութաբանական տեղեկատվությամբ և կանխատեսումներով ապահովում |
ամենօրյա |
15) Շահագրգիռ կազմակերպություններին և բնակչությանը ահազանգում՝ հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների մասին |
ըստ երևույթների առկայության |
16) Երևանի քաղաքապետարանին հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների մասին տեղեկատվությամբ և կանխատեսումներով ապահովում |
ամենօրյա |
17) Ինտերնետային կայքի ամենօրյա թարմացում դիտված եղանակի վերլուծական նյութերով և կանխատեսումներով, ըստ կանխատեսման՝ եղանակի վտանգավոր երևույթների վերաբերյալ նախազգուշացումների տեղադրում |
ամեն օր և ըստ դիտման փաստի |
18) Դիտված եղանակի սեզոնային վերլուծությունների տրամադրում Ռուսաստանի Դաշնության հիդրոմետ ծառայության համապատասխան ստորաբաժանումներին և հարավ-արևելյան ու միջերկրածովյան երկրների կլիմայական վերլուծությունների կոնսորցիումին |
մայիս, հոկտեմբեր |
19) Ավտոմատ օդերևութաբանական կայանների տվյալների համեմատում գործող օդերևութաբանական կայանների տվյալների հետ |
2022 թ. |
20) Եղանակի թվային կանխատեսման փոքր լուծաչափով մոդելի ներդրում |
2022 թ. |
21) Օդերևութաբանական դիտարկումների տվյալների նոր թվային երկակի միջազգային ծածկագրի լիակատար ներդրում |
2023 թ. |
22) Աերոլոգիական դիագրամաների վերլուծություն |
ամեն օր |
23) Փաստացի և կանխատեսվող տվյալների վիզուալիզացիա քարտեզի տեսքով |
2022 թ. |
24) Վեգետացիայի ընթացքի վերլուծություններ արբանյակային տվյալների միջոցով |
վեգետացիայի սեզոնին յուրաքանչյուր տասնօրյակ |
25) Ցորենի, խաղողի, կարտոֆիլի ջրապահովվածության գնահատում զարգացման տարբեր փուլերում |
վեգետացիայի սեզոնին յուրաքանչյուր տասնօրյակ |
26) Ագրոկլիմայական շրջանների քարտեզագրում |
2022 թ. |
27) Հանրապետության 10 մարզերի համար հիդրոօդերևութաբանական տեղեկագրերի պատրաստում |
ամենօրյա |
28) Գարնանային վարարումների տարրերի կանխատեսում |
մարտ ամիս |
29) Գարնանային վարարումների տարրերի կանխատեսման ճշգրտում |
հունիս ամսին (ըստ անհարժեշտության ) |
30) Գետերի ամսական ելքերի կանխատեսում |
ամսական |
31) Գետերի միջին վեգետացիոն ելքերի կանխատեսում |
տարեկան 1 անգամ |
32) Գետերի միջին եռամսյակային ելքերի կանխատեսում |
յուրաքանչյուր եռամսյակ |
33) Գետերի տասնօրյակային ելքերի կանխատեսում |
յուրաքանչյուր տասնօրյակ |
34) Գետերի միջին օրական ելքերի կանխատեսում |
ամեն օր |
35) Ձնածածկույթի վերաբերյալ տեղեկանք |
մարտ ամսին |
36) Սևանա լճի ջրային հաշվեկշիռը |
ամսական և տարեկան |
37) Սևանա լճի մակարդակը |
ամենօրյա |
38) Գետերի մակարդակի և ելքի տվյալներ |
ամենօրյա |
39) Հրազդան-Հրազդան դիտակետում ջրի մակարդակի դիտարկման և ելքի չափման հաճախականացված աշխատանքներ |
պարբերաբար, ապրիլ-հունիս ամիսներին |
40) Հրազդան-Հրազդան, Հրազդան-Արգել դիտակետերում ջրի ելքի հաճախականացված չափումներ |
պարբերաբար, հունիս- սեպտեմբեր ամիսներին |
41) Սևանա լճից բաց թողնված ջրի քանակի վերաբերյալ տվյալներ |
ամենօրյա, ըստ բացթողումների գրաֆիկի |
42) Սևանա լճի մակարդակի (վարարումների ընթացքում, դեկտեմբերի 31-ի դրությամբ) կանխատեսում |
ապրիլ, հունիս, սեպտեմբեր |
43) Դիտված հեղեղումների տվյալների մշակում և աշխարհագրական տեղեկատվական համակարգով (ԱՏՀ) քարտեզագրում |
մայիս-հոկտեմբեր ամիսներին |
44) Գետերի հունային դեֆորմացիաների ուսումնասիրություններ |
առաջին կիսամյակ |
45) Տվյալների հաղորդում և փոխանակում |
մշտապես, շարունակական |
46) Տեղեկանքներ լեռնային և նախալեռնային տարածաշրջաններում աշնանացան ցորենի ցանքի պայմանների մասին |
1-2 անգամ, աշնանը |
47) Տեղեկանքներ աշնանացան ցորենի ձմեռման պայմանների մասին |
2 անգամ, փետրվար-մարտ ամիսներին |
48) Աշնանացան ցորենի ձմեռման ընթացքում վնասվածության որոշում` ըստ կենսունակության տվյալների |
2 անգամ, փետրվար-մարտ ամիսներին |
49) Աշնանացան ցորենի վիճակի կանխատեսում վեգետացիայի սկզբին |
1 անգամ, գարնանը |
50) Աշնանացան ցորենի վեգետացիայի սկզբին լեռնային շրջաններում խոնավության պաշարների կանխատեսում |
1 անգամ, գարնանը |
51) Աշնանացան ցորենի մոմային հասունացման ժամկետների մասին տեղեկանք |
1 անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում |
52) Աշնանացան ցորենի հասկակալման ժամկետների կանխատեսում առանձին տարածաշրջաններում |
1 անգամ գարուն-ամառ ժամանակահատվածում |
53) Աշնանացան ցորենի միջին հանրապետական բերքատվության կանխատեսում հասկակալման ժամանակ |
1 անգամ, ամռանը |
54) Հացահատիկային մշակաբույսերի միջին բերքատվության կանխատեսում` |
մայիս |
ա․ վեգետացիայի վերսկսման ժամանակ |
1 անգամ, գարնանը |
բ․ ցողունակալման ժամանակ |
1 անգամ, գարնանը |
գ․ հասկակալման ժամանակ |
1 անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում |
55) Տեղեկանք հովտային շրջաններում վաղահաս կարտոֆիլի ցանքի ժամկետների վերաբերյալ |
1 անգամ, փետրվար-մարտ ամիսներին |
56) Կարտոֆիլի միջին հանրապետական բերքատվության կանխատեսում |
1 անգամ, գարնանը |
57) Տեղեկանք ջերմասեր կուլտուրաների ցանքի ժամկետների մասին` Արարատյան հովտում և նախալեռնային շրջաններում |
1 անգամ, գարնանը |
58) Բանջարանոցային մշակաբույսերի հանրապետական բերքատվության կանխատեսում |
1 անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում |
59) Ծիրանի և դեղձի ծաղկման ժամկետների կանխատեսում |
1 անգամ, գարնանը |
60) Ծիրանի միջին բերքատվության կանխատեսում |
1 անգամ, գարնանը |
61) Արարատյան հովտում խաղողի ծաղկման ժամկետների կանխատեսում |
1 անգամ, գարնանը |
62) Լեռնային խոտհարքներում խոտի համախառն բերքատվության կանխատեսում |
1 անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում |
63) Գարնանացան գարու բերքատվության կանխատեսում հանրապետությունում` ըստ զարգացման փուլերի |
2-3 անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում |
64) Հողի խոնավության պաշարների կանխատեսում վեգետացիայի սկսվելուց առաջ` ըստ գոտիների, 0-10 սմ, 0-20 սմ, 0-50 սմ հողաշերտերում |
1 անգամ, գարնանը |
65) Տասնօրյակային ագրոտեղեկագրերի կազմում |
յուրաքանչյուր տասնօրյակ |
66)Բույսերի ձմեռային հանգստի շրջանի ագրոօդերևութաբանական տեղեկագրի կազմում |
ամսական, ձմռան ընթացքում |
67) Հարավային նախալեռնային գոտում աշնանացան ցորենի բերքահավաքի ժամանակ սպասվող ագրոկլիմայական պայմանների մասին տեղեկանք |
1 անգամ, ամռանը |
68) Աշնանացան ցորենի, կարտոֆիլի և խաղողի բերքատվության կանխատեսում արբանյակային տեղեկատվության կիրառմամբ |
հուլիս |
69)ՀՕԿ-ի VI տարածաշրջանային ասոցիացիայի կենտրոնին և ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը կլիմայական վերլուծության տրամադրում |
փետրվար |
70) Ամսական, սեզոնային և տարեկան բնութագրերի վերլուծություն (միջին ջերմաստիճան, տեղումների քանակ և դրանց շեղումը նորմայից) |
մշտապես, շարունակական |
71) Մոնիթորինգի արդյունքների անգլերեն տարբերակի տրամադրումը Գերմանիայի եղանակի ծառայությանը` ՀՕԿ-ի Եվրոպայի տարածաշրջանի կլիմայական մոնիթորինգի համակարգի կայքում տեղադրելու համար |
փետրվար |
72) Տեղումների և ջերմաստիճանի նորմերի վերահաշվարկ՝ ընդգրկելով նախորդ տարվա դիտարկումների տվյալները |
մշտապես, շարունակական |
73) Կլիմայի փոփոխության միջկառավարական խմբի կողմից առաջարկված գլոբալ կլիմայական մոդելի կիրառություն, կլիմայի փոփոխության գնահատականների ճշգրտում |
շարունակական |
74) Կլիմայի փոփոխության ազդեցությունը քաղաքային կլիմայի ջերմային ռեժիմի փոփոխության վրա |
մշտապես, շարունակական |
75) ՀՀ տարածքում տաք և ցուրտ ալիքների գնահատում |
մշտապես, շարունակական |
76) Հայաստանի տարածքի ագրոկլիմայական գոտիականացում՝ առանձնացնելով շրջանները, որոնք կլիմայական առումով հարմար են որոշակի մշակաբույսերի աճեցման համար, ըստ միջավայրի հիդրոօդերևութաբանական պայմանների |
2021-2023 թթ. |
77) ՀՀ տարածքում և առանձին կլիմայական գոտիներում, ջերմաստիճանի և տեղումների տարեկան սեզոնային կտրվածքով, փոփոխությունների սպասվող սցենարները՝ ըստ գլոբալ և տարածաշրջանային մոդելների |
մշտապես, շարունակական |
78) «Եղանակի հետազոտում և կանխատեսում» ամերիկյան և եղանակի թվային կանխատեսման փոքր լուծաչափով գերմանական մոդելների տեղայնացում` եղանակի կանխատեսումը բարելավելու նպատակով |
մշտապես, շարունակական |
79) Բարելավել «Եղանակի հետազոտում և կանխատեսում» մոդելի արդյունքները միկրոֆիզիկական և կոնվեկցիոն պրոցեսների համապատասխան պարամետրիզացիաների Կաին Ֆրիտչ, Գրել, Միլլեր-Յանիչ, Զանգ Մակֆարլան փաթեթների փորձարկմամբ՝ բարձրացնելու ջերմաստիճանի, ճնշման դաշտի, տեղումների կանխատեսման ճշգրտությունը |
2021-2023 թթ. |
80)«Եղանակի հետազոտում և կանխատեսում» մոդելի իրառություն, վտանգավոր երևույթների հետազոտությունների և կանխատեսումների հարցերում՝ օգտագործելով տարբեր գլոբալ մոդելների արդյունքները, որպես սկզբնական և եզրային պայմաններ |
մշտապես, շարունակական |
81) Փորձարկել «Եռաչափ վարիացիների ասիմիլիացիայի» փաթեթը, որը հնարավորություն է ընձեռում իրականացնելու նաև արբանյակային տվյալների ինտեգրում «Եղանակի հետազոտում և կանխատեսում (WRF)» մոդելին |
2021-2023 թթ. |
82) «Կլիմայի կանխատեսման գործիք» ծրագրային փաթեթի կիրառություն գնահատելու գլոբալ շրջանառության պրոցեսների և տեղական շրջանառության վիճակագրական կապերը |
2021-2023 թթ. |
83) Իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում երաշտային պայմանների |
2021-2023 թթ. |
տասնօրյակային, ամսական և սեզոնային մոնիթորինգ՝ օգտագործելով նաև բուսականության աճի գնահատման արբանյակային տեղեկատվությունը: Ներդնել տեղումների ստանդարտացված, բուսականության աճի գնահատման, բուսականության վիճակի միջին սահմանային, արբանյակային ինդեքսները՝ Հայաստանի տարածքում երաշտի գնահատման համար |
|
84) Հայաստանի տարածաշրջանում կլիմայական էքստրեմումների ինդեքսների գնահատում, տնտեսության համապատասխան ոլորտների սպասարկում |
մշտապես, շարունակական |
85) Իրականացնել կլիմայական առանձին տարրերի բաշխման, դրանց ինտենսիվության, դիտման ժամկետների քարտեզագրում՝ օգտագործելով ժամանակակից քարտեզագրման տեխնոլոգիաները, մասնավորապես, կատարել Հայաստանի տարածքի ցրտահարության միջին և ծայրահեղ ժամկետների քարտեզագրում ըստ գոտիների |
2021-2023 թթ. |
86)Առանձին էկոհամակարգերի (անտառ, գյուղատնտեսական հողահանդակներ, արոտավայրեր) համար գնահատել միկրոկլիմայական պատկերը և դրանց բնութագրիչների փոփոխության միտումները՝ կիրառելով նաև բուսականության աճի գնահատման, բուսականության վիճակի միջին սահմանային և այլ արբանյակային ինդեքսների տվյալները՝ գնահատելով էկոհամակարգերի խոցելիությունը |
2021-2023 թթ. |
87) Հայաստանի տարածքի արեգակնային ճառագայթման բաշխման քարտեզների կազմման համար օգտագործել ակտինոմետրիական նորացված ցանցի և կլիմայական մոնիթորինգի արբանյակային տվյալները |
մշտապես, շարունակական |
88) Բազմաշերտ հիդրոօդերևութաբանական քարտեզների, աղյուսակների, գրաֆիկների կազմում, առանձին քարտեզների ներկայացում ինտերնետում |
մշտապես, շարունակական |
89)Տարբեր բիզնես ծրագրերում կլիմայական տեղակատվության անհրաժեշտության, սպասարկման, մասնագիտական խորհրդատվության ձևերի և մեթոդների մշակում |
2021-2023 թթ. |
90) Տուրիզմի զարգացման և սպասարկման համար ուղեցույցների, բուկլետների մշակում՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան |
2021-2023 թթ․ |
91) Տարեգրերի և տեղեկագրերի կազմում՝ |
մշտապես, շարունակական |
ա․ ագրոօդերևութաբանական | |
բ․ հիդրոլոգիական | |
գ․ ռադիոլոգիական | |
92) Տվյալների բանկի ստեղծում |
մշտապես, շարունակական |
ա․ օդերևութաբանական | |
բ․ հիդրոլոգիական | |
գ․ աերոլոգիական | |
դ․ ակտինոմետրիական | |
ե․ օզոնոմետրիական | |
93) Տվյալների հաղորդում և փոխանակում |
մշտապես, շարունակական |
94) Գետնամերձ օդերևութաբանական դիտարկումների 17 կայանների տվյալների միջազգային ծածկագրով տրամադրում Մոսկվայի տարածաշրջանային կենտրոն` համաձայն ԱՊՀ միջպետական համաձայնագրի |
ամենօրյա |
95) Կլիմայի ունիվերսալ երկուական միջազգային ծածկագրերով գետնամերձ և աերոլոգիական տվյալների փոխանակության ապահովում համաշխարհային կենտրոնների համար |
ամսական |
96)Դիտված վտանգավոր երևույթների սեզոնային տեղեկագրի տրամադրում Տվյալների համաշխարհային կենտրոնին |
ապրիլ, նոյեմբեր |
97) Ռադիոզոնդարկման տվյալների հաղորդում ՀՕԿ-ի երեք տարածաշրջանային կենտրոններին |
ամենօրյա |
98) Օզոնոմետրիական տվյալների հաղորդում ՀՕԿ-ի Տորոնտոյի (Կանադա) տարածաշրջանային կենտրոնին |
ամսական |
99)Գամմա ֆոնի շաբաթական տվյալների հաղորդում Ռուսաստանի Դաշնության Օբնինսկ քաղաքի «Թայֆուն» գիտաարտադրական միավորմանը |
շաբաթական, ամսական |
XI. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
17. «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի հետագա կայուն գործունեության ապահովման, նոր տեխնոլոգիաների ներդրման և մասնագիտական կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման նպատակով իրականացնել՝
1) Հիդրոօդերևութաբանական դիտարկումների պետական ցանցի փուլային ավտոմատացման և ծառայության արդիականացման ուղղությամբ արդեն իսկ մեկնարկած միջոցառումների շարունակականության ապահովում․
2) մասնագետների վերապատրաստում և ատեստավորում` ըստ կարգի և ժամանակացույցի.
3) համագործակցություն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ՝ ուսանողներին աջակցելու, նրանց ուսումնական պրակտիկան կազմակերպելու և, ըստ հնարավորության, մասնագիտական աշխատանքով ապահովելու ուղղությամբ.
4) ՀՕԿ-ի հիմնական սահմանադրական մարմինների և ԱՊՀ հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի (ՀՄԽ) հերթական նստաշրջաններին մասնակցություն, ինչպես նաև ընդունված որոշումների կատարում.
5) միջոցառումներ` նվիրված օդերևութաբանության, օզոնային շերտի պահպանության և ջրի համաշխարհային օրերին.
6) Միջազգային և տարածաշրջանային մակարդակով կայուն գործընկերության ապահովում, մասնավորապես, միջազգային կառույցների և գործընկեր երկրների կողմից համատեղ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին և միջոցառումներին մասնակցության խթանում․
7) ՀՕԿ-ի և ԱՊՀ ՀՄԽ ծրագրերով մասնագետների վերապատրաստում և որակավորման բարձրացում.
8) այլ երկրների ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների (այդ թվում՝ դոնոր) հետ համագործակցության ընդլայնում և ծրագրերի իրականացում։
XII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
18. Ծրագրի ֆինանսական ապահովումն իրականացվում է`
1) «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի համար յուրաքանչյուր տարվա համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված պետական աջակցության հաշվին.
2) ձեռնարկատիրական գործունեությունից «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի ստացած եկամուտների հաշվին.
3) Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
14.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 792-Լ որոշման |
«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2021-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ
NN ը/կ |
Վայրը |
Միջոցառման անվանումը (նպատակը) |
Ժամկետը 2021 թ. |
Ժամկետը 2022 թ. |
Ժամկետը 2023 թ. |
1. |
ԱՊՀ, ըստ կայանալու վայրի |
ԱՊՀ ՀՄԽ-ի աշխատանքային խմբերի նիստեր |
2-րդ եռ. |
2-րդ եռ. |
2-րդ եռ. |
2. |
ԱՊՀ երկրներ |
ԱՊՀ ՀՄԽ-ի 32-րդ, 33-րդ, 34-րդ նստաշրջաններ |
3-րդ եռ. նախատեսվում է անցկացնել ՀՀ-ում |
3-րդ եռ. |
3-րդ եռ. |
3. |
ՌԴ, քաղ. Մոսկվա |
ՀՄԿ ՊՈԱԿ-ի և Ռուսհիդրոմետի միջև երկկողմ համագործակցության վերաբերյալ քննարկումներ` Գիտատեխնիկական համագործակցության 2021-2023 թթ․ ծրագրի կազմում և դրանից բխող աշխատանքների իրականացում |
ըստ պայմանավոր-վածության |
ըստ պայմանավոր-վածության |
ըստ պայմանավոր-վածության |
4. |
ՌԴ, քաղ. Մոսկվա |
Մասնակցություն Ռուսհիդրոմետի կոլեգիայի ընդլայնված նիստերի աշխատանքներին |
մարտի վերջ |
I եռամսյակ |
I եռամսյակ |
5. |
ՌԴ, քաղ․ Մոսկվա, |
Հիդրոօդերևութաբանության բնագավառում մասնագետների վերաորակավորման և վերապատրաստման ուղղությամբ համագործակցության մասին ԱՊՀ միջպետական համաձայնագրի շրջանակներում մասնագետների վերապատրաստում Ռուսաստանի Դաշնությունում ՀՕԿ-ի ռեգիոնալ ուսուցողական կենտրոնում |
ըստ ուսումնական ծրագրերի և ֆինանսական հնարավորության |
ըստ ուսումնական ծրագրերի և ֆինանսական հնարավորության |
ըստ ուսումնական ծրագրերի և ֆինանսական հնարավորության |
6. |
Շվեյցարիա, քաղ. Ժնև |
Մասնակցություն ՀՕԿ-ի հիմնական սահմանադրական մարմինների (գործադիր խորհրդի, տարածաշրջանային ասոցիացիաների, տեխնիկական հանձնաժողովների) նստաշրջաններին |
տարվա ընթացքում |
տարվա ընթացքում |
տարվա ընթացքում |
7. |
Ըստ կայանալու վայրի |
Մասնագետների վերապատրաստում ՀՕԿ-ի տարածաշրջանային ուսուցողական կենտրոններում` ՀՕԿ-ի կրթության ծրագրի շրջանակներում |
ըստ ֆինանսական հնարավորու-թյունների |
ըստ ֆինանսական հնարավորությունների |
ըստ ֆինանսական հնարավորու-թյունների |
8. |
«Բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման միասնական տարածաշրջանային համակարգ` Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջանի համար» ծրագիր քաղ. Բանգկոկ (Թաիլանդ) |
ՀՄԿ ՊՈԱԿ-ի և «Բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման միասնական տարածաշրջանային համակարգ` Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջանի համար» ծրագրի միջև փոխըմբռնման հուշագրի շրջանակներում` մասնակցություն ծրագրի խորհրդի և այլ հանդիպումների աշխատանքներին, փոխայցելություններ, համատեղ ծրագրերի իրականացում, աշխատաժողովների կազմակերպում |
ըստ պայմանավոր-վածության և ֆինանսական հնարավորու-թյունների |
ըստ պայմանավոր-վածության և ֆինանսական հնարավորու-թյունների |
ըստ պայմանավոր-վածության և ֆինանսական հնարավորու-թյունների |
9. |
Ֆրանսիա, քաղ. Թուլուզ |
«Մետեո-Ֆրանս» և «Մետեո-Ֆրանս ինթերնեյշնլ» կազմակերպությունների հետ երկկողմ համագործակցության քննարկում, համատեղ ծրագրերի իրականացում, փոխայցելություններ |
ըստ պայմանավոր-վածության և ֆինանսական հնարավորու-թյունների |
ըստ պայմանավոր-վածության և ֆինանսական հնարավորու-թյունների |
ըստ պայմանավոր-վածության և ֆինանսական հնարավորու-թյունների |
10. |
Ըստ կայանալու վայրի |
Մասնակցություն ՀՕԿ-ի կամավոր համագործակցության ծրագրի շրջանակներում կազմակերպվող հանձնաժողովների, աշխատանքային խմբերի, կոնֆերանսների, աշխատաժողովների աշխատանքներին |
ըստ պայմանավոր-վածության և ֆինանսական հնարավորու-թյունների |
ըստ պայմանավոր-վածության և ֆինանսական հնարավորու-թյունների |
ըստ պայմանավոր-վածության և ֆինանսական հնարավորու-թյունների |
11. |
ՀՕԿ քարտուղարություն |
ՀՕԿ-ի կամավոր համագործակցության ծրագրի շրջանակներում գործիք-սարքավորումների և ծրագրային փաթեթներ ձեռք բերելու ուղղությամբ աշխատանքների իրականացում |
ըստ պայմանավոր-վածության և ֆինանսական հնարավորու-թյունների |
ըստ պայմանավոր-վածության և ֆինանսական հնարավորու-թյունների |
ըստ պայմանավոր-վածության և ֆինանսական հնարավորու-թյունների |
12. |
Ֆրանսիա |
Ֆրանսիական «Meteo Modem» և ֆրանսիական «Սաժիմ» ֆիրմաների հետ տեխնիկական հարցերով համագործակ- ցության իրականացում |
ըստ պայմանավոր-վածության և ֆինանսական հնարավորու-թյունների |
ըստ պայմանավոր-վածության և ֆինանսական հնարավորու-թյունների |
ըստ պայմանավոր-վածության և ֆինանսական հնարավորու-թյունների |
13. |
Նորվեգիա, քաղ. Օսլո |
Նորվեգիայի ջրի և էներգիայի կազմակերպության հետ երկկողմ համագործակցության քննարկում, համատեղ ծրագրերի իրականացում, փոխայցելություններ |
ըստ պայմանավոր-վածության և ֆինանսական հնարավորու-թյունների |
ըստ պայմանավոր-վածության և ֆինանսական հնարավորու-թյունների |
ըստ պայմանավոր-վածության և ֆինանսական հնարավորու-թյունների |
14. |
Ըստ կայանալու վայրի |
Մասնակցություն Միջերկրածովյան կլիմայի կանխատեսման (MedCOF), Հարավ-արևելյան Եվրոպայի կլիմայի կանխատեսման (SEECOF) և Հյուսիսային Եվրասիայի կլիմայի կանխատեսման (NEACOF) հերթական տարածաշրջանային ֆորումների աշխատանքներին |
ըստ պայմանավոր-վածության և ֆինանսական հնարավորու-թյունների |
ըստ պայմանավոր-վածության և ֆինանսական հնարավորու-թյունների |
ըստ պայմանավոր-վածության և ֆինանսական հնարավորու-թյունների |
15. |
ՌԴ, քաղ. Սանկտ Պետերբուրգ, քաղ. Կիսլովոդսկ |
Հիդրոօդերևութաբանական նմուշային սարքերի ստուգաճշտում և չափաբերում |
ըստ ժամկետների |
ըստ ժամկետների |
ըստ ժամկետների |
16․ |
Չեխիա |
Համագործակցության խորացում եկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում |
ըստ պայմանավոր-վածության և ֆինանսական հնարավորու-թյունների |
ըստ պայմանավոր-վածության և ֆինանսական հնարավորու-թյունների |
ըստ պայմանավոր-վածության և ֆինանսական հնարավորու-թյունների |
17․ |
Գերմանիա, քաղ. Հոհենպայ սենբերգ |
Դոբսոնի սպեկտրոֆոտոմետրի հերթական ստուգաբերում` ըստ ստուգաբերման եվրոպական կենտրոնի ծրագրի |
ըստ պայմանավոր-վածության | ||
18․ |
Գերմանիա, քաղ. Օֆֆենբախ |
Գերմանիայի օդերևութաբանական ծառայության (DWD) միջև համագործակցության շրջանակներում փոխայցելություններ, նոր ծրագրերի քննարկում |
ըստ պայմանավոր-վածության և ֆինանսական հնարավորու-թյունների |
ըստ պայմանավոր-վածության և ֆինանսական հնարավորու-թյունների |
ըստ պայմանավոր-վածության և ֆինանսական հնարավորու-թյունների |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
14.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|