Գլխավոր տեղեկություն
Համար
N 835-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 սեպտեմբերի 2015 թվականի N 835-Ա

 

ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի`

Հաստատել`

1) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի հիմնական կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի պահեստային կազմը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 15

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2015 թ.

սեպտեմբերի 15-ի N 835-Ա

որոշման

 

Հ Ի Մ Ն Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Քրիստինա Հովհաննիսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ (հանձնաժողովի նախագահ)
Տիգրան Պողոսյան - ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ, առաջին դասի խորհրդական, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ (համաձայնությամբ)
Հաբեթ Մկրտչյան - ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ
Վիկտորիա Ավակովա - «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ (համաձայնությամբ)
Ենոք Շատվորյան - «Հույս և օգնություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ (համաձայնությամբ)
Հասմիկ Էդիլյան - «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ (համաձայնությամբ)
Մերրի Սարիբեկյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)

(հավելվածը փոփ. 01.06.16 N 453-Ա, 10.04.17 N 350-Ա, խմբ. 12.05.21 N 513-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2015 թ.

սեպտեմբերի 15-ի N 835-Ա

որոշման

 

Պ Ա Հ Ե Ս Տ Ա Յ Ի Ն   Կ Ա Զ Մ

 

ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Սոֆի Բոստանչյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ (հանձնաժողովի նախագահ)
Շուշանիկ Իսրայելյան - ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական (համաձայնությամբ)
Սարգիս Ղալթախչյան - ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ
Աննա Կարապետյան - «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Նորա Մնացականյան - «Հույս և օգնություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Գյուլնարա Շահինյան - «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Մերրի Սարիբեկյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)

(հավելվածը խմբ. 12.05.21 N 513-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան