Գլխավոր տեղեկություն
Համար
N 194-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (18.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.03.12/11(1024) Հոդ.159
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.02.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 փետրվարի 2014 թվականի N 194-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից շենքի ներքին ինժեներական համակարգերի, արտաքին ինժեներական համակարգերի, ներքին հարդարման աշխատանքների և նշված աշխատանքների տեխնիկական վերահսկողության իրականացման նպատակով ընկերությանը 2014 թվականի պետական բյուջեից 2014 թվականի առաջին եռամսյակում տրամադրել 792,386.6 հազ. դրամ բյուջետային վարկ՝ 19 տարի մարման ժամկետով, կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից, տարեկան Լիբոր+4 տոկոս տոկոսադրույքով, որպես գրավ նախատեսելով «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող հողամասը` ապագայում կառուցվելիք անշարժ գույքով հանդերձ ու բելգիական «ԱյԲիԷյ մոլեկուլյար» կազմակերպությունից ձեռք բերվելիք «Ցիկլոն 18/18» ցիկլոտրոնը` կանոնադրական կապիտալ ներդրումից հետո և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1424-Ն որոշմամբ հաստատված ծրագրի պայմաններով, վարկի հիմնական գումարի և հաշվարկվող տոկոսագումարների վճարումներն սկսած 2023 թվականի հունիսի 10-ից` յուրաքանչյուր տարվա հունիսի 10-ին և դեկտեմբերի 10-ին իրականացնելու պայմանով, ընդ որում, վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ մինչև 2023 թվականի հունիսի 10-ը հաշվարկված տոկոսների վճարումը կատարելով հավասարաչափ մարումներով:

(1-ին կետը փոփ. 19.09.19 N 1266-Ն, 17.06.21 N 995-Ն)

2. Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը և վարկային միջոցները պետք է օգտագործվեն բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1424-Ն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված նպատակներով և դրանից շեղումները կհամարվեն ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ իրականացում:

4. Շենքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը իրականացվելու են «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 5

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 6-ի N 194-Ն որոշման

 

«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի N 1 աղյուսակում ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարվող փոփոխությունները ԵՎ լրացումները

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (մուտքերի
ավելացումը և ելքերի նվազումը նշված է
դրական նշանով, իսկ մուտքերի նվազումը
և ելքերի ավելացումը` փակագծերում)

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

 ինն ամիս

 տարի

 ԸՆԴԱՄԵՆԸ

0.0

0.0

0.0

0.0

այդ թվում`

       

Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը

0.0

0.0

0.0

0.0

այդ թվում`

       

2. Ֆինանսական զուտ ակտիվներ

0.0

0.0

0.0

0.0

այդ թվում`

       

2.4 Վարկերի և փոխատվությունների տրամադրում

(792,386.6)

(792,386.6)

(792,386.6)

(792,386.6)

գ) կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից վարկի տրամադրում «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ին

(792,386.6)

(792,386.6)

(792,386.6)

(792,386.6)

ՀՀ ֆինանսների նախարարություն

(792,386.6)

(792,386.6)

(792,386.6)

(792,386.6)

2.6. Այլ

 792,386.6

 792,386.6

 792,386.6

792,386.6

կայունացման դեպոզիտային հաշվից օգտագործում

 792,386.6

 792,386.6

 792,386.6

 792,386.6

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 6-ի N 194-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 11.11 աղյուսակում կատարվող լրացումները

 

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները

Չափորոշիչներ

 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

 ինն ամիս

 տարի

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

 ինն ամիս

 տարի

Ծրագրային դասիչը

Անվանումը
«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի շենքի ներքին ինժեներական համակարգերի, արտաքին ինժեներական համակարգերի, ներքին հարդարման աշխատանքների և նշված աշխատանքների տեխնիկական վերահսկողության իրականացման աշխատանքներ
Նկարագրությունը
«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի շենքի ներքին ինժեներական համակարգերի, արտաքին ինժեներական համակարգերի, ներքին հարդարման աշխատանքների և նշված աշխատանքների տեխնիկական վերահսկողության իրականացման աշխատանքներ

1165

ՎՏ01

Քանակական

Մշակված չէ

X

X

X

X

X

X

X

X

Որակական

Մշակված չէ

X

X

X

X

0.0

0.0

0.0

0.0

Ժամկետայնության

Մշակված չէ

X

X

X

X

0.0

0.0

0.0

0.0

Մատուցված ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

X

X

792,386.6

792,386.6

792,386.6

792,386.6

Ծրագիրը(ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից վարկի տրամադրում «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ին

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի ստեղծում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ ֆինանսների նախարարություն

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան