ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2021 թվականի N 880-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքի Մեդովկա բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03072020-06-0049 կադաստրային ծածկագրով, 0,62636 հեկտար մակերեսով, 950501.3 դրամ կադաստրային արժեքով (վկայական՝ թիվ 03-07-2020-06-0019) գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը (այսուհետ` հողամաս):
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասն ամրացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի մարզպետի աշխատակազմին:
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքի ղեկավարի հետ սահմանված կարգով կնքել գույքի նվիրատվության պայմանագիր և ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանագրի նոտարական վավերացման համար անհրաժեշտ ծախսերը և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի մարզպետի աշխատակազմի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.10.2021, N 1675-Ա | 15.10.2021, N 880-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|