Գլխավոր տեղեկություն
Համար
N 20-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.03-2021.05.16 Պաշտոնական հրապարակման օրը 12.05.2021
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
11.05.2021
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

11 մայիսի 2021 թ.
ք. Երևան

N 20-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

              

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                  

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

            

Որոշում է.

             

1. Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 9-ի «Քվեաթերթիկները տպագրելուց հետո քվեաթերթիկները հանելու և մարելու, կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը, թեկնածուի անունը քվեաթերթիկից հանելու, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի անունը ընտրական ցուցակից հանելու կարգը սահմանելու մասին» թիվ 123-Ն որոշման հավելվածի՝

1) 1-ին, 3-րդ և 9-րդ կետերում «Երևանի, Գյումրու, Վանաձորի» բառերը փոխարինել «համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների» բառերով,

2) 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում, եթե թեկնածուի անունը նշված է քվեաթերթիկում, ապա այդ թեկնածուի անունը հանվում է քվեաթերթիկից՝ մինչև քվեաթերթիկն ընտրողին հանձնելը, հորիզոնական գիծ քաշելով տվյալ թեկնածուի ազգանվան, անվան, հայրանվան վրա:»,

3) 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերում «համապետական և տարածքային ընտրական ցուցակներից» բառերը փոխարինել «ընտրական ցուցակից» բառերով,

4) 8-րդ կետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։

           

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 մայիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան