ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2021 թվականի N 876-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայն N 1 հավելվածի ընդունել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Տեղ համայնքների սեփականությունը հանդիսացող հողամասերի (այսուհետ՝ գույքեր)՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությունը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, սույն որոշման N 2 հավելվածի գույքերն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին և անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության Հայաստանի Հանրապետությունում տեղակայված սահմանապահ վարչությանը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի` օրենքով սահմանված կարգով նվիրատվության պայմանագրերի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին.
2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի կատարումն ապահովելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետով սահմանված գույքերի՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության Հայաստանի Հանրապետությունում տեղակայված սահմանապահ վարչության հետ օրենքով սահմանված կարգով անհատույց օգտագործման իրավունքի պայմանագրերի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 27-ի N 876-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ, ՄԵՂՐԻ ԵՎ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Անվանումը |
Հասցեն |
Մակերեսը (հա) |
Գրանցման վկայականը |
Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը (հազ. դրամ) |
1. |
Հողամաս |
համայնք Կապան, գյուղ Շիկահող, 1-ին փողոց 77 |
0.60469 |
24052021-09-0008 |
558,734 |
2. |
Հողամաս |
համայնք Մեղրի, գյուղ Շվանիձոր, 1-ին փողոց 100 |
0.03 |
25052021-09-0009 |
42,570 |
3. |
Հողամաս |
համայնք Մեղրի, գյուղ Կարճևան, Արաքսամերձ փողոց 2 |
1.0 |
25052021-09-0012 |
3366,000 |
4. |
Հողամաս |
համայնք Տեղ, գյուղ Տեղ, Արցախի խճուղի 30 |
1.7 |
11052021-09-0051 |
8751,600 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
27.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 27-ի N 876-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԵՐԻ
NN ը/կ |
Անվանումը |
Հասցեն |
Մակերեսը (հա) |
Գրանցման վկայականը |
Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը (հազ. դրամ) |
1. |
Հողամաս |
համայնք Մեղրի, գյուղ Կարճևան, Գործարանային փողոց 6 |
0.0538 |
25052021-09-0008 |
181,091 |
2. |
Հողամաս |
համայնք Մեղրի, գյուղ Նռնաձոր, Արաքսամերձ փողոց 6 |
0.02722 |
25052021-09-0010 |
25,151 |
3. |
Հողամաս |
համայնք Մեղրի, գյուղ Կարճևան, Արաքսամերձ փողոց 4 |
0.06 |
25052021-09-0013 |
201,960 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
27.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |