ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 1996 թվականի N 467
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
1. 1996 թվականի նոյեմբերի 10-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 66035 հազ. դրամ, 1996 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի և մարզային (Երևանի քաղաքային) ընտրական հանձնաժողովների ծախսերի ֆինանսավորումը կատարել համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերն իրականացնել պատգամավորների քաղաքային և գյուղական խորհուրդների տեղական բյուջեների միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` պատգամավորների քաղաքային և գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահների հետ համատեղ ապահովել համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը, համաձայն NN 3 և 4 հավելվածների:
| 
 Հայաստանի Հանրապետության վարչապետ  | 
 Հ. ԲԱԳՐԱՏյան  | 
| 
 Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարար  | 
 Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ  | 
| 
 Հավելված N 1  | 
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
կենտրոնական ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ
| 
 NN  | 
 Ծախսերի անվանումը  | 
 Գումարը (դրամ)  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
| 
 1.  | 
Աշխատանքի վարձատրման ֆոնդը-ընդամենը այդ թվում` ա) կենտրոնական ընտրական հանձնաժողովի ժամանակավոր հիմունքներով աշխատողներին վճարումներ (10 մարդ x 8000 դրամ x 3 ամիս)բ) պայմանագրային հիմունքներով աշխատանքի հրավիրված մասնագետներին և խորհրդատուներին վճարումներ  | 
 440000  | 
| 
 2.  | 
Աշխատավարձի վրաեկ | 
 162800  | 
| 
 3.  | 
Հրատարակչական-խմբագրական գործունեության ծախսեր այդ թվում` ա) ընտրողների ցուցակների լրացման համար ձևաթղթերի (բլանկների) տպագրում  | 
 19497200  | 
| 
 4.  | 
Տպագրության համար անհրաժեշտ թղթի ձեռքբերման ծախսեր | 
 24000000  | 
| 
 5.  | 
Տրանսպորտային ծախսեր (այդ թվում` տպագրական թղթի և պատրաստի ձևաթղթերի տեղափոխման) | 
 10000000  | 
| 
 6.  | 
Քարոզչական աշխատանքների կազմակերպման ծախսեր (մամուլ, հեռուստառադիոհաղորդումներ, կլոր սեղան) | 
 5000000  | 
| 
 7.  | 
Քաղաքային, միջքաղաքային, կառավարական հեռախոսակապի ծախսեր | 
 600000  | 
| 
 8.  | 
Փոստ-հեռագրական ծախսեր | 
 600000  | 
| 
 9.  | 
Գործուղման ծախսեր | 
 1000000  | 
| 
 10.  | 
Կազմտեխնիկայի, գրասենյակային գույքի ձեռքբերման ծախսեր | 
 600000  | 
| 
 11.  | 
Համակարգիչների շահագործման ծախսեր | 
 1000000  | 
| Ընդամենը | 
 62900000  | 
| 
 Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ  | 
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ | 
| 
 Հավելված N 2  | 
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
Մարզային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ
| 
 NN  | 
 Ծախսերի անվանումը  | 
 Գումարը  | 
| 
 1.  | 
Պայմանագրային հիմունքներով աշխատանքի հրավիրված մասնագետներին վճարումներ (2 մարդ x 8000 դրամ x 2 ամիս) Հրատարակչական-խմբագրական ծախսեր Նախընտրական քարոզչության կազմակերպման ծախսեր Կապի ծառայության ծախսեր Գործուղման ծախսեր Տրանսպորտային ծախսեր Տարածքի վարձակալության, գույքի ձեռքբերման, գրասենյակային ծախսեր  | 
 
  | 
| Ընդամենը | 
 285000  | |
| 11 | մարզային հանձնաժողովների ծախսեր | 3135000 | 
| 
 Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ  | 
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ | 
| 
 Հավելված N 3  | 
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
Համայնքային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ
| 
 NN  | 
 Ծախսերի անվանումը  | 
 Գումարը  | 
| 
 1.  | 
Հանձնաժողովի նախագահին և քարտուղարին վճարումներ (2 մարդ x 8000 դրամ x 2 ամիս) Հրատարակչական-խմբագրական ծախսեր Նախընտրական քարոզչության կազմակերպման ծախսեր Կապի ծառայության ծախսեր Գործուղման ծախսեր Տրանսպորտային ծախսեր Տարածքի վարձակալության, գույքի ձեռքբերման, գրասենյակային ծախսեր  | 
 
 32000 22120 22120 4425 8849 8849 6637  | 
| Ընդամենը | 
 105000  | 
Բացի դրանից, ընտրողների ցուցակների մեքենագրում (յուրաքանչյուր ընտրողի համար` 5 դրամ)
| 
 Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ  | 
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ | 
| 
 Հավելված N 4  | 
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
Տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ
| 
 NN  | 
 Ծախսերի անվանումը  | 
 Գումարը  | 
| 
 1.  | 
Հանձնաժողովի նախագահին և քարտուղարին վճարումներ (1 մարդ x 8000 դրամ x 2 ամիս) Կապի ծառայության ծախսեր Տրանսպորտային ծախսեր Տարածքի վարձակալության, գույքի ձեռքբերման, գրասենյակային ծախսեր  | 
 16000  | 
| Ընդամենը | 
 32000  | 
| 
 Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ  | 
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |