Գլխավոր տեղեկություն
Համար
N 88-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.05.2021-14.12.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.05.15/12(524).1 Հոդ.117
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
22.04.2015
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.12.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 մայիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 60015158

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

22 ապրիլի 2015 թ.
ք. Երևան

N 88-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված մեթոդիկայի համաձայն առաջին անգամ հաշվարկվող սակագներն ուժի մեջ են մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից, իսկ այն կայանների համար, որոնցից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման որոշման գործողության 6 ամիս ժամկետը լրանում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, ապա՝ այդ ժամկետից:

3. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված ժամկետներից ուժի մեջ մտնող սակագները հաշվարկելիս սույն որոշման 1-ին կետով հաստատված մեթոդիկայի 4-րդ կետում նշված՝ գործող սակագների մեծությունները (T1) ընդունվում են՝

1) փոքր հիդրոէլեկտրակայանների մասով՝ 2015 թվականի հունվարի 1-ից յուրաքանչյուր խմբի կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի գործող սակագնի մեծությանը հավասար,

2) հողմային էլեկտրակայանների և կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանների մասով՝ 2015 թվականի հունվարի 1-ից հողմային էլեկտրակայանների համար սահմանված գործող սակագնի մեծությանը հավասար:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝

1) 2007 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու և այդ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 2007 թվականի վաճառքի սակագները սահմանելու մասին» N 207-Ն որոշումը,

2) 2007 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի N 207-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 353-Ն որոշումը,

3) 2007 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի N 207-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 531-Ն որոշումը,

4) 2008 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի N 207-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 637-Ն որոշումը,

5) 2010 թվականի հուլիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի N 207-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 386-Ն որոշումը,

6) 2011 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի N 207-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 448-Ն որոշումը,

7) 2013 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի N 207-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 388-Ն որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
 նախագահի տեղակալ`

Շ. Կիրակոսյան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2015 թ. ապրիլի 22-ի

N 88-Ն որոշմամբ

 

Մ Ե Թ Ո Դ Ի Կ Ա

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

1. Սույն մեթոդիկայի համաձայն հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող հետևյալ կայաններից (այսուհետ` Կայաններ) առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագները.

1) բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնք ունեն մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն, էլեկտրական էներգիա արտադրելու նպատակով ամբողջությամբ, մասնակիորեն կամ համատեղության կարգով չեն օգտագործում այլ անձանց հիդրոկառույցներ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի համաձայն անօտարելի համարվող հողամասերում կառուցված հիդրոկառույցների) և էլեկտրական էներգիայի արտադրության առաջին լիցենզիան ստացել են 2004 թվականի փետրվարի 9-ից հետո.

2) ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնք ունեն մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն, ջրառն իրականացվում է ոռոգման համակարգերից և էլեկտրական էներգիայի արտադրության առաջին լիցենզիան ստացել են 2005 թվականի նոյեմբերի 8-ից հետո.

3) խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնք ունեն մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն, ջրառն իրականացվում է խմելու ջրատարներից և էլեկտրական էներգիայի արտադրության առաջին լիցենզիան ստացել են 2005 թվականի նոյեմբերի 8-ից հետո` բացառությամբ խմելու ջրատարների վրա կառուցված այն փոքր հիդրոէլեկտրակայանների, որոնց կառուցման լիցենզիան տրվել է մինչև 2005 թվականի նոյեմբերի 8-ը.

4) հողմային էլեկտրակայաններ, որոնք՝

ա. էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա են ստացել մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ ժամանակահատվածում.

բ. ունեն մինչև 30 ՄՎտ (ներառյալ) տեղակայված հզորություն և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա են ստացել 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում.

5) կենսազանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայաններ, որոնք`

ա. էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա են ստացել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում.

բ. ունեն մինչև 30 ՄՎտ (ներառյալ) տեղակայված հզորություն և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա են ստացել 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում։

6) սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով չնախատեսված փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնք բավարարում են հետևյալ պայմաններին.

ա. փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 2007 թվականի հունիսի 15-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» N 275-Ն որոշման 1-ին կետով հաստատված մեթոդիկայով հաշվարկելիս ստացվում է հավասար կամ գերազանցում է սույն կետի 1-ին, 2-րդ կամ 3-րդ ենթակետերում նշված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի տվյալ հաշվարկային տարվա սակագների մեծությանը և չի կիրառվել այդ մեթոդիկայի 3.4 կետը.

բ. առկա է լիցենզավորված անձի գրավոր համաձայնությունն առ այն, որ փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինն ընդունվի հավասար սույն կետի 1-ին, 2-րդ կամ 3-րդ ենթակետերում նշված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի տվյալ հաշվարկային տարվա համար սահմանված սակագնի մեծությանը և հետագայում փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանվի ու վերանայվի սույն մեթոդիկայի համաձայն.

7) արևային էլեկտրակայաններ, որոնք ունեն՝

ա. մինչև 1 ՄՎտ (ներառյալ) տեղակայված հզորություն և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա են ստացել մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ ժամանակահատվածում.

բ. մինչև 5 ՄՎտ (ներառյալ) տեղակայված հզորություն և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա են ստացել 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում.

գ. մինչև 1 ՄՎտ (ներառյալ) տեղակայված հզորություն և այդ կայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիան տրամադրվել է համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին:

(1-ին կետը լրաց. 16.11.16 N 309-Ն, 07.03.17 N 58-Ն, խմբ. 21.06.17 N 259-Ն, 24.10.18 N 395-Ն, փոփ. 24.05.19 N 151-Ն, 09.10.19 N 372-Ն, լրաց. 31.03.21 N 96-Ն, փոփ., խմբ. 26.05.21 N 196-Ն)

2. Սույն մեթոդիկայի իմաստով՝ հաշվարկային տարի է համարվում օրացուցային տարվա հուլիսի 1-ից մինչև հաջորդ օրացուցային տարվա հունիսի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը:

(2-րդ կետը փոփ. 26.05.21 N 196-Ն)

3. Սույն մեթոդիկայի 1-ին կետի՝

1) 4-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նշված և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայով ամրագրված հաշվարկային հզորությամբ կառուցված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը մինչև 2019 թվականի հունիսի 30-ը ներառյալ ժամանակահատվածում ուժի մեջ մտնելու դեպքում՝ սակագինը սահմանվում է 42.845 դրամ/կՎտժ (առանց ավելացված արժեքի հարկի), իսկ 2019 թվականի հուլիսի 1-ից հետո ուժի մեջ մտնելու դեպքում՝ նշված մեծության հիման վրա սույն մեթոդիկայի 4-րդ կետի բանաձևով կատարվող ճշգրտումների արդյունքում ձևավորված մեծությանը հավասար,

2) 4-րդ ենթակետի «բ» և 7-րդ ենթակետի «բ» պարբերություններով նշված և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայով ամրագրված հաշվարկային հզորությամբ կառուցված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինն առաջին անգամ սահմանվում է՝

ա. սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2019 թվականի հունիսի 30-ը ներառյալ ժամանակահատվածում ուժի մեջ մտնելու դեպքում՝ տվյալ ժամանակահատվածում գործող` բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնին հավասար, իսկ 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում ուժի մեջ մտնելու դեպքում՝ նշված սակագնի հիման վրա սույն մեթոդիկայի 4-րդ կետում ամրագրված բանաձևով կատարվող ճշգրտումների արդյունքում ձևավորված մեծությանը հավասար, բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերի,

բ. սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը 2022 թվականի նոյեմբերի 1-ից հետո ուժի մեջ մտնելու դեպքում՝ 2021 թվականի հունվարի 1-ից հետո տվյալ տեսակի կայանի լիցենզիա ստացող անձանց համար սահմանված սակագնային կարգավորման համաձայն,

2.1) 5-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայով ամրագրված հաշվարկային հզորությամբ կառուցված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինն առաջին անգամ սահմանվում է սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ ուժի մեջ մտնելու դեպքում՝ 43.811 դրամ/կՎտժ (առանց ավելացված արժեքի հարկի), իսկ 2021 թվականի հուլիսի 1-ից հետո ուժի մեջ մտնելու դեպքում՝ նշված մեծության հիման վրա սույն մեթոդիկայի 4-րդ կետի բանաձևով կատարվող ճշգրտումների արդյունքում ձևավորված մեծությանը հավասար,

2.2) 5-րդ ենթակետի «բ» պարբերությունում նշված և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայով ամրագրված հաշվարկային հզորությամբ կառուցված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինն առաջին անգամ սահմանվում է`

ա. սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ ժամանակահատվածում ուժի մեջ մտնելու դեպքում՝ 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ ժամանակահատվածում գործող՝ բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի մեծությանը հավասար, իսկ 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում ուժի մեջ մտնելու դեպքում՝ նշված մեծության հիման վրա սույն մեթոդիկայի 4-րդ կետի բանաձևով կատարվող ճշգրտումների արդյունքում ձևավորված մեծությանը հավասար․

բ. սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը 2022 թվականի նոյեմբերի 1-ից հետո ուժի մեջ մտնելու դեպքում՝ 2022 թվականի հունվարի 1-ից հետո տվյալ տեսակի կայանի լիցենզիա ստացող անձանց համար սահմանված սակագնային կարգավորման համաձայն,

3) 7-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նշված և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայով ամրագրված հաշվարկային հզորությամբ կառուցված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինն առաջին անգամ սահմանվում է՝

ա. սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը մինչև 2019 թվականի մայիսի 31-ը ներառյալ ընդունվելու դեպքում՝ 42.845 դրամ/կՎտժ (առանց ավելացված արժեքի հարկի), իսկ 2019 թվականի հունիսի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդունվելու դեպքում՝ նշված մեծության հիման վրա սույն մեթոդիկայի 4-րդ կետի բանաձևով կատարվող ճշգրտումների արդյունքում ձևավորված մեծությանը հավասար,

բ. սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում ընդունվելու դեպքում՝ 2018 թվականի հուլիսի 1-ից մինչև 2019 թվականի հունիսի 31-ը ներառյալ ժամանակահատվածում գործող՝ բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի հիման վրա սույն մեթոդիկայի 4-րդ կետում ամրագրված բանաձևով կատարվող ճշգրտումների արդյունքում ձևավորված մեծությանը հավասար, 

գ. սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը 2022 թվականի հունվարի 1-ից հետո ընդունվելու դեպքում՝ 2021 թվականի հունվարի 1-ից հետո տվյալ տեսակի կայանի լիցենզիա ստացող անձանց համար սահմանված սակագնային կարգավորման համաձայն,

4) 7-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նշված և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայով ամրագրված հաշվարկային հզորությամբ կառուցված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը՝

ա. առաջին անգամ մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում ուժի մեջ մտնելու պարագայում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի տրամադրման համար հիմք հանդիսացած՝ փաստաթղթերով ներկայացված կայանի կառուցման համար անհրաժեշտ հողատարածքի (բացառությամբ կայանը էլեկտրական էներգիայի բաշխման ցանցին միացման համար անհրաժեշտ օդային գծերի, հենասյուների, հաշվառման համակարգի, բաշխման ցանցին միացման կետում այլ օժանդակ սարքավորումների տեղադրման համար անհրաժեշտ հողատարածքի) փոփոխման (ընդլայնման) կամ էլեկտրական էներգիայի բաշխման ցանցին միացման լարման փոփոխման դեպքերում՝ սահմանվում է սույն կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության համաձայն համապատասխան ժամանակահատվածի համար ձևավորված մեծության և 0.9 գործակցի արտադրյալին հավասար,

բ. սույն կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նշված ժամկետներում ուժի մեջ մտնելուց հետո էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի տրամադրման համար հիմք հանդիսացած՝ փաստաթղթերով ներկայացված կայանի կառուցման համար անհրաժեշտ հողատարածքի (բացառությամբ կայանը էլեկտրական էներգիայի բաշխման ցանցին միացման համար անհրաժեշտ օդային գծերի, հենասյուների, հաշվառման համակարգի, բաշխման ցանցին միացման կետում այլ օժանդակ սարքավորումների տեղադրման համար անհրաժեշտ հողատարածքի) փոփոխման (ընդլայնման) կամ էլեկտրական էներգիայի բաշխման ցանցին միացման լարման փոփոխման դեպքերում՝ վերանայվում է սույն ենթակետի «ա» պարբերության համաձայն,

5) 7-րդ ենթակետի «գ» պարբերությամբ նշված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի նկատմամբ կիրառվում է 0,9 գործակից՝ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի տրամադրման համար հիմք հանդիսացած՝ փաստաթղթերով ներկայացված կայանի կառուցման համար անհրաժեշտ հողատարածքի (բացառությամբ կայանը էլեկտրական էներգիայի բաշխման ցանցին միացման համար անհրաժեշտ օդային գծերի, հենասյուների, հաշվառման համակարգի, բաշխման ցանցին միացման կետում այլ օժանդակ սարքավորումների տեղադրման համար անհրաժեշտ հողատարածքի) փոփոխման (ընդլայնման) կամ էլեկտրական էներգիայի բաշխման ցանցին միացման լարման փոփոխման դեպքերում։

(3-րդ կետը խմբ. 16.11.16 N 309-Ն, 24.10.18 N 395-Ն, 24.05.19 N 151-Ն, փոփ. 09.10.19 N 372-Ն, լրաց. 30.09.20 N 348-Ն, 31.03.21 N 96-Ն, փոփ., լրաց. 26.05.21 N 196-Ն)

4. Հանձնաժողովը Կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագները սահմանում և վերանայում է հետևյալ հաշվարկային բանաձևով.

 

T = T1  [   K1 *  CPI  + K2 *  R1  ]
 100  R2

 

որտեղ՝

T-ն սահմանվող սակագնի մեծությունն է (դրամ/կՎտժ),

T1-ը գործող սակագնի մեծությունն է (դրամ/կՎտժ),

K1-ը գործող սակագնի այն մասն է, որը ենթակա է ճշգրտման՝ սղաճի տեմպով պայմանավորված և փոքր հիդրոէլեկտրակայանների, կենսազանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանների, մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած հողմային և արևային էլեկտրակայանների համար ընդունվում է հավասար 0,35-ի, իսկ 2018 թվականի նոյեմբերի 2-ից հետո էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած հողմային և արևային էլեկտրակայանների համար՝ 0,1,

CPI-ն Հանձնաժողովի նիստին էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ որոշման նախագծի ներկայացման ամսվան նախորդող (եթե հնարավոր չէ, ապա դրան նախորդող) ամսվա սպառողական գների ինդեքսն է նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ՝ հրապարակված Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական վիճակագրությունն իրականացնող իրավասու մարմնի կողմից,

K2-ը գործող սակագնի այն մասն է, որը ենթակա է ճշգրտման ԱՄՆ դոլարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փոխարժեքի փոփոխմամբ պայմանավորված և փոքր հիդրոէլեկտրակայանների, կենսազանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանների, մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած հողմային և արևային էլեկտրակայանների համար ընդունվում է հավասար 0,65-ի, իսկ 2018 թվականի նոյեմբերի 2-ից հետո էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած հողմային և արևային էլեկտրակայանների համար՝ 0,9,

R1-ը Հանձնաժողովի նիստին էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ որոշման նախագծի ներկայացման ամսվան նախորդող (եթե հնարավոր չէ, ապա դրան նախորդող) ամսվա ԱՄՆ դոլարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փոխարժեքն է ընթացիկ տարում՝ հրապարակված Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական վիճակագրությունն իրականացնող իրավասու մարմնի կողմից,

 R2-ը R1 մեծության որոշման համար ընդունված ամսվան համապատասխանող ամսվա ԱՄՆ դոլարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փոխարժեքն է նախորդ տարում՝ հրապարակված Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական վիճակագրությունն իրականացնող իրավասու մարմնի կողմից:

(4-րդ կետը խմբ. 24.10.18 N 395-Ն, փոփ. 26.05.21 N 196-Ն)

5. Սակագների վերանայումն իրականացվում է յուրաքանչյուր տարի` մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը: Վերանայման արդյունքում սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում տվյալ տարվա հուլիսի 1-ից, իսկ այն Կայանների համար, որոնցից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման որոշման գործողության 6 ամիս ժամկետը լրանում է տվյալ տարվա հուլիսի 1-ից հետո, ապա՝ այդ ժամկետից:

6. Եթե Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ առաջին կամ կայանի տեսակի փոփոխությամբ պայմանավորված սակագնի վերանայման վերաբերյալ որոշումն ընդունվում է՝

1) մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը, ապա սահմանվող սակագնի մեծությունն ընդունվում է տվյալ տարվան նախորդող տարվա հուլիսի 1-ից այդօրինակ Կայանների համար գործող սակագնի մեծությանը հավասար.

2) տվյալ տարվա հունիս ամսին, ապա սակագնի մեծությունն ընդունվում է տվյալ տարվա հուլիսի 1-ից այդօրինակ Կայանների համար գործող սակագնի մեծությանը հավասար:

(6-րդ կետը լրաց. 24.10.18 N 395-Ն)

7. Եթե սակագների սահմանումից կամ վերանայումից հետո R1 մեծության և մինչև հաշվարկային տարվա նոյեմբերի 1-ը որևէ ամսվա ԱՄՆ դոլարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փաստացի փոխարժեքի շեղումը կազմում է ավելի քան 15 տոկոս, ապա Հանձնաժողովը վերանայում է սակագները հաշվարկային տարվա հունվարի 1-ից` սույն մեթոդիկայի 4-րդ կետով սահմանված բանաձևում հաշվարկային տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտնող սակագների հաշվարկման համար փոխելով միայն R1 մեծությունը (բացառությամբ այն սակագների, որոնց գործողության 6 ամիսը չի լրացել): Այդ դեպքում R1 մեծությունն ընդունվում է ԱՄՆ դոլարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փաստացի փոխարժեքին հավասար:

8. Սույն մեթոդիկայի 7-րդ կետով սահմանված սակագների գործողության 6 ամիսը լրանալուց հետո դրանց հաջորդ վերանայման ժամանակ սույն մեթոդիկայի 4-րդ կետով սահմանված բանաձևում R2 մեծությունն ընդունվում է հավասար R1 մեծությանը։

(հավելվածը լրաց., խմբ. 16.11.16 N 309-Ն, լրաց. 07.03.17 N 58-Ն, խմբ. 21.06.17 N 259-Ն, խմբ., լրաց. 24.10.18 N 395-Ն, փոփ., խմբ. 24.05.19 N 151-Ն, փոփ. 09.10.19 N 372-Ն, լրաց. 30.09.20 N 348-Ն, 31.03.21 N 96-Ն, փոփ., խմբ., լրաց. 26.05.21 N 196-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան