ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 606-Ա
ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետություն վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման N 1 հավելվածի 16-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հունիսի 7-ից 18-ը ներառյալ:
2. Արսեն Թորոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին կփոխարինի վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ծովինար Սողոմոնյանը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
04.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |