ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 1996 թվականի N 466
քաղ. Երևան
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Ստեղծել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող և տեղական ինքնակառավարման համակարգին առնչվող իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման աշխատանքային հանձնաժողով և հաստատել նրա անհատական կազմը (կցվում է):
2. Հաստատել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող և տեղական ինքնակառավարման համակարգին առնչվող իրավական ակտերի նախագծերի ցանկը (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը` տրված ինստիտուցիոնալ և կառուցվածքային բարեփոխումների վարկերի հաշվին լուծել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող և տեղական ինքնակառավարման համակարգին առնչվող իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման աշխատանքային հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման և անհրաժեշտ տեխնիկական միջոցների ձեռքբերման համար ֆինանսական միջոցների հատկացման հարցը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թ.
օգոստոսի 14-ի N 466 որոշմամբ
Կ Ա Զ Մ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Ռ. Բարսեղյան | - ՀՀ տարածքային կառավարման գծով նախարար (հանձնաժողովի նախագահ) |
| Ա. Խուդավերդյան | - ՀՀ կառավարության քարտուղարության տարածքային կառավարման վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
| Խ. Հարությունյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ |
| Մ. Գիմիշյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ |
| Դ. Հարությունյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ |
| Գ. Ոսկերչյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, պատգամավորների Աբովյանի քաղխորհրդի գործկոմի նախագահ |
| Վ. Այվազյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, պատգամավորների Չարենցավանի քաղխորհրդի գործկոմի նախագահ |
| Շ. Կիրակոսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
| Մ. Հարությունյան | - ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանի տեղական բյուջեների ընթացիկ ծախսերի կառավարման բաժնի վարիչ |
| Մ. Երանոսյան | - ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային ծախսերի պլանավորման վարչության պետ |
| Ս. Թովմասյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
| Մ. Վարդանյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ քաղաքաշինության նախարարության կադաստրի վարչության պետ |
| Ա. Նազարյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարության «Հայբնակկոմտնտ» վարչության պետ |
| Հ. Մանուկյան | - ՀՀ արդարադատության նախարարության կադրերի վարչության պետ |
| Գ. Արզումանյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ |
| Ա. Խրիմյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի քաղաքապետարանի Էրեբունու բաժնի պետ |
| Հ. Աբրահամյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, պատգամավորների Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ |
| Ա. Բաբախանյան | - ՀՀ կառավարության քարտուղարության տարածքային կառավարման վարչության տարածքային քաղաքականության բաժնի վարիչ (հանձնաժողովի քարտուղար) |
|
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
|
թ.թ. |
Իրավական ակտերի |
Պատասխանատու |
Կատարման |
|
1 |
2 |
3 |
4 |
| 1. | «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի նախագիծ | ՀՀ ֆիննախ | 08.96 |
| 2. | Մեթոդական ցուցումներ տեղական բյուջեի մշակման և հաստատման կարգի մասին | ՀՀ ֆիննախ Երևանի քաղաքապետ ՀՀ մարզպետներ |
մինչև 11.96 |
| 3. | Հրահանգ տեղական բյուջեների ընթացիկ մուտքերի և ծախսերի հաշվապահական հաշվառման կարգի մասին | ՀՀ ֆիննախ ՀՀ մարզպետներ տեղական իշխանություն- ների ներկայացուցիչներ |
մինչև 11.96 |
| 4. | Մեթոդական ցուցումներ համայնքների ֆինանսական կարողության, սոցիալական ենթակառուցվածքների և ֆինանսական կարիքների գնահատման մասին | ՀՀ ֆիննախ ՀՀ էկոնոմնախ ՀՀ մարզպետներ |
09.96 |
| 5. | Մեթոդական ցուցումներ համայնքի ավագանու օրինակելի կանոնակարգի մասին | ՀՀ արդարադատնախ | 10.96 |
| 6. | Մեթոդական ցուցումներ համայնքի ղեկավարի աշխատակազմի օրինակելի կանոնադրության մասին | ՀՀ արդարադատնախ | 10.96 |
| 7. | Մեթոդական ցուցումներ համայնքի ղեկավարի աշխատակազմի օրինակելի կառուցվածքի մասին | ՀՀ էկոնոմնախ ՀՀ ֆիննախ |
10.96 |
| 8. | Մեթոդական ցուցումներ միջհամայնքային միավորումներ ստեղծելու մասին | ՀՀ արդարադատնախ | 10.96 |
| 9. | «Համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակի հաստատման մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ | ՀՀ էկոնոմնախ ՀՀ ֆիննախ |
10.96 |
| 10. | «Պետական ձեռնարկությունները և կազմակերպությունները համայնքային սեփականության հանձնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ | ՀՀ էկոնոմնախ ՀՀ ֆիննախ ՀՀ արդարադատնախ |
մինչև 11.96 |
| 11. | «Համայնքային սեփականության գույքի ցանկի (ըստ համայնքների) հաստատման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ | ՀՀ էկոնոմնախ ՀՀ մարզպետներ Երևանի քաղաքապետ |
մինչև 11.96 |
| 12. | Մեթոդական ցուցումներ համայնքի ղեկավարի աշխատակազմի բաժինների և ծառայությունների օրինակելի կանոնադրությունների մասին | ՀՀ արդարադատնախ | 12.96 |
| 13. | «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ | ՀՀ տարածքային կառավարման գծով նախարար |
09.96 |
| 14. | Տեղական ինքնակառավարման մարմինների, որպես համատիրության անդամի, պարտականությունների իրականացման կարգ | ՀՀ քաղշիննախ ՀՀ էկոնոմնախ |
11.96 |
| 15. | «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի նախագիծ | ՀՀ ֆիննախ | մինչև 11.96 |
| 16. | «ՀՀ պետական կադաստրի մասին» ՀՀ օրենքի նախագիծ | ՀՀ քաղշիննախ ՀՀ էկոնոմնախ ՀՀ ֆիննախ ՀՀ արդարադատնախ |
08.96 |
| 17. | «Հողամասերի հատկացման վերաբերյալ միջնորդությունների հարուցման և քննարկման կարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ | ՀՀ քաղշիննախ ՀՀ էկոնոմնախ ՀՀ ֆիննախ ՀՀ արդարադատնախ |
08.96 |
| 18. | «Պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման կարգի մասին» ՀՀ օրենքի նախագիծ | ՀՀ քաղշիննախ ՀՀ էկոնոմնախ ՀՀ ֆիննախ ՀՀ արդարադատնախ |
09.96 |
| 19. | «Պետական սեփականություն հանդիսացող հողը կամ ամրակցված գույքը վարձակալության հանձնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ | ՀՀ քաղշիննախ ՀՀ էկոնոմնախ ՀՀ ֆիննախ ՀՀ արդարադատնախ |
09.96 |
| 20. | ՀՀ հողային օրենսգրքի նախագիծ | ՀՀ քաղշիննախ ՀՀ արդարադատնախ ՀՀ գյուղպարեննախ |
11.96 |
| 21. | ՀՀ բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի շահագործման և պահպանման միասնական կանոնների նախագիծ | ՀՀ քաղշիննախ ՀՀ էկոնոմնախ ՀՀ արդարադատնախ |
12.96 |
| 22. |
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի նախագիծ |
ՀՀ ֆիննախ ՀՀ էկոնոմնախ ՀՀ արդարադատնախ ՀՀ տարածքային կառավարման գծով նախարար |
մինչև 11.96 |