Գլխավոր տեղեկություն
Համար
N 849-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.05.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
27.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2021 թվականի N 849-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1292-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Օրենքով սահմանված գործունեության տեսակով զբաղվելու թույլտվություն կամ լիցենզիա տրամադրող լիազորված մարմնի կողմից տրված թույլտվությունների և (կամ) լիցենզիաների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1292-Ն որոշման հավելվածում՝

1) 2-րդ կետի 3-րդ ենթակետից և կարգի N 3 ձևի վերնագրից հանել «քաղաքաշինության բնագավառում» բառերը.

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ու Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին՝ սույն կարգի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տեղեկությունները սույն կարգի 2-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացնել հարկային մարմին։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին առաջարկել ներկայացնել նաև բանկերի մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, ապահովագրական ընկերությունների և վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գրանցման (հաշվառման) վկայականների, գործունեության ժամանակավոր դադարեցման և գրանցումից (հաշվառումից) հանելու մասին տեղեկություններ՝ համաձայն սույն կարգի NN 4 և 5 ձևերի։».

3) լրացնել NN 4 և 5 ձևերով՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, սույն կարգի 3-րդ կետով սահմանված NN 4 և 5 ձևերին համապատասխան, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ բանկերի մասնաճյուղերին, ներկայացուցչություններին, ապահովագրական ընկերություններին և վարկային կազմակերպությունների մասնաճյուղերին, ներկայացուցչություններին տրված գրանցման (հաշվառման) վկայականների վերաբերյալ, ինչպես նաև 2020 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը գործունեության ժամանակավոր դադարեցման և գրանցումից (հաշվառումից) հանելու մասին։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

 

27.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2021 թվականի

 մայիսի 27-ի N 849-Ն որոշման

 

Ձև N 4

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՎՈՂ (ՀԱՇՎԱՌՎՈՂ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՄԱՍԻՆ

 

20 __թ. ___________________ամսվա համար

____________________________________________________

(տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը)

 

NN

ը/կ

Լիցենզավորված անձի կառուցվածքային ստորաբաժանման վերաբերյալ

Գրանցման վկայականի վերաբերյալ

Գրանց-ման համար պետա-կան տուրքի վճարման ամսա-թիվը, ամիս, տարե-թիվը

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն ըստ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի

Ծանո-թագրու-թյուն

կազմա-կերպու-թյան անվա-նումը

հարկ վճարողի հաշ-վառման համարը (ՀՎՀՀ)

կառուց-ված-քային ստորա-բաժան-ման անվա-նումը

կառուց-ված-քային ստորա-բաժան-ման գտնվելու և գործու-նեության վայրը

գրանց-ման համարը

գործու-նեության ոլորտը

գրանց-ման ամսա-թիվը, ամիս, տարե-թիվը

անվ-անումը

հոդ-վածը

կետը

ենթա-կետը

1

2

3

4

5

6

7

8

9

10

10.1

10.2

10.3

11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կատարող

________________________(պաշտոնը, անունը, ազգանունը)

________________(հեռախոսահամարը)

Ստորաբաժանման

ղեկավար

_______________________(պաշտոնը, անունը, ազգանունը

__________________

(ստորագրությունը)

 

 

Կից՝ ____ էջ (լրացվում է թվերով և տառերով)

 

_________________ 20 ___թ.

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

27.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2021 թվականի

 մայիսի 27-ի N 849-Ն որոշման

 

Ձև N 5

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՎԱԾ (ՀԱՇՎԱՌՎԱԾ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՎԿԱՅԱԿԱՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ (ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ) ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

20 __թ. ________________ ամսվա համար

___________________________________________________

(տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը)

 

NN

ը/կ

Լիցենզավորված անձի կառուցվածքային ստորաբաժանման վերաբերյալ

Գրանցման (հաշվառման) վկայականի վերաբերյալ

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն ըստ «Պետական տուրքի

մասին» ՀՀ օրենքի

Գրանցման (հաշվառման) վկայականի փոփոխության վերաբերյալ

Գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ

Գրանցումից (հաշվառումից) հանելու վերաբերյալ

Ծանոթա- գրություն

կազ-մակեր- պության անվա-նումը

հարկ վճարողի հաշվառ- ման համարը (ՀՎՀՀ)

կառուց- ված-քային ստորա- բաժան- ման անվա-նումը

կառուց- ված-քային ստո-րաբա- ժանման գտնվելու և գործու-նե- ության վայրը

գրանց- ման հա-մարը

գործու- նեու-թյան ոլորտը

գրանց-ման ամսա-թիվը, ամիս, տարե-թիվը

անվա- նումը

հոդ-վածը

կետը

ենթա- կետը

որոշ-ման ամսա-թիվը, ամիսը, տարե-թիվը

գրանց-ման վկայա-կանի փոփո-խու- թյունը

ժամա-նա- կավոր դա-դարեց- նելու ամսա-թիվը, ամիսը, տարե-թիվը

գործու-նեու- թյունը վեր-սկսելու ամսա-թիվ, ամիսը, տարե-թիվը

գրան-ցումից (հաշվա-ռումից) հանելու մասին որոշման ամսա-թիվ, ամիսը, տարե-թիվը

գրան-ցումից (հաշվա-ռումից) հանելու համար ներկա-յացված և բավա-րարված դիմումի ամսաթիվ, ամիսը, տարե-թիվը

գրան-ցումից (հաշվա-ռումից) հանելու ամսա-թիվը, ամիսը, տարե-թիվը

 

1

2

3

4

5

6

7

8

9

9.1

9.2

9.3

10

11

12

14

15

16

17

18

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կատարող

________________________(պաշտոնը, անունը, ազգանունը)

________________(հեռախոսահամարը)

Ստորաբաժանման

ղեկավար

_______________________(պաշտոնը, անունը, ազգանունը

__________________

(ստորագրությունը)

 

Կից՝ ___էջ (լրացվում է թվերով և տառերով)

 

_________________ 20 ___թ.

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

27.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական: