Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-67-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.02.2005-01.07.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.01.31/8(380) Հոդ.164
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.01.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 24-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի) 89-րդ հոդվածում`

1) 1-ին մասը ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասի 1-ին կետը «միջին ծանրության» բառերից առաջ լրացնել «ոչ մեծ ծանրության հանցագործության համար` առավելագույնը մեկ տարի ժամկետով, իսկ» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետը «միջին ծանրության» բառերից առաջ լրացնել «ոչ մեծ կամ» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայում «չորս տարի ժամկետով, կամ» բառերը փոխարինել «չորս տարի ժամկետով`» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան «երեք ամիս ժամկետով» բառերից հետո լրացնել «, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 186-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենսգիրքը 225-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2251-րդ հոդվածով.

«Հոդված 2251. Անօրինական հրապարակային միջոցառում կամ այլ հրապարակային միջոցառում կազմակերպելը, անցկացնելը


1. Անօրինական հրապարակային միջոցառում կամ այլ հրապարակային միջոցառում կազմակերպելը, անցկացնելը`

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

2. Անօրինական հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ որոշման պահանջներին չենթարկվելուն ուղղված կոչերը՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև երեք ամիս ժամկետով:»:

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2581-րդ հոդվածով.

«Հոդված 2581. Հասարակական կարգը խախտող խմբային գործողություններ  կազմակերպելը, դրանց ակտիվորեն մասնակցելը


Խմբային այնպիսի ապօրինի գործողություններ կազմակերպելը կամ դրանց ակտիվորեն մասնակցելը, որոնք կոպիտ կերպով խախտում են հասարակական կարգը, այն է` առաջացրել են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, կապի կազմակերպությունների կամ տրանսպորտի աշխատանքի խանգարում և զուգորդված են իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին բացահայտորեն չհնազանդվելու հետ, եթե բացակայում են ավելի ծանր հանցագործության հատկանիշներ`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 8. Օրենսգրքի 270-րդ հոդվածի վերնագիրը և դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ստանալու իրավունք տվող դեղատոմսեր կամ այլ փաստաթղթեր ապօրինի տալը կամ կեղծելը`»:

Հոդված 9. Օրենսգրքի 292-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «296-րդ,» բառը:

Հոդված 10. Օրենսգրքի 296-րդ հոդվածում`

1) 1-ին մասի դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելը, եթե այդ գործողությունները զգալի վնաս են պատճառել`»:

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Նույն արարքները, որոնք կատարվել են`

1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

2) բնության հատուկ պահպանվող տարածքներում,

3) խոշոր վնաս պատճառելով,

4) Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված ծառատեսակների կամ բուսածածկի նկատմամբ,

5) կրկին անգամ`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով` մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:».

3) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասեր.

«3. Նույն արարքները, որոնք առաջացրել են առանձնապես խոշոր վնաս`
պատժվում են կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով կամ առանց դրա:

4. Սույն հոդվածում զգալի վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից երկուհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր վնաս է համարվում երկուհարյուրապատիկից հազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր վնաս է համարվում հազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):»:

Հոդված 11. Օրենսգրքի 316-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

3. Սույն օրենսգրքում իշխանության ներկայացուցիչ է համարվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով:»:

Հոդված 12. Օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասում`

1) դիսպոզիցիան «պարտակումը» բառից հետո լրացնել «եթե բացակայում են սույն օրենսգրքի 3341-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները`» բառերով.

2) սանկցիայի «երկու տարի» բառերը փոխարինել «երեք տարի» բառերով:

Հոդված 13. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3341-րդ հոդվածով.

«Հոդված 3341. Քրեակատարողական հիմնարկից կամ ձերբակալվածներին  պահելու վայրից փախուստ կատարած անձին աջակցելը


1. Ուղղիչ հիմնարկից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից փախուստ կատարած անձի` քննությունից կամ դատից կամ պատժի հետագա կրումից խուսափելուն ցանկացած ձևով աջակցելը, եթե դա նախապես խոստացված չի եղել, և փախուստն արդեն տեղի է ունեցել`

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված անձի նկատմամբ`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:»:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. հունվարի 18
Երևան
ՀՕ-67-Ն