Գլխավոր տեղեկություն
Համար
N 468-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.06.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
11.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 468-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Ինֆորմատիկ Սոլուշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00061961) 2021 թվականի մայիսի 19-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տպիչ սարքի ժապավենների ձեռքբերում՝ 1,730,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02704414) 2021 թվականի մայիսի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հատակ լվացող հեղուկի ձեռքբերում՝ 666,666 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Քոմփսթայլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02569061) 2021 թվականի մայիսի 19-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչային տեխնիկայի ձեռքբերում՝ 2,438,300 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Էյչ Վի Էյ Սի Գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00196667) 2021 թվականի մայիսի 18-ին կնքված N 1305 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մեխանիկական համակարգերի նախագծային փաստաթղթերի մշակում՝ 800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան

 

11.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ