Basic information
Number
N 429
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (18.07.1996-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
18.07.1996
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ ֆինանսների նախարար
Signing date
18.07.1996
Effective date
18.07.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 1996 թվականի N 429

քաղ. Երևան

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով ՈւԵՖԱ-ի կողմից հաստատված միջազգային չափանիշներին համապատասխանող մարզադաշտի կառուցման անհրաժեշտությունը`

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` եռամսյա ժամկետում ապահովել հանրապետական մարզադաշտի վերակառուցման նախագծանախահաշվային աշխատանքների ավարտումը և սահմանված կարգով դրանց ներկայացումը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության պետական փորձաքննությանը:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` հանրապետական մարզադաշտի վերակառուցման աշխատանքներն ընդգրկել Հայաստանի Հանրապետության 1996-1998 թվականների պետական ներդրումների ծրագրում և այն դասելով առաջնահերթ իրականացման ենթակա ծրագրերի շարքը` ներկայացնել դոնոր երկրներին` անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հայթայթելու համար:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` հանրապետական մարզադաշտի սեյսմակայունությունն ապահովող անհետաձգելի շինարարական աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացնել 40.0 մլն դրամ, 1996 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարար

Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ