Գլխավոր տեղեկություն
Համար
N 584-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.05.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
31.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 584-Ա

 

ՔՐԻՍՏԻՆՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՄԱԼՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության հարցերով համակարգող խորհրդական Ամալյա Հովսեփյանին՝ 2021 թվականի հունիսի 6-11-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն)՝ ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի բյուրոյի, Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի, Ժողովրդավարության, իրավունքների և աշխատանքի բյուրոյի, ԱՄՆ ՄԶԳ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումներին մասնակցելու նպատակով:

2. Քրիստիննե Գրիգորյանի և Ամալյա Հովսեփյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

 

31.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան